Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ռինոպլաստիկայից մինչև ինտիմ էսթետիկ վիրահատություններ. erebouni.am
«Նաիրի» բժշկական կենտրոնում 4 ամիս է, ինչ գործում է Պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայությունը: Նորաբաց ծառայության մասին ավելի մանրամասն զրուցեցինք Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Կարեն Պետրոսյանի հետ:
– Պլաստիկ վիրաբուժությունն այսօր պահանջված է ավելի, քան երբևէ: Հատկապես ի՞նչ վիրահատություններ են իրականացվում նորաբաց բաժանմունքում:
– Ծառայությունում ընդգրկված է պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ամբողջ սպեկտորը՝ անհապաղ վիրահատություններից մինչև պլանային վիրաբուժություն: Մեծ պահանջարկ ունի գեղագիտական (էսթետիկ) վիրաբուժությունը, որի ցանկը նույնպես ամբողջական է՝ քթի, ականջների, շուրթերի և մարմնի այլ մասերի ձևի ու չափսերի շտկում (ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, ֆեյսլիֆթինգ, խեյլոպլաստիկա, մազերի աուտոտրանսպլանտացիա, մամոպլաստիկա, աբդոմինոպլաստիկա, լիպոսակցիա, և այլն):
– Տարիներ շարունակ ռինոպլաստիկան Հայաստանում ամենատարածված վիրահատությունն էր, փոփոխության տենդենց նկատո՞ւմ եք: Եթե
պահանջարկը զատենք ըստ տարիքային խմբերի, ապա...
– Ռինոպլաստիկան, շուրթերի, կրծքագեղձի պլաստիկան առավել տարածված է երիտասարդների շրջանում, իսկ դեմքի, կոպերի, որովայնի պլաստիկայի համար համեմատարաբար ավելի հասուն տարիքում են դիմում: Ինչպես միշտ, ամենապահանջվածը քթի պլաստիկ վիրաբուժությունն է: Բավականին մեծ պահանջարկ ունեն նաև լիպոսակցիան և որովայնի առաջնային պատի պլաստիկան՝ աբդոմինոպլաստիկան:
– Ի՞նչ նոր ծառայություն կա բնագավառում: Որո՞նք են հազվադեպ կատարվող պլաստիկ վիրահատությունները:
– Մեր ծառայությունում ընդգրկված են նաև այնպիսի վիրահատություններ, որոնք իրականում հազվադեպ են կատարվում: Օրինակ, ինտիմ վիրաբուժության լայն սպեկտորի վիրահատական ծառայություներ ենք առաջարկում, սակայն առայժմ քիչ ծավալով ենք իրականացնում: Խնդիրն, իհարկե, պահանջարկը չէ, պարզապես դեռևս խորթ է մեր բնակչությանը:
Իրականացնում ենք նաև մազերի փոխպատվաստում` ծոծրակի շրջանից վերցրած գրաֆտերը, որից յուրաքանչյուրը պարունակում է 1-4 մազարմատ, տեղափոխվում է մազազուրկ հատված: Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ` հիվանդի համար մաքսիմալ հարմարավետ պայմաններում:
– Այսօր կլինիկաների բազմա«Նաիրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայությունզանության մեջ պացիենտը
դժվարանում է մասնագետ ընտրել: Ինչպե՞ս ընտրել պլաստիկ վիրաբույժին:
– Իրավամբ, մրցակցային դաշտը բավականին ընդլայնվել է: Առաջին հերթին պետք է ուսումնասիրել բժշկի կլինիկական փորձը և գիտական հիմքը: Շնջանառվում են մասնագետների կատարած վիրահատություններից հետո արդյունավետ արդյունքն ապացուցող լուսանկարներ, որոնք նույնպես կողմնորոշիչ են: Կարևոր է նաև առաջին հանդիպումից բժշկի և պացիենտի ճիշտ հարաբերությունների կայացումը: Բժիշկը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի յուրաքանչյուր պացիենտին, ինչը երբեմն որոշիչ դերակատարում է ունենում: Մեր բաժանմունքը՝ լինելով նորաբաց, յուրաքանչյուր ամիս իրականացնում է 10-15 մեծ վիրահատություն, ընդ որում, ներառված չեն ամբուլատոր դեպքերը: Դա, իհարկե՛, ի շնորհիվ ինչպես Ամերիկյան և Եվրոպական առաջատար մասնագետների մոտ ամենամյա վերապատրաստումների, այնպես էլ նոր տեխնիկապես հագեցած վիրահատարանների և սպասարկման բարձր որակի, ինչը կարևոր գրավականներից է ապահով ու անվտանգ վիրահատական ընթացքի և հետվիրահատական ցանկալի արդյունք ստանալու համար:
21.04.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ