Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հայաստանում բացվել է ցողունային բջիջների պահպանման առաջին բանկը` ԲԻՈՍՏԵՄ (BIOSTEM)

Հայաստանում բացվել է ցողունային բջիջների պահպանման առաջին բանկը` ԲԻՈՍՏԵՄ (BIOSTEM)

Ապրիլի 11-ին Մալաթիա  բժշկական կենտրոնի  ծննդատանը կայացավ հանդիպում բժիշկների, ԲԻՈՍՏԵՄ (BIOSTEM) ընկերության ներկայցուցիչներ Գևորգ Յաղջյանի, Տաճատ Ասատուրյանի և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանի  հետ: Հանդիպման նպատակն էր ընկերության գործունեության և ընձեռած հնարավորությունների մասին իրազեկումը: Նշենք նաև, որ ընկերությունը համագործակցում է եվրոպական կազմակերպությունների հետ՝ կիրառելով նրանց բազմամյա փորձը: 

 

Ամբողջ աշխարհում ամենատարբեր հիվանդությունների դեպքում լայնորեն կիրառվում է ցողունային բջիջներով բուժումը: Այսօր Հայաստանում գործում է  ցողունային բջիջների մշակման և պահպանման առաջին բանկը` Բիոստեմը:

 

ԲԻՈՍՏԵՄ (BIOSTEM) ընկերության ներկայցուցիչ Տաճատ ԱսատուրյանՑողունային բջիջներով բուժման մեթոդների, դրանց առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք ընկերության հիմնադիր Գևորգ Յաղջյանի և գործադիր տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ:  


–   Ի՞նչ ասել է ցողունային բջիջների պահպանման բանկ, ներկյացրե՛ք, խնդրեմ, գործառույթներն ու նպատակները:

 

–   2014թ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց ցողունային բջիջների մշակման և պահպանման բանկ: Բանկը զբաղվում է ցողունային բջիջների մշակամամբ և պահպանմամբ և մեր գործառույթների մեջ չեն մտնում իրացումը, կիրառումը և այլն: Ցողունային բջիջները կիրառվում են ավելի քան 70 հիվանդությունների դեպքում` օրգանների և հյուսվածքների վերականգնման նպատակով: Մենք ներդնում ենք ցողունային բջիջների ստացման պորտալարային տարբերակը: Երբ երեխան անջատվում է մորից, պորտալարային արյունը, այսպես թե այնպես, թափվում է: Մենք վերցնում ենք այդ արյունը, մշակում,  առանձնացնում ցողունային բջիջներն ու պահպանում դրանք: Գործողությունը բացարձակապես անվնաս է թե՛երեխայի, թե՛մոր համար: Ցողունային բջիջները տվյալ մարդու սեփականությունն են դառնում, որի համար հավաստագիր են ստանում: Ցողունային բջիջներով ապաքինման մեթոդը վաղուց է հայտնի, սակայն չկար դրանք պահպանելու հնարավորություն: Այժմ բանկն իր վրա կվերցնի մեր առողջապահական համակարգի համար բավականին կարևոր այս գործառույթը, կան բոլոր հնարավորությունները, ամենակարևորը` կան գիտելիքներ:

 

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյան

–   Ինչո՞ւ հենց պորտալարային արյունը: 

 

–   Պորտալարային արյունը պարունակում է ամենա առողջ ունոր ձևավորված ցողունային բջիջներ, որոնք մուլտիպոտենտ են, կարող են ձևափոխվել ու հետագայում դառնալ օրգանիզմի ցանկացած բջիջներ` արյան, մկանային և այլն: Ցողունային բջիջները կարողանում են փոխարինել մահացած բջիջներին: 

 


–   Բացի պորտալարից, էլ ինչպե՞ս կարելի է ստանալ ցողունային բջիջներ:

 

–   Ինչպես նշվեց, պորտալարից ստացված ցողունային բջիջները լավագույնն են, մուլտիպոտենտ են: Սակայն ցողունային բջիջների ստացման այլ տարբերակներ ևս կան. Կարող են ստանալ, օրինակ, ճարպային հյուսվածքներից, որոնք ավելի շատ կիրառելի են էսթետիկ նպատակների և վերքերի լավացման համար: Բանկը հնարավորություն է տալիս պահպանել նաև ճարպից ստացած ցողունային բջիջներ, որոնք օգտագործվում են նաև երիտասարդացնող միջամտությունների ժամանակ: Մյուս տարբերակը կաթնատամներից ստացվող ցողունային բջիջներն են, որոնք որակական ու քանակական առումով շահեկան չեն: Կյանքում մեկ անգամ մենք հնարավորություն ունենք պահպանելու ամենա որակյալ ցողունային բջիջները` ծնվելիս: Եվ հենց դա հաշվի առնելով` մենք ուզում ենք ցողունային բջիջների ստացման այս տարբերակը կիրառել նաև Հայաստանում:

 

ԲԻՈՍՏԵՄ (BIOSTEM) ընկերության ներկայցուցիչ Գևորգ Յաղջյան

–   Ո՞վ է վերցնում արյունը և ինչպե՞ս, չէ՞ որ յուրաքնաչյուր մանրուք կարևոր է:

 

–   Արյունը վերցնում է ծնունդն ընդունող բժիշկը՝ տեղում, լցվում հատուկ տարրայի մեջև տեղափոխվում բանկ: Գործընթացը բացարձակապես անվնաս է, տեխնիկապես՝ հեշտ, սակայն, այնուամենայնիվ, բժիշկները նախապես վերապատրաստում են անցնելու: 

–   Ի՞նչ է ցույց տալիս արտասհասմանյան փորձը. ո՞ր հիվանդությունների դեպքում են ամենից հաճախ անհրաժեշտ ցողունային բջիջները:

 

–   Մոտ 70 հիվանդությունների բուժում 80-90%-ով կատարվում է ցողունային բջիջների կիրառմամբ, լայնտարածում ունի տրանսպլանտացիոն բուժման մեջ: Ցողունային բջիջները կիրառվում են արյան, նյարդաբանական, սրտաբանական հիվանդությունների բուժման համար: Օրինակ` սրտամկանի իշեմիկ հիվանդության դեպքում ստենտավորման ընթացքում ներարկվում են ցողունային բջիջիներ, որոնք վերածվելով սրտամկանի բջիջների, հետագայում ապահովում են սրտի անխափան աշխատանքը:  Ցողունային բջիջները կիրառվում են նաև վնասվածքաբանության, օրթոպեդիայի ոլորտներում: 

 

–   Հնարավո՞ր է արդյոք որևէ մեկի ցողունային բջիջը դոնոր օգտագործել մեկ ուրիշի համար: 

 

–   Ինչպես և արյունը, ցողունային բջիջը նույնպես կարող է դոնոր ծառայել: Սակայն դա չէ մեր նպատակը: Բանկը լինելու է ոչ թե հանրային, այլ մասնավոր: Յուրաքանչյուր մարդ իր ցողունային բջիջների տերն է լինելուև ինքն է որոշելու ինչպես օգտագործել` նվիրե՞լ, թե սեփական առողջության համար կիրառել:  

 

–   Իսկ նախքան« Բիոստեմ -ի ստեղծումը, հնարավորություն կա՞ր պահպանելու ցողունային բջիջները: 

 

–   Եղել են դեպքեր, երբ ծնողները դիմել են բժիշկներին, բերել համապատասխան ստերիլ արյան տեղափոխման համակարգ և հավաքված արյունը տեղափոխել Մոսկվա և Վրաստան` այնտեղի բանկում պահպանելու համար: Դա իրենից ավելորդ ժամանակ և հնարավորություն է ենթադրում, իսկ հարկ եղած դեպքում՝ Մոսկվա մեկնելու անհրաժետշություն, ինչը և՛ ժամանակատար է, և՛ ծախասատար:

 

Ապրիլի 11-ին Մալաթիա  բժշկական կենտրոնի  ծննդատանը կայացավ հանդիպում բժիշկների, ԲԻՈՍՏԵՄ (BIOSTEM) ընկերության ներկայցուցիչներ Գևորգ Յաղջյանի, Տաճատ Ասատուրյանի և «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սևակ Ավագյանի  հետ

–   Իսկ ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոստեմ» -ը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները` հետագայում շատ հիվանդությունների բուժումն ապահովագրելու նպատակով: Գնայինի՞նչ քաղաքականություն է վարում, եթե համեմատենք արտասահմանում գործողցող ունային բջիջների պահպանման բանկերի հետ:

 

–   Արյունը վերցնելու և մշակելու համար առաջնային գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, այնու հետև՝ յուրաքանչյուր տարվա պահպանման համար 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Եթե համեմատենք արտասահմանյան ընկերությունների հետ, ապա առաջնային գումարը 2000 եվրո է, իսկ տարեկան պահպանման համար վճարվում է 75 եվրո:  


–   Ինչքա՞ն ժամանակ կարելի է պահպանել ցողունային բջիջները: 

 

–   Անսահմանափակ: Ցողունային բջիջները պահպանվում են -196˚ հեղուկ ազոտի մեջ: Առաջնային պահպանման ժամկետը 18-20 տարի է, մինչև երեխան դառնա չափահաս և ինքը որոշի` շարունակե՞լ պահել այն, թե` ոչ: 

 

Մալաթիա բժշկական կենտրոնի  ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգներ

 

–   Կա՞ն հատուկ դեպքեր, երբ ցողունային բջիջների պահպանումը ո՛չ միայն ցանկալի է, այլև պարտադիր:

 

–   Խորհուրդ է տրվում առողջական խնդիրներ ունեցող երեխաների, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորմամբ ծնված երեխաների ծնողներին պահպանել պորտալարային արյունը: Շատ կարևոր է, որ Հայաստանում արհեստական բեղմնավորմամբ զբաղվող կենտրոնները ծնողներին տեղեկացնեն ցողունային բջիջների պահպանման հնարավորության և դրա կարևորության մասին:

 

–   Յուրաքանչյուր նոր բան միանշանակ չի ընկալվում հանրության կողմից: Ո՞ր փուլում են այժմ տեղեկատվական աշխատանքները:

 

–   Մերաշխատանքներն այժմ ուղղված են նման ծառայության գոյության մասին տեղեկացնելը և գործընթացին ծանոթացնելը:  Նպատակ ունենք առաջին հերթին մեթոդի գոյության մասին բժիշկներին ներկայացնել, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կարողանան ուղղություն ցույցտալ պոտենցիալ գնորդներին: Այս մեթոդի մասին պետք է իրազեկված լինեն բոլոր ծննդատներում, քանի որ սա լուրջ ձեռքբերում է մեր առողջապահական համակարգի համար: Իրազեկման աշխատանքներ կիրականացվեն նաև բանկի կայքի միջոցով, որը շուտով կմեկնարկի: Նախատեսվում է օնլայն խորհրդատվություն, որպեսզի մարդիկ, ովքեր հետաքրքրված կլինեն, գրեն, զանգահարեն  և անմիջապես ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:  

 

Մեր հեռախոսահամարներն են՝ + 374 91 28 38 32+ 374 91 28 38 32, +374 10 20 83 12+374 10 20 83 12, +374 10 20 83 11+374 10 20 83 11:  

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ