Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն. ultraimaging.am

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնը իր գործունեությունը ծավալել է 2005 թվականից` կատարելով ախտորոշում մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) և ուլտրաձայնային հետազոտման մեթոդներով: Հաջողությամբ զարգացնելով իր գործունեությունը` 2008թվականին կենտրոնը նաև ներմուծել է  բազմաշերտ սպիրալային կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԲՍԿՏ) հետազոտման մեթոդը` արագ  նվաճելով առաջատար դիրք ծառայության այս ոլորտում ևս: 

 

«ՈՒլտրաիմիջինգ»-ի հիմնական առավելություններն են.

 

 ♦20-ամյա մասնագիտական փորձ: Ավելորդ չէ նշել, որ բժշկական գծով տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ` Արամ Քոչարյանը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության հիմնադիրն է Հայաստանում: Հիվանդների ընդունումը և կադրերի պատրաստումն այդ բնագավառում նա սկսել է դեռ 1996 թվականից:

 

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

 

♦ Անոթային ախտահարման, չարորակ ուռուցքների, ներքին օրգանների ախտաբանական փոփոխությունների, վնասվածքների և հոդերի հիվանդությունների ախտորոշման բարձր մակարդակի երաշխիք: Բոլոր ախտորոշման եզրակացությունները կայացվում են կոնսիլիումի հիման վրա, ինչն էլ իր հերթին բարձրացնում է ախտորոշման որակը, հնարավորինս նվազեցնում  սխալվելու վտանգը:

 

 ♦ Մեր բժիշկները տարեկան մեկ անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ աշխարհի լավագույն բժշկական  կենտրոններում, ֆորումներում,  ծանոթանում իրենց մասնագիտական ոլորտի նորություններին:

 

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

 

Բժշկական էթիկայի բարձր մակարդակ:  Ցանկացած հատվածի հետազոտությունը կրում է համապարփակ բնույթ, օրինակ. հետազոտության ընթացքում մենք չենք առանձնացնում գլխուղեղի ինչ-որ մի մաս  (հիպոֆիզ, ակնակապիճ և այլն)  և անտեսում մյուս հատվածները:  Մեր բժիշկների  պրոֆեսիոնալիզմը թույլ չի տալիս թաքցնել ցանկացած խնդիր, որը նկատելի է  հետազոտվող հատվածում  ընդհանրապես:

 

♦ Հաճախորդի գրանցման գործընթացը համապատասխանում է  համաշխարհային  ստանդարտներին և կրում է կանխարգելիչ բնույթ՝ ցանկացած  հաճախորդի առողջությունը մեզ համար շատ կարևոր է: Հետազոտություն անցնելուց առաջ մեր մասնագետները զրուցում են հաճախորդի հետ, մանրակրկիտ ուսումնասիրելով  իրավիճակը, բացատրում են հետազոտության ընթացքը և  նախապատրաստում հաճախորդին, որպեսզի բուն հետազոտությունը որևէ վնաս չպատճառի նրա առողջությանը:

 

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն

 

Շարունակելով բարելավել հաճախորդների սպասարկման որակը և պայմանները` 2011 թվականին Կենտրոնը Մոսկովյան 13 հասցեից տեղափոխվել է նորակառույց մասնագիտացված շինություն, որը գտնվում է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում. Պարույր Սևակ 5/7 հասցեով:

 

Սկզբնաղբյուր. «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոն
Աղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ