Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն
Հայաստանի Հանրապետությունում 2002-2012 թվականների ժամանակահատվածում բնակչության շրջանում քաղցկեղով հիվանդացությունն աճել է մոտավորապես 36.9%-ով: Նույն ժամանակահատվածում մոտավորապես 31.0%-ով աճել է տարեվերջին դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը՝ հասնելով 32,580, և մոտավորապես 35.0%-ով աճել է քաղցկեղից մահացությունը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը թիրախային է համարել ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և բուժման բնագավառները` ելնելով դրանց՝ հասարակության համար սպառնալիքի աճի տեպմերից: Ըստ այդմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և առողջապահության նախարարության հետ համատեղ ՀԱՄՀ-ն մշակել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրը, որն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով:
|
|
|
|
Հիմնարկեքը տեղի ունեցավ 2012թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ:
|
|
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը կունենա հետևյալ գործառույթները.
- օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելում և վաղ հայտնաբերում.
- օնկոլոգիական հիվանդությունների լաբորատոր ախտորոշում,
- օնկոլոգիական հիվանդությունների գործիքային ախտորոշում.
- օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշում ռադիոլոգիական սարքավորումներով` ռենտգեն, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա, ՍՊԵԿՏ (SPECT) կամերա և այլն.
- օնկոլոգիական հիվանդությունների բուժում. վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, այդ թվում` բարձր դեղաչափային, ճառագայթային, իմունաթերապևտիկ, հորմոնային, ռադիոիզոտոպային, պրոտոնային թերապիայի մեթոդներով և այլն.
- ռադիոիզոտոպների արտադրություն:
Նախատեսվում է ծրագիրն իրականացնել հետևյալ փուլերով.
Առաջին փուլ
Իրականացման ժամկետը՝ 2012-2014 թվականներ` ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծում.
Երկրորդ փուլ
Իրականացման ժամկետը՝ 2013-2015 թվականներ`
ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծում, հիմնականում արտահիվանդանոցային ծառայություններով.
Երրորդ փուլ
Իրականացման ժամկետը՝ մասնավոր ներդրողի առկայության դեպքում նախատեսվում է մեկնարկել 2014 թվականին քիմիաթերապիայի և վիրաբուժական կենտրոնի ստեղծում՝ առնվազն 150-մահճակալանոց ներ- և արտահիվանդանոցային ծառայություններով:
Ներկայումս ավարտին է մոտենում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները: Դրանց ավարտից հետո Բելգիայից Հայաստան է տեղափոխվելու բելգիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով ձեռք բերվող և IBA ընկերության կողմից արտադրված 18/18 արագացուցիչը, ինչպես նաև Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆը և ՍՊԵԿՏ (SPECT) կամերան:
Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման և ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Ռադիոզոտոպների արտադրության Կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման (հագեցված համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներով, մամոգրաֆներով, ռենտգեն ստացիոնար և շարժական սարքերով) և ռադիոիզոտոպային ախտորոշման բաժանմունքներ (Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆ, Գամմա կամերա) և այլն:
Ուռուցքաբանության ոլորտում Հայաստանը տարածաշրջանի առաջատարը դառնալու իրական հնարավորություն ունի:
Կենտրոնը եզակի է լինելու ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության տեսանկյունից Նախատեսվում է, որ Կենտրոնը կապահովի ոչ միայն ՀՀ ազգաբնակչության, այլև նախադրյալներ կստեղծի տարածաշրջանի այլ երկրներից կարիքները բուժման նպատակով հիվանդների ներհոսքի համար՝ խթանելով բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում:
Ուռուցքային հիվանդությունների ախտորոշումը և բուժումը կիրականացվեն միջազգայնորեն լայն տարածում գտած և Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված ստանդարտների, բուժման ընթացակարգերի, բուժման մեթոդների հիման վրա:
Որակյալ ծառայությունների ապահովման նպատակով իրականացվելու է բժիշկների և մասնագետների վերապատրաստման գործընթաց: Միևնույն ժամանակ, Ա. Ալիախանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն գիտահետազոտական ներուժի կիրառման, զարգացման, նորարարական ունակությունների խթանման ուղղություններով:
Բացի վերը նշված հիմնական գործառույթներից, կենտրոնը նաև իրականացնելու է բուժման օժանդակ ծառայություններ անհատական մոտեցման հիման վրա՝ հիվանդի համար ապահովելով լավագույն բազմագիտաճյուղային միասնական խնամք, դիցուք նաև իրականացվելու են հոգեբանական ծրագրեր՝ միտված ներքին ցնցումների վտանգի նվազեցմանը: Նույնիսկ շենքի արտաքին երեսպատման գույնի (կարմիր տուֆ) ընտրությունը նպատակ ունի՝ ապահովելու այցելու հիվանդների համար լավագույն հոգեբանական միջավայրը բուժման ընթացքում:
04.11.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


































