Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հակոբ Հովհաննիսյան. «Աքսիոմեդ»-ը Հայաստանի առաջատար բուժհաստատությունների և մասնագետների ուշադրության կենտրոնում (տեսագրություն)

Հակոբ Հովհաննիսյան. «Աքսիոմեդ»-ը Հայաստանի  առաջատար բուժհաստատությունների և մասնագետների ուշադրության կենտրոնում (տեսագրություն)

«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության համալիրը  ծառայություններ է մատուցում հետևյալ առողջապահական ոլորտներում. օրթոպեդիկ-վնասվածքաբանական, կինեզիոթերապիա, ռեֆլեքսոթերապիա, բուժական մերսում, ֆիզիոթերապիա, բժշկական խորհրդատվություն։ 

  

«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկայի գործունեության մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց տնօրեն, վնասվածքաբան Հակոբ Հովհաննիսյանի հետ:


–   Ժամանակակից տեխնոլոգիաները որքան սրընթաց են դարձրել մեր կյանքում, այդքան էլ մենք նստակյաց ենք դարձել մեր աշխատատեղերում և բնակարաններում։ Շատերս գիտենք, որ շարժման և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեֆիցիտն իր հետքն է թողնում յուրաքանչյուրիս օրգանիզմի, հատկապես՝ հենաշարժական համակարգի վրա, և դժվարացնում դարիս սրընթացության պատճառով հաճախակիացող վնասվածքների բուժումը։ Սակայն քչերին է հայտնի, որ դրանց առաջացումը հաճախ պայմանավորվում է բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, հետևաբար, խոսքն անպայման պետք է գնա համալիր ախտորոշման և բուժման կիրառման մասին։


«Աքսիոմեդ»-ի գործելաոճի հիմքում ավանդական, ապացուցողական բժշկության վերջին ձեռքբերումներն են, որոնք կիրառում են տեսական գիտելիքների մեծ պաշար, գիտական և պրակտիկ-բուժական աշխատանքի մեծ փորձ ունեցող պրոֆեսիոնալները։


«Աքսիոմեդ»-ի բուժական պրակտիկայի հիմքում կինեզիոթերապիան է՝ հենաշարժիչ համակարգի կազդուրումն ու առողջացումը շարժման, վարժությունների, մեխանոթերապիայի,  բուժական մերսման,  տրակցիոն մեթոդի, իսկ երեխաների դեպքում՝ նաև շարժուն խաղերի կիրառման միջոցով: Կինեզիոթերապիան ուղղված է այնպիսի համատարած խնդիրների լուծմանն, ինչպիսիք են.

  • ողնաշարի քրոնիկական հիվանդություններ՝ օստեոխոնդրոզ, միջողային սկավառակների ճողվածքներ,  սպոնդիլոարթրոզ,  սպոնդիլոլիստեզ, միոֆասցիալ և միոտոնիկ համախտանիշներ,
  • խոշոր հոդերի՝ ծնկահոդի,  ուսահոդի, արմնկային հոդի, քրոնիկական հիվանդություններ՝ արթրոզներ, արթրիտներ,
  • երեխաների ե մեծահասակների կեցվածքի խեղումներ, ինչպես օրինակ՝ Շոերման-Մաոի հիվանդությունը,
  • Հոդերի հետվնասվածքային և հետվիրահատական կոնտրակտուրաներ
  • մկանային համակարգի հետվնասվածքային և հետվիրահատական ատրոֆիաներ,
  • հղիության ընթացքում առաջացող ողնաշարային խնդիրներ,
  • հավելյալ քաշ,
  • տարբեր պատճառականության սկոլիոզներ:


Գիտականորեն հիմնավորված մեթոդների արդյունավետ համադրումների կիրառումն «Աքսիոմեդ»-ին թույլ է տվել եզակի հաջողություններ արձանագրել նաև այնպիսի բարդ հիվանդությունների բուժման գործում, ինչպիսիք են չարորակ իդիոպաթիկ սկոլիոզները. տեղի մասնագետներին հաջողվում է առանց օրթոպեդիկ սեղմիրանների (կորսետների) կիրառման շտկել ողնաշարի շեղման անկյունը 40-60 տոկոսով, ինչը բարձր արդյունք է նույնիսկ հիվանդության բուժման միջազգային փորձի տեսանկյունից։


Խոսելով սարքավորումների մասին, որոնք գործում են կլինիկայում, տնօրենն ասաց, որ «Աքսիոմեդ»-ում կիրառվում է տրակցիոն բուժում:


–   Ողնաշարի խնդիրների բուժման տրակցիոն՝ ձգման միջոցով բուժման, մեթոդն ամենաավանդականներից է, և «Աքսիոմեդ»-ում իր առաջադեմ կիրառումն է գտել Axiom DRX 9000C™ մեքենայի միջոցով։ Այն նախագծվել և կառուցվել է ԱՄՆ առաջատար մասնագետների և  NASA­-ի (ԱՄՆ-ի Ազգային էրոտիեզերական վարչություն) գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում:  Մեքենան ընձեռում է հնարավորինս փոքր տրակցիոն ուժի կիրառմամբ առավելագույն ազդեցություն ստանալու հնարավորություն, ընդ որում՝ ազդելով ոչ թե ամբողջ ողնաշարի, այլ կոնկրետ նախանշված հատվածի վրա:  Մեքենայի արդյունավետությունը հասնում է  86 տոկոսի, ինչը ողնաշարի խնդիրների բուժման բնագավառում խիստ բարձր ցուցանիշ է:


Համալիր բուժման ընթացքում ֆիզիոթերապևտիկ և ռեֆլեքսոթերապևտիկ առաջավոր մեթոդների, ինչպես նաև բուժական մերսման ըստ անհրաժեշտության կիրառման շնորհիվ, «Աքսիոմեդ»-ը հեղինակություն է վաստակել  Հայաստանի առաջատար օրթոպեդիկ, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և այլ ուղղվածության բուժհաստատությունների և մասնագետների շրջանում։


«Աքսիոմեդ» վնասվածքաբանական և օրթոպեդիկ բուժօգնության ու խորհրդատվության կլինիկան շարունակում է ընդլայնել իր արդյունավետ համագործակցության շրջանակները, իր աշխատանքում ներդնել բժշկական գիտության և տեխնիկայի վերջին նվաճումները, հարստացնել համալիր բուժման մեթոդների զինանոցը միայն մեկ՝  պացիենտների շուտափույթ և արդյունավետ ապաքինման նպատակին ծառայելու համար:


Վերջերս կլինիկան համալրվել է ևս մեկ նոր սարքավորումով: Խոսքը BTL 5000 ֆիզիոթերապևտիկ մեքենայի մասին է: Այն իրենից ներկայացնում է չորսը՝ մեկում բավականին առաջադեմ մեքենա: Իր մեջ ներառում է ՈՒՁ բուժման սարքավորումները, լազերային թերապիա, մագնիտաթերապիա, ինչպես նաև էլեկտրաթերապիա: Սա համակարգչային մեքենա է, ունի մի շարք առավելություններ: Շատ դեպքերում սարքն է թելադրում, թե տվյալ ախտորոշման համար, որ թերապիան է առավել արդյունավետ:

 

ԱՔՍԻՈՄԵԴ վնասվածքաբանական-վերականգնողական կլինիկա

ՀԱՍՑԵ Հայաստան, 0010, Երևան, Կենտրոն, Տերյան փող., 3 շենք, տարածք 42
ՀԵՌԱԽՈՍ +374 10 52 28 82, +374 91 52 28 82, +374 95 52 28 82
ԷԼ. ՀԱՍՑԵ [email protected]
ՎԵԲ-ԿԱՅՔ http://www.axiomed.am

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ