Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հանդիպում հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հետ
Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Մոսկվայի Ա.Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Սրտանոթային հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենա- վիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար, ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբույժների ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանին:
Այդ առիթով կայացավ նաև արդեն ավանդույթ դարձած գործնական հանդիպումը` «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանների և հայ անվանի ակադեմիկոսի միջև: Բագրատ Ալեքյանի անունն է կրում «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության բաժանմունքը:
– Բժիշկ Ալեքյան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության բաժանմունքը Ձեր անունն է կրում: Որքանո՞վ է այս հանգամանքը պարտավորեցնող և առհասարակ ինչ զգացում է առաջացնում:
– Ինձ համար անակնկալ էր այդ որոշումը, որ նորաբաց բաժանմունքը պետք է իմ անունը կրի: Դա պատիվ է ինձ համար, միևնույն ժամանակ` մեծ պատասխանատվություն, քանի որ սա իմ հայրենիքն է, և փաստորեն, այստեղ ես գնահատված եմ: Ես միշտ կապված եմ եղել իմ հայրենիքի հետ, ժամանակ առ ժամանակ եկել եմ, բայց հիմա ավելի պարտավորված եմ ինձ զգում, և դա հաճելի զգացում է, գիտե՞ք: Իմ յուրաքանչյուր այցը Հայաստան սկսվում կամ ավարտվում է այս կլինիկա այցով: Հիմա ես նաև կապվածություն եմ զգում այս կլինիկայի հանդեպ: Հայաստան գալուց անպայման այցելում եմ, մեկ օր աշխատում այստեղի մասնագետների հետ, փորձում փոխանցել իմ գիտելիքներն ու փորձը:
– Բժիշկ Ալեքյան, այս անգամ ո՞րն է Ձեր` Հայաստան այցի նպատակը:
– Իրականում եկել եմ քրոջս ծննդյան 75-ամյակը շնորհավորելու: Միտք չունեի գործնական այցի, բայց քանի որ ժամանակ կար, որոշեցի մեկ օր նվիրել աշխատանքին: Երեք հիվանդ եմ զննելու` բավականին ծանր դեպքեր: Երկու հիվանդի հիվանդության պատմությանը ծանոթ եմ և պարզապես հետազոտելու եմ` վիճակի վերահսկողությունը ստուգելու նպատակով, իսկ 3-րդ հիվանդին վիրահատելու ենք:
![]() |
![]() |
– Ի՞նչ վիրահատություն է սպասվում:
– Անմիջապես մեր զրույցից հետո պետք է սիրտը սնուցող զարկերակների ստենտավորում կատարենք: Հիվանդը ավելի քան 10 տարի սրտանոթային խնդիրներ ունի: Կատարելու ենք կորոնարոգրաֆիա, որն ինվազիվ հետազոտական մեթոդ է: Կորոնարոգրաֆիայի ժամանակ աճուկային շրջանից՝ ազդրային զարկերակից, կամ ձեռքից՝ ճաճանչային զարկերակից, հատուկ կաթետրով հասնում են սիրտը սնուցող զարկերակներին, որից հետո ռենտգեն հսկողության տակ գնահատում ենք զարկերակների վիճակը: Եթե նեղացում կա, ապա ստենտավորում է կատարվում: Ստենտը մետաղական զսպանակ է, որն ուղղորդիչ լարի միջոցով հասցվում է դեպի անոթի խցանված մասը, տեղադրվում զարկերակի մեջ, այնուհետեւ՝ լայնացվում:
Այս հիվանդի սիրտը սնուցող անոթներից մեկը նեղացած է և խանգարում է նրան լիարժեք կյանքով ապրել: Վիրահատությունից հետո անոթը լիովին կբացվի, կկանխվի հնարավոր ինֆարկտը: Ստենտավորումից հետո հիվանդը վաղն արդեն կարող է տուն գնալ:
– Համեմատելով արտասահմանյան փորձի հետ, ինչպե՞ս եք գնահատում այստեղ կատարվող ծառայությունների որակը:
– Բավականին բարձր: Ես, իսկապես, համեմատելով եմ ասում, քանի որ ինքս Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության էնդովասկուլյար վիրաբուժության գլխավոր մասնագետն եմ ու լավ տեղյակ եմ ոլորտին: Օրինակ` Եվրոպայում 1 մլն բնակչի հաշվով կատարվում է 2000 ստենտավորում: Այսօր 1 մլն բնակչություն ունեցող Երևանում իշեմիկ հիվանդության դեպքում կատարվում է 3000-ից ավելի ստենտավորում: Միայն «Էրեբունի» հիվանդանոցում 2013թ. իրականացվել է մոտ 1500 ստենտավորում, ընդ որում, 500-ը սուր կորոնար համախտանիշով հիվանդներն են, մյուսները` պլանային հիվանդներ:
Մասնագետներն այստեղ շատ լավ պատրաստված են և չեն զլանում նորից ու նորից սովորել, կատարելագործվել, դա շատ կարևոր է:
02.07.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

