Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հալոթերապիայի նկատմամբ մեծ հետաքրքրության կա ողջ աշխարհում. «Աղե Քարանձավ» հալոկենտրոնի տնօրեն Գոհար Մովսիսյան (տեսագրություն)
Հալոթերապիան բուժման ոչ դեղորայքային մեթոդ է, որի հիմքում ստորգետնյա աղային քարանձավներն են` միկրոկլիմայի վերարտադրումն ու սպելեոբուժարանները:
«Աղե Քարանձավ» հալոկենտրոնում կիրառվում են ոչ դեղորայքային բուժական մեթոդներ`հալոթերապիա, մերսում և արոմաֆիտոթերապիա: Այս մասին Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Գոհար Մովսիսյանը: Իր իսկ խոսքերով` իրենց կենտրոն դիմում են ամենատարբեր գանգատներով և հիվանդություններով պացիենտներ` շնչուղիների հիվանդություններ (ադենոիդիտ, տոնզիլիտ, ալերգիկ ռինիտ, սեզոնային ալերգիաներ, բրոնխիալ ասթմա, կրկնվող և օբստրուկտիվ բրոնխիտներ, թոքաբորբի հետևանքներ և այլն), մաշկային հիվանդություններ (ատոպիկ մաշկաբորբ, նեյրոդերմիտ, էկզեմա, փսորիազ և այլն), ինչպես նաև սթրեսի նկատմամբ մեծ զգայունություն, նյարդային լարվածություն, անքնություն ունեցող մարդիկ: 10-12 կանխարգելիչ սեանսը բավական է լինում՝ զգալիորեն բարձրացնելու թե՛ փոքրերի, թե՛ մեծերի օրգանիզմի դիմադրողականությունը:
«Հալոթերապիան բուժման ոչ դեղորայքային մեթոդ է, որի հիմքում ստորգետնյա աղային քարանձավներն են` միկրոկլիմայի վերարտադրումն ու սպելեոբուժարանները: Հալոթերապիայի հիմնական ակտիվ գործոնը աղի փոշեցիրն է, որը հագեցնում է սենյակն աղի համապատասխան կոնցենտրացիայով»:
Գ. Մովսիսյանի խոսքերով` այսօր հալոթերապիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ողջ աշխարհում` շնորհիվ մեթոդի բացարձակ անվտանգության և տարբեր տարիքի ու հիվանդությունների դեպքում նատրիումի քլորիդի խտության հստակ սահմանման հնարավորության: Նշենք, որ հալոկենտրոններն աշխարհի տարբեր երկրներում գործում են ավելի քան 20 տարի:
«Մեր կենտրոնում բուժման համար օգտագործվում են հալոգեներատոր և արոմաֆիտոտրոն սարքավորումները»:
«Աղե Քարանձավ» կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ բուժման ընթացքի ճիշտ վարման համար խիստ անհրաժեշտ է ստույգ ախտորոշում, քանի որ դրանից է կախված բուժման օրերի քանակը, օդի հագեցման կոնցենտրացիան, ինչպես նաև ժամանակահատվածը, որը հիվանդն անցկացնում «քարանձավում»:
Հալոթերապիան հնարավորություն է տալիս համատեղել բուժումը հաճելի ժամանցի հետ:
Այս տարվա հունիսից «Աղե Քարանձավ» հալոկենտրոնի մասնաճյուղ գործում է նաև Վանաձորում:
10.06.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ