Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

«Նաիրի» բժշկական կենտրոնում այժմ գործում է նոր սերնդի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ

«Նաիրի» բժշկական կենտրոնում այժմ գործում է նոր սերնդի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ

Օրերս «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել իր սերնդի մեջ լավագույն, 1,5 տեսլա հզորությամբ «SIEMENS» ընկերության մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ: : 

 

Սարքի և նրա  ընձեռած հնարավորությունների մասին զրուցեցինք «Նաիրի»  բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Արմեն Վասիլյանի հետ:


–   Այսօր տեխնիկական հագեցվածությունը ոչ թե շքեղություն է, այլ՝ անհրաժեշտություն: Ի՞նչ տեխնիկայով է զինված «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը:


«Նաիրի»  բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Արմեն Վասիլյան–   Ռադիոլոգիայի բաժինը համալրված է «Siemens» ընկերության 2 մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով`  0,35 և 1,5 տեսլա հզորությամբ,  և, նույնպես «Siemens» ընկերության, 64 շերտանի պարույրով համակարգչային տոմոգրաֆով, Siemens Iconos R-100 ռենտգեն սարքով, «Siemens»ընկերության վերջին սերնդի ԳՁՀ – սարքերով, ինչպես նաև միակը Հայաստանում՝ Echosens France ընկերության ֆիբրոսքանով:


–   Խոսենք, մասնավորապես, նոր` 1,5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի հնարավորությունների մասին:


–   Մոտ 2 շաբաթ է, ինչ «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է «Siemens» ընկերության Ավանտո մագնիսա-ռեզոնանսային 1,5 տեսլա հզորությամբ տոմոգրաֆը, որը բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից սարքավորում է, հնարավորություն է տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում:


«Նաիրի»  բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Արմեն Վասիլյան–   Ո՞րն է հետազոտման այս մեթոդի առավելությունը:


Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ներկայումս համարվում է առաջադեմ, անվնաս և, որոշ դեպքերում, առավել ինֆորմատիվ հետազոտման մեթոդ, հատկապես փափուկ հյուսվածքների համար, քանի որ ունի բարձր հյուսվածքային թողունակություն: ՄՌՏ-ով բացառվում է ոսկրային ստրուկտուրաներից ստացված արտեֆակտերը: ՄՌՏ-ն չունի ճառագայթում, հետևաբար կարող են հետազոտվել թե՛ երեխաները (նորածնային տարիքից սկսած) և թե՛ հղի կանայք (հարաբերական հակացուցում է մինչեւ 12 շաբաթական հղիությունը): Վերջին տարիներին իրականացվում է նույնիսկ պտղի ներարգանդային ՄՌՏ:


Մեր հաջորդ զրուցակիցը «Նաիրի»  բժշկական կենտրոն ժամանած Բելառուսի Օնկոլոգիայի և  ռադիոլոգիայի գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Վլադիմիր Յացենկոն է:


«Նաիրի»  բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Վլադիմիր Յացենկո–   Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի միջոցով պատկերներ ստանալու համար ռենտգենյան ճառագայթում չի օգտագործվում, որի շնորհիվ այն անվնաս է: ՄՌՏ հետազոտության ժամանակ հաստատուն մագնիսական դաշտը և սարքի էլեկտրամագնիսական ազդակներն ամրագրում են պրոտոնների տեղաբաշխումը: Մարդու մարմնում գոյություն ունեն միլիոնավոր ջրածնի ատոմներ, որոնք պտտվում են իրենց առանցքի շուրջ, մագնիսական դաշտի ազդեցությամբ նրանք փոխում են իրենց պտտման առանցքը, իսկ մագնիսական դաշտից դուրս վերադառնում են իրենց սկզբնական առանցքին: Իրենց սովորական առանցքին վերադառնալիս ջրածնի ատոմներն աշխատում են  ինչպես փոքր ռադիո-հաղորդիչներ, որոնք տարբեր հյուսվածքներում անջատում են տարբեր քանակությամբ էներգիա: Էներգիայի քանակը կախված է ջրածնի ատոմի իր հիմնական առանցքին վերադառնալու ժամանակից: Համակարգիչը, ստանալով տարբեր էներգիաների տեղեկատվություն, ստեղծում է պատկեր: ՄՌՏ հետազոտությունն առավել տեղեկատվական է նյարդային կառուցվածքների, այդ թվում՝ գլխուղեղի և ողնուղեղի տեղային և դիֆուզ ախտահարումների ժամանակ: ՄՌՏ-ն ցուցված է նաև  փափուկ հյուսվածքների (մկաններ, նյարդեր, աճառներ, կապաններ) հետազոտության ժամանակ:


–   Ի՞նչ հնարավորություններ ունի  SIEMENS ընկերության  1,5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը:


–   Հզոր գրադիենտային համակարգը հնարավորություն է տալիս հայտնաբերելու մինչև 1մմ չափի գոյացություններ: Դիֆուզիայի ռեժիմի շնորհիվ կարելի է տարբերակել ախտաբանական հյուսվածքները՝ չախտահարվածներից, առանց ներերակային կոնտրաստավորման: Պերֆուզիայի ռեժիմի միջոցով ախտորոշվում է դեռևս չձևավորված իշեմիայի օջախն ուղեղի կաթվածի առաջին ժամերի ընթացքում: Հատուկ ռեժիմի շնորհիվ կարելի է գնահատել ողնուղեղային հեղուկի հոսքը՝ լիկվորոդինամիկան, որը հատկապես ինֆորմատիվ է հիդրոցեֆալիաների ժամանակ: Սարքը թույլ  է տալիս կատարել անոթների անգիոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև հետազոտել արտալյարդային և ներլյարդային լեղածորաններն՝ առանց կոնտրաստանյութի: Կատարվում է որովայնի խոռոչի և փոքր կոնքի բոլոր օրգանների հետազոտություններ: Նախատեսված են հատուկ կոճեր մեծ և փոքր հոդերի հետազոտման համար: Մագնետոմ Ավանտո ՄՌ տոմոգրաֆն իր բացառիկ հետազոտման ծրագրերով հնարավորություն է տալիս բժիշկներին արդյունավետ եզրակացություն տալ ամենաբարդ ախտորոշվող դեպքերի վերաբերյալ: 


«Նաիրի»  բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Վլադիմիր Յացենկո–   Որո՞նք են տեխնիկական առավելությունները:


–   Առավելությունը հենց 1.5 տեսլա հզորությունն է՝ տոմոգրաֆների շարքում: Սարքի նման հզորությունը թույլ է տալիս ստանալ  մաքսիմում որակյալ պատկերներ՝ մաքսիմում լայն հետազոտման տարածքով: Սարքի կառուցվածքը թույլ է տալիս, առանց հիվանդին տեղաշարժելու, հետազոտել ամբողջ օրգանիզմը: Այն հնարավորություն է տալիս նաև իրականացնել ամբողջ մարմնի դիֆուզիա, որի միջոցով կարելի է առանց կոնտրաստի հայտնաբերել օրգանիզմի մետաստատիկ ախտահարումը: Գլխավոր առավելությունը սարքի անվտանգությունն է, որի շնորհիվ հիվանդը կարող է անվնաս հետազոտվել  բազմաթիվ անգամներ:


–   Կա՞ն հակացուցումներ՝ ո՞ր դեպքերում կիրառելի չէ ախտորոշիչ այս մեթոդը:


–   Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ունի բացարձակ հակացուցում. չեն կարող հետազոտվել  այն անձիք, ում օրգանիզմում կան օտարածին մետաղական նյութեր (բժշկական իմպլանտներ, սրտի ռիթմավարներ, կենցաղային տրավմաներից ստացված և հետպատերազմական մետաղային բեկորներ): Հարաբերական հակացուցումների մեջ  են  մտնում մինչև 12 շաբաթական հղիները և կլաուստրաֆոբիայով տառապողները:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.03.2015

Հարգելի Anjela, նման տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՆԱԻՐԻ ժշկական կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով. +(374 10) 53 75 00, +(374 10) 53 69 33

ANJELA

16.03.2015

ES YZYM EI IMANAL GLXYXEXI ANOTNERI MRT.CER MOT ZEXCHER KAN ETE ES YNEM HASHMANDAMYTYAN KARG.KAROXEM GAL CER MOT YXEGROV?

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Վիգեն Գասպարյան, խնդրում ենք մի փոքր հստակեցնել ինչ սարքի մասին է խոսքը: Կփորձենք Ձեզ օգնել:

Վիգեն Գասպրյան

11.11.2014

արդյոք կակազության հիմնական պատճառը կարելի կլինի իմանալ սարքի միջոցով,որից հետո կլինի լիարժեք բուժում?

Մեդ-Պրակտիկ

03.08.2014

Հարգելի Նաիրա Ասատրյան, բարև Ձեզ, նման տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՆԱԻՐԻ ժշկական կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով. +374 10 53 75 00, +374 10 53 69 33

Մեդ-Պրակտիկ

29.07.2014

Հարգելի Աշոտ Աբրահամյան, խոսակցական խնդիրներ կարող են առաջանալ ամենատարեր պատճառներով և ոչ միշտ այն հնարավոր կլինի նման մեթոդներով ախտորոշել: Հարկավորէ քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն և նա կորոշի հատկապես ինչ հետազոտոություն անցնել:

Նաիրա Ասատրյան

29.07.2014

ինչ արժե գլխուղեղի մռտ կոնտրաստանյութով?

Աշոտ Աբրահամյան

27.07.2014

Կասեք այդ սարքերի միջոցով արդյոք հնարավոր է իմանալ խոսակցական խնդրի առաջացման պատճառը և եթե այո,ապա բուժում հնարավոր է

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Կարինե Գրիգորյան, բարև Ձեզ, հետազոտության վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել ՆԱԻՐԻ բժշկական կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով. + 374 10 53 75 00, +374 10 52 00 99

Մեդ-Պրակտիկ

07.07.2014

Հարգելի Արմինե Միլիտոնյան, հիպոֆիզի հետազոտությունը ընտրում է մասնագետ բժիշկը: Կախված նրանից, թե ինչ հետազոտություն կանցնեք, տարբեր կլինեն նաև արժեքները: Հստակեցրեք հետազոտության տեսակը և մեր կայքում որոնեք բուժհաստատությունները, ընտրեք  բժշկին և Ձեր հարցը հղեք նրանց:

Կարինե Գրիգորյան

07.07.2014

Որքան է հետազոտության արժեքը և որ ժամերին կարելի է հետազոտվել

Արմինե Միլիտոնյան

28.06.2014

ինչ արժե հետազոտությունը հիպոֆիզը նկարելու համար?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ