Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Արդի բժշկություն Հայաստանում` «Նաիրի» բժշկական կենտրոն
2004 թվականի դեկտեմբերին իր գործունեությունը սկսեց հիմնովին վերակառուցված և նորագույն սարքավորումներով հագեցած «Նաիրի» բժշկական կենտրոնը: Կենտրոնի գործունեության կարևորագույն խնդիրն է՝ ապահովել առողջապահության միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ: Համագործակցությունն աշխարհի առաջատար կլինիկաների և կազմակերպությունների հետ նպաստում է բուժ. սպասարկման անընդմեջ զարգացմանը և ծառայությունների ընդլայմանը՝ բժշկագիտության վերջին նվաճումներին համահունչ:
Կենտրոնն առաջարկում է մեկ-, երկու տեղանոց և լյուքս տեսակի հիվանդասենյակներ, որոնք հիվանդին լիարժեք խնամք և բուժօգնություն ցուցաբերելու համար հագեցած են կենտրոնացված թթվածնի մատակարարմամբ և օդափոխիչ համակարգով, կահավորված են ֆունկցիոնալ մահճակալներով, հեռուստացույցով, սառնարանով, հեռախոսով, գործում է բուժքրոջ կանչի համակարգ:

Ներկայացված է լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ, որոնք ընդգրկում են մագնիսա-ռեզոնանսային (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), ռենտգեն, ուլտրաձայնային, էնդոսկոպիկ ֆունկցիոնալ ախտորոշումներ, ինչպես նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ։ Կենտրոնն առաջարկում է ամբուլատոր բուժախտորոշիչ ծառայություններ հետևյալ մասնագիտություններով. թերապիա, սրտաբանություն, ռևմատոլոգիա, նեֆրոլոգիա, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, նյարդաբանություն, քիթ-կոկորդ-ականջաբանություն, ակնաբանություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուրոլոգիա և այլն:
Ակնաբուժական բաժանմունքը՝ լինելով Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղը Հայաստանում, իր ուրույն տեղն ունի «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այն համալրված է ժամանակակից, վերջին սերնդի գերմանական, ամերիկյան, ճապոնական ակնաբուժական սարքավորումներով:
![]() |
![]() |
![]() |
Ակնաբուժական բաժանմունքում գործում է առանձնացված մանկական բաժին: «Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքն առանձնահատուկ է մինչև 6-7 տարեկան երեխաների աչքի հիվանդությունների բուժմանը միտված ամբլիոկոր եզակի սարքավորոման կիրառմամբ: Իսկ ֆլոումետրիայի շնորհիվ բաժանմունքում բարձր ճշգրտությամբ կարելի է որոշել արյան հոսքի արագությունն աչքի ծիածանաթաղանթում, անոթային շերտում և տեսողական նյարդում, ինչը հնարավորություն է ընձեռում գլաուկոմայի վաղ հայտնաբերմանն ու բուժմանը: Բաժանմունքի բժիշկները վերապատրաստվում, ակտիվ համագործակցում ու փորձի փոխանակում են իրականացնում Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի առաջատար մասնագետների հետ:
Ուռուցքաբանության բաժանմունքը ևս հագեցած է անհրաժեշտ, նորագույն վերջին սերնդի ախտորոշիչ սարքավորումներով, դեղորայքով, լաբորատորիայով: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է քիմիաթերապիայի բաժանմունք, որը հիմնադրվել է ֆրանսահայ բժիշկ, բարերար Գևորգ Աբգարյանի ջանքերով`ի պատիվ Ֆրանսիայում չարորակ ուռուցքից մահացած իր կնոջ` Թամարա Աբգարյանի:
Քիմիաթերապիայի բաժնում կիրառվում են ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան մեթոդներն ու սխեմաները՝ միտված չարորակ ուռուցքների դեղորայքային բուժմանը:
![]() |
![]() |
«Նաիրի» բժշկական կենտրոնում բարձրակարգ վիրաբույժների կողմից իրականացվում են բժշկական տարբեր ոլորտների չարորակ ուռուցքների լայնածավալ վիրահատական բուժումներ՝ օնկոգինեկոլոգիական, մամոլոգիական, որովայնային, ուրոլոգիական: Կատարվում են այնպիսի արդի էնդոսկոպիկ վիրահատություներ, ինչպես, օրինակ՝ լապարոսկոպիկ գենիկոէկտոմիան:
Կենտրոնում իր առանձնահատուկ տեղն ունի ռադիոլոգիայի բաժանմունքը: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է վերջին սերնդի բաց, 1.5 տեսլա հզորությամբ «Siemens» ընկերության «Avanto» ՄՌՏ: Սարքը հնարավորություն է տալիս օրգանիզմը շերտագրել 0.9 մմ չափով: Համապատասխանաբար, սարքի միջոցով իրականացվում են նորագոյացությունների և բորբոքային փոփոխությունների հետազոտություններ: Այն հնարավորություն է տալիս հետազոտել գլխուղեղի, ողնուղեղի, հենաշարժական համակարգի, հոդերի, որովայնի, կրծքագեղձի, սրտանոթային համակարգի բազմաթիվ հիվանդություններ, որոնց ախտորոշումներն անհնարին են այլ սարքավորումների միջոցով։ Սարքն ունի բացառիկ հնարավորություն՝ կատարելու ՄՌՏ-անգիոգրաֆիա և միելոգրաֆիա։ Հետազոտությունն առողջության համար վնասակար չէ, չկան տարիքային, քաշային և սեռային սահմանափակումներ։ Մագնիսա-ռեզոնանսային 1.5 տեսլա հզորությամբ տոմոգրաֆը բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից սարքավորում է, որը հնարավորություն է տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում: Ռադիոլոգիայի բաժինը համալրված է «Siemens» ընկերության 2 տարբեր` 0.35 և 1.5, տեսլա հզորությամբ ՄՌՏ-ով, «Siemens» ընկերության 64 շերտանի պարույրով ՀՏ-ով, «Siemens Iconos R-100» ռենտգեն սարքով, «Siemens» ընկերության վերջին սերնդի գերձայնային հետազոտության սարքերով, և Հայաստանում միակ՝ «Echosens France» ընկերության ֆիբրոսքանով:
![]() |
![]() |
![]() |
«Նաիրի» բժշկական կենտրոնում վիրաբուժական ծառայությունը նույնպես քայլում է արդի բժշկությանը համընթաց միջազգային չափանիշներով: Այսօր կլինիկայում վիրահատությունների գերակշիռ մասը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով, ինչն ապահովում է հիվանդի համար մինիմալ ռիսկ և արագ ապաքինում: Նորագույն տեխնոլոգիաներով և մեթոդներով կատարվում են. լապարոսկոպիկ գինեկոէկտոմիա, ստոծանի-կերակրափողային ճողվածքի լապարոսկոպիկ վիրահատություն, բարիատրիկ վիրահատություններ (ճարպակալման արդի բուժման եղանակներ` թևքային գաստրէկտոմիա (sleeve gastrectomy), ստամոքսի լապարոսկոպիկ բանդաժավորում):
![]() |
![]() |
![]() |
| Հասցե | Պարոնյան փող. 21. Երևան, Հայաստան |
| Հեռախոս | + 374 10 53 75 00, +374 10 52 00 99 |
| Ֆաքս | +374 10 53 66 22 |
| Էլ. հասցե | [email protected] |
| Վեբ կայք | www.nairimed.am |
22.01.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ











