Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Համակարգչային շերտագրմամբ հետազոտությունն ավելի արդյունավետ է դարձել «Էրեբունի» բժշկական կենտրոնում

Համակարգչային շերտագրմամբ հետազոտությունն ավելի արդյունավետ է դարձել «Էրեբունի» բժշկական կենտրոնում

«Էրեբունի» բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման բաժանմունքը համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի վերջին սերնդի  նոր սարքավորմամբ: Թե ինչ առավելություններ ունի սարքավորումը  և ինչ հնարավորություններ կտա,  ներկայացնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման բաժանմունքի ղեկավար Լուսինե Հակոբյանը: 

 

«Համակարգչային շերտագրումը հետազոտման մեթոդների շարքում իր ուրույն տեղն ունի: Հետազոտման այս տեսակը մեծ քայլերով է զարգանում: Տարեցտարի կիրառման մեջ են դրվում է՛լ ավելի հզոր սարքավորումներ, է՛լ ավելի արդյունավետ մեթոդներ: Քանի որ «Էրեբունին» բազմապրոֆիլ կենտրոն է, այստեղ հետազոտվում են ամենատարբեր հիվանդություններով ու գանգատներով մարդիկ, և նրանց բարձր որակի սպասարկումն  ապահովելու համար կենտրոնը մշտապես կարիք ունի նորագույն տեխնոլոգիաների, առաջադեմ տենդենցների:

 

Այսօր մենք ունենք նոր սերնդի Siemens համակարգչային շերտագրման սարք, որն անհամեմատ հեշտացրել է բժիշկների աշխատանքն ու ավելի ճշգրիտ դարձրել ախտորոշումը: Ունենք նաև ներերակային կոնտրաստավորմամբ հետազոտություն կատարելու հնարավորություն, որը  ևս ճշգրիտ հետազոտման երաշխավոր է:

 

Սարքով հետազոտվում են գլխուղեղի անոթները, գլխուղեղը, պարանոցն ու պարանոցի անոթները, կրծքավանդակի, որովայնի, կոնքի խոռոչի օրգաններն ու անոթները,ոսկրերը: Սարքի առավելություններից մեկը ներկայումս ամենաանհանգստացնող խնդրի` ուռուցքների հետազոտության ճշգրտության ապահովումն է: Այն հնարավորություն է տալիս ճիշտ գնահատելու հիվանդության ծանրության աստիճանը, տարածվածությունը: Քանի որ համակարգչային շերտագրմամբ հետազոտվում են նաև կրիտիկական վիճակում գտնվող հիվանդները,այստեղ կարևոր է ամեն վայրկյանը, քանի որ դրանից կարող է կախված լինել հիվանդի կյանքը: Նոր սարքավորման առավելությունը նաև ժամանակի խնայողությունն է: Նույն ժամանակամիջոցում մենք կարողանում ենք ավելի շատ հիվանդներ հետազոտել:

 

Շատ կարևոր է նաև ճառագայթման չափաքանակը, որն ամբողջ աշխարհում բժշկության առաջնային հարցերից է: Այս  սարքավորման օգնությամբ մենք կրճատում ենք նաև հիվանդի ճառագայթման չափաքանակը: 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ