Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն գործում է Մամոգրաֆիայի բաժանմունքը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն գործում է Մամոգրաֆիայի բաժանմունքը

Նորաբաց բաժանմունքում տեղադրված է համաշխարհային ճանաչում ունեցող Hologic ընկերության թվային մամոգրաֆը, որը թույլ է տալիս առավել մանրակրկիտ ուսումնասիրել ամենանուրբ փոփոխությունները, որոնք անալոգային սարքավորման դեպքում կարող են երբեմն աննկատ մնալ:


Մամոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել կրծքագեղձի նորագոյացությունը մոտ երկու տարի ավելի շուտ, քան կինն ինքնուրույն կկարողանա շոշափել այն: Ըստ վիճակագրական տվյալների՝ կանանց մոտ ուռուցքներից ամենահաճախ հանդիպողը կրծքագեղձի քաղցկեղն է:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն գործում է Մամոգրաֆիայի բաժանմունքըՀիվանդության բուժման արդյունավետությունն առավելապես կապված է նրա վաղ հայտնաբերման հետ: Մինչև 35 տարեկան կանանց մոտ կրծքագեղձում գերակայում է գեղձային հյուսվածքը և ավելի տեղեկատվական է ուլտրաձայնային հետազոտությունը: Մամոգրաֆիան այս դեպքում լրացուցիչ, օժանդակ հետազոտության դեր է կատարում: 40-ից բարձր տարիքում առաջնահերթ է մամոգրաֆիկ հետազոտությունը, որին լրացնում է ուլտրաձայնայինը: Եթե մամոգրաֆիան ցույց է տալիս նորագոյացության առկայությունը, ապա գերձայնային հետազոտությամբ ախտորոշվում է հյուսվածքի կառուցվածքը: Համակցված հետազոտությունն ապահովում է հետազոտման ճշգրտության 95%-ը:


Գոյություն ունի մամոգրաֆիայի երկու ձև. ախտորոշիչ, երբ կինը գալիս է արդեն որոշակի գանգատներով և սկրինինգային,  որի պարագայում այն հայտնաբերում են: «Էրեբունի» բժշկական կենտրոնում մամոգրաֆիան կատարվում է անվճար, սակայն 90% դեպքերում ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է համակցել այն գերձայնային հետազոտմամբ:


Բաժանմունքի կարգախոսն է. «Մամոգրաֆիան կանանց առողջության պահպանման գրավականն է... Դա կարող լինել նաև Ձեր առողջությունը…»:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ