Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հայաստանում առաջին անգամ բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն է իրականացվել գլխուղեղային արյան շրջանառության անբավարարությամբ տառապող պացիենտի մոտ
16.09.14 թ. առաջին անգամ Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կատարվել է բրախիցեֆալ ցողունի պրոթեզավորման վիրահատություն: Այն իրականացրել է Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սրտանոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Մեսրոպ Պետրոսի Շատախյանը:
56-ամյա հիվանդ Ս.-ն «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել հետևյալ գանգատներով. խոսքի պարբերաբար խանգարումներ, շարժումների դանդաղում, հիշողության վատացում: ՀՏ անգիոգրաֆիայի և դուպլեքս հետազոտության տվյալների հիման վրա պացիենտի մոտ բացահայտվել է չափազանց հազվադեպ հանդիպող ախտահարում՝ բրախիոցեֆալ ցողունի խցանում, որն արտահայտվում էր ողնաշարային և քնային զարկերակների միջոցով գլխուղեղի արյան կողոպտմամբ (steel syndrome): Պացիենտի մոտ առկա էր գլխուղեղի և պարանոցի աջ հատվածի, նաև վերին աջ վերջույթների արյան մատակարարման անբավարարություն (նորմայից 4-5 անգամ պակաս), ինչը հաստատում էր աջ քնային զարկերակի և աջ ձեռքում պուլսի բացակայությունը: Տվյալ իրավիճակում արյան նորմալ մատակարարման վերականգնման համար վիրահատական միջամտություն էր պահանջվում՝ վերել աորտայից մինչև բրախիոցեֆալ ցողունի դիստալ հատվածը պրոթեզի տեղադրում:
16.09.14 թ. պացիենտն արդեն վիրահատարանում էր (վիրաբույժներ՝ Մ.Պ. Շատախյան, Ա.Ա. Հայրապետյան, Ա.Ն. Ալեքսանյան, Ա.Վ. Ստամբոլցյան, անէսթեզիոլոգ՝ Ա.Ռ. Մուրադյան): Օպտիմալ երկարաժամկետ արդյունքներ ստանալու նպատակով Մ.Պ. Շատախյանը վերոնշյալ ուղու անատոմիական վերակառուցմանը վերաբերող որոշում ընդունեց (կրծքավանդակի բացման ճանապարհով): Ստերնոտոմիայի ճանապարհով աորտայից մինչև բրախիոցեֆալային ցողունի երկատումը 12 մմ տրամագծով անոթային պրոթեզ տեղադրվեց: Պրոթեզավորումից անմիջապես հետո աջ քնային զարկերակում և վերին վերջույթներում արյան հոսքը վերականգնվեց, ինչը հաստատվեց դուպլեքս և դոպլեր հետազոտությունների արդյունքում: Հիվանդը դուրս գրվեց 5-րդ օրը՝ բավարար վիճակում:
Հայաստանում առաջին անգամ բրախիոցեֆալ ցողունի պրոթեզավորման եզակի վիրահատություն է իրականացվել գլխուղեղային արյան շրջանառության անբավարարությամբ տառապող պացիենտի մոտԲրախիոցեֆալ ցողունի նեղացումը կամ խցանումը բավականին հազվադեպ հանդիպող ախտահարում է, ուստի վիրահատական միջամտությունները բազմաքանակ չեն (մասնավորապես՝ միջկրծքավանդակային ճանապարհով), և, համապատասխանաբար, հետազոտությունները համաշխարհային գրականության մեջ եզակի բնույթ ունեն:
Վստահ կարելի է ասել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայությունն իրականացնում է ուղեղային արյան շրջանառության խանգարումների՝ ինսուլտի կանխարգելմանն ուղղված վիրահատությունների ամբողջ շրջանակը:
24.09.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ