Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ԵՊԲՀ. «Իմ ուղին» խորագրի հյուրն է բժիշկ-սրտաբան, պրոֆեսոր Հմայակ Սոսի Սիսակյանը. ysmu.am
– Մեր առաջին՝ արդեն ավանդական դարձած հարցը: Ինչպե՞ս որոշեցիք բժիշկ դառնալ: Ո՞վ դեր խաղաց ձեր ընտրության մեջ:
– Ես, կարելի է ասել, մեծացել եմ դասախոսների և բժիշկների ընտանիքում: Հայրս և՛ դասախոս էր, և՛ կրթությամբ բժիշկ: Իմ հարազատներից հորեղբայրս և մորաքույրս նույնպես բժիշկներ են եղել, այնպես որ այդ բժշկական մթնոլորտն ինձ շրջապատել է փոքր հասակից: Մեր ընտանիքում միշտ է եղել կրթության և գիտության հանդեպ սերը:
– Դժվար պահեր ունեցե՞լ եք բժշկական ինստիտուտում սովորելիս կամ միգուցե մտածել ե՞ք, որ սա ձեր մասնագիտությունը չէ:
– Ընդունվելիս, կարելի է ասել, այդպիսի պահեր լինում են` որոշակի հոգեբանական արգելքներ: Նման պահ ինձ մոտ եղավ, երբ սկսեցինք կլինիկական առարկաների դասընթացներն ու ուսումնասիրությունները, բայց ես հաղթահարելու համար, սկսած հինգերորդ-վեցերորդ կուրսերից, միաժամանակ աշխատել եմ` վիրաբուժական բաժանմունքում և շտապ օգնության կայանում համապատասխանաբար: Երբեմն շատ ուսանողներ դժվարությամբ են հաղթահարում ուսումից դեպի գործնական և պրակտիկ բժշկություն անցման այդ հոգեբանական խոչընդոտը:
Մի քանի տարի սովորելուց հետո են նրանք միայն հայտնաբերում, որ կլինիկական բժշկությամբ զբաղվելն իրենց պատկերացրած երազանքը չէ, այլ բավականին ծանր աշխատանք: Իմ կարծիքը և խորհուրդն ուսանողներին այն է, որ այդ աշխատանքն ուսանողը սկսի ոչ թե համալսարանը դիպլոմով ավարտելուց հետո և արդեն որպես բժիշկ, այլ առաջին-երկրորդ կուրսից կապված լինի հիվանդանոցի հետ, զբաղվի հիվանդների խնամքով և տիրապետի միջին բուժանձնակազմի աշխատանքի հիմնական դրույթներին:
Եվ որքան շուտ է այդ գործընթացը սկսվում, այնքան հեշտ է հաղթահարվում այդ հոգեբանական խոչընդոտը: Այսպես կոչված շոկը, շատ հաճախ լինում է, երբ ուսանողներն ավարտում են համալսարանը և ընդունվում օրդինատուրա, բայց պատրաստ չեն աշխատել գործնական բժշկության մեջ, ինչը կարող է հանգեցնել սթրեսային իրավիճակի: Պատահական չէ, որ շատերը հիասթափվում են և չեն զբաղվում բժշկությամբ կամ ծանր բժշկությամբ: Սա մեկ այլ խնդիր է, որը նույնպես կարող է նկատվել: Այնպես որ, առաջին կուրսից խորհուրդ եմ տալիս անցնել պրակտիկ գործունեության և որքան շուտ, այնքան՝ լավ:
– Մի՞շտ եք լավ սովորել, թե՞...
– Եղել են նախընտրելի առարկաներ, որոնք շատ ավելի եմ սիրել` ֆարմակոլոգիան, ախտաֆիզիոլոգիան և եղել են առարկաներ, որոնցում երևի փոքր-ինչ թերացել եմ` վիրաբուժական որոշ առարկաներ: Իդեալական, իհարկե, ոչ ոք չի կարող սովորել, բայց հիմնականում խստապահանջությունը եղել է թե հորս կողմից իմ նկատմամբ, թե տարիների ընթացքում ինքս իմ հանդեպ:
– Իսկ ինչի՞ց էր բաղկացած ձեր օրը, պարապելը: Ինչպե՞ս էիք պատրաստվում դասերին: Կա՞ր արդյոք ձեր կողմից մշակված ալգորիթմ կամ սկզբունք, որ պետք է ամեն ինչ այս կամ այն հերթականությամբ անեիք:
– Երևի ոչ թե ալգորիթմ, այլ ամենօրյա կյանքի ապրելակերպ: Ուսանող հասակից, կլինօրդինատուրայի ընթացքում և մինչև հիմա, ամեն օր կարդում եմ: Հիմնականում դրանք մասնագիտական, գիտական և կլինիկական ինֆորմացիոն աշխատանքներ են: Այսպես ասենք՝ բժշկական ինֆորմիացան և մասնագիտական տեղեկատվությունն այսօր ավելի շատ է, քան նախկինում:
Եվ դու, լինելով ամբիոնի վարիչ և կլինիկայի ղեկավար, պարտավոր ես միշտ տիրապետել այդ տեղեկատվությանը և տարածել այն աշխատակիցների համար, որովհետև ամեն օր դու հանդիպում ես քո աշխատողներին, ամեն օր կատարում ես համայց և կլինօրդինատորների կողքին ես, ովքեր քեզնից ինչ-որ նորություն են սպասում: Այնպես որ, դա ապրելակերպ է, ուրիշ կերպ հնարավոր չէ: Նույնիսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում, ինչը շատ քիչ է պատահում, նորից փորձում եմ կարդալ, եթե ոչ բժշկություն, ապա՝ ուրիշ բան: Արդեն սովորություն է դարձել:
– Իսկ ինչպե՞ս եք կազմակերպել ձեր հանգիստը ուսանողական տարիներին: Չէ՞ որ ուսանողի համար հանգիստը շատ կարևոր է, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի:
- Հանգիստը հիմնականում իմ մտերիմների և ուսանողական ընկերների հետ է եղել: Կուրսի՝ նույն մտածելակերպով մի քանի ընկերներով հանգիստն անցկացրել ենք քաղաքից դուրս՝ Հայաստանի տարբեր շրջաններում: Միասին եղել ենք կամավոր շինարարական միջոցառումների: Կար այդպիսի կազմակերպություն՝ «Land and culture», որն այն ժամանակ զբաղվում էր սփյուռքահայ և տեղացի ուսանողներին եկեղեցիների և տարբեր բնակավայրերի շինարարական աշխատանքների մեջ ընդգրկվելով: Ամռանը գրեթե միշտ «Land and culture»-ում ենք անցկացրել, տարբեր ակտիվ միջոցառումների մասնակցել: Հանգիստը դա է եղել: Այն ժամանակ՝ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, հանգստի տարբեր և շատ հնարավորություններ չկային:
- Ճիշտ եք, հիմա, իրոք, շատ-շատ են հանգստի տարբերակները: Ձեր կարծիքով դա ավելի շատ խանգարու՞մ է ուսանողին, թե՞ հակառակը՝ օգնում կազմակերպել նրա օրը:
– Երևի ավելի խանգարում է, բայց դա կախված է ուսանողից, նրանից, թե ուսանողն ինչ մոտիվացիա ունի սովորելու: Ցավոք սրտի, մեր համալսարանում ես ոչ միայն ուսանողների կրթական առաջադիմությունն ուսումնասիրելիս, այլ իրենց հետ շփվելիս և զրուզելիս, տեսնում եմ, զգում եմ, որ իրենց մոտիվացիան շատ ցածր է:
Գրեթե ամեն անգամ ուսանողների հետ շփվելիս ասում ենք, որ դասերից հետո պետք է և խիստ ցանկալի է, որպեսզի դուք գաք, այդ նույն հիվանդներին կլինիկական տեսակետից զննեք, լրացուցիչ ինֆորմացիա վերցնեք, համեմատեք գրականության հետ, բայց դա շատ քչերն են անում՝ ուսանողների գրեթե հինգ տոկոսը: Սա շատ վատ ցուցանիշ է: Մեր տարիներին, իհարկե, այս տոկոսը շատ ավելի բարձր էր: Եվ երբ մենք էինք սովորում, կային պարտադիր ժամեր՝ ամեն կլինիկական առարկայի ռոտացիայի ցիկլի ժամանակ, որ մենք պարտավոր էինք անցկացնել հիվանդանոցում, դասերից հետո:
Շարունակությունը կարող եք կարդալ «Մեդիկուս» ամսագրի հունիսյան համարում:
11.06.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ