Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա

2014 թ. սեպտեմբերի15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա՝ արգանդի միոմայի պատճառով: Այս էնդովասկուլյար միջամտությունը միոմայի բուժման արմատական մեթոդներից է:

 

2014 թ. սեպտեմբերի10-ին 52-ամյա Գ.Օ. «Էրեբունի» բժշկական կենտրոն դիմեց արգանդի միոմա, մետրոռագիա, լյարդի աջ մասի հսկայական հեմանգիոմա ախտորոշմամբ: Հիվանդի վիճակը ծանր էր, անընդմեջ արյունահոսության պատճառով նրա մոտ զարգացել էր նաև սակավարյունություն: Հիվանդին կրկնակի արյան փոխներարկում էր իրականացվել, ինչից հետո միայն հնարավոր էր դարձել վիրահատության իրականացումը:

 

Հիվանդին հակացուցված էր բաց վիրահատության ճանապարհով արգանդի հեռացում իրականացնել, քանի որ վիրահատության ընթացքում հեմանգիոմայի վնասման ռիսկը մեծ էր, ինչն իր հերթին կարող էր զանգվածային արյունահոսության պատճառ լիներ:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա
«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա

 

 Վիրահատության տևողությունը 30-40 րոպե է: Վիրահատության էությունը երկու արգանդային զարկերակների էմբոլիզացիա կատարելն է՝ չխախտելով արյան շրջանառությունն արգանդում: Այն նվազագույն միջամտություն պահանջող և քիչ վնասվածքներ հարուցող վիրահատություն է, որն իրականացվում է տեղային անզգայացմամբ: Վիրահատությունը հնարավորություն է ընձեռում խուսափել հիստեէկտոմիայից (արգանդի հեռացումից), առավել ևս, երբ կինը դեռ վերարտադրողական տարիքում է գտնվում: Այսպիսի վիրահատություններ կարելի է անցկացնել ինչպես եզակի միոմայի, այնպես էլ ցանկացած տեղայնացման արգանդի միոմատոզի ժամանակ:  

 

Վիրահատությունն անց է կացվել փորձառու ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից, ով բազմիցս իրականացրել է վերոնշյալից ոչ պակաս բարդ վիրահատություններ և որոնց դրական արդյունքները խոսում են նրա պրոֆեսիոնալիզմի մասին:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա
«Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա

 

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ՝ առանց բարդությունների: Հիվանդը երկու օր գտնվել է շուրջօրյա հսկողության տակ, այնուհետև դուրս է գրվել՝ շարունակելով մնալ բժիշկների ուշադրության կենտրոնում:

 

Անհրաժեշտ է նշել, որ այսպիսի վիրահատություն Հայաստանում առաջին անգամ է իրականացվել:

Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ