Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Նորագույն սարքավորումներ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում

Նորագույն սարքավորումներ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանում վիրահատություններ իրականացնել՝ եվրոպական բարձրագույն չափանիշներին համապատասխան:

 

Սարքավորումների հնարավորությունների մասին զրուցեցինք Ուրոլոգիական  բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մանուկյանի հետ:

ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ Ուրոլոգիական  բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մանուկյան–   Սարքավորումներից մեկը հզորագույն հնարավորություններով լազեր է. ավելի մանրամասն կներկայացնե՞ք այն:


–   «Էրեբունի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել նոր սարքավորումներ, որոնցից մեկն, այո, նորագույն՝ 2013 թվականի արտադրության, ուրոլոգիական լազերն է (Mega Pulse,Richard Wolf), որը շատ լուրջ, հզոր սարք է, ավելի արդյունավետը Հայաստանում չկա: Առհասարակ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քաղաքականությունն է՝ չգնել օգտագործված սարքավորումներ, քանի որ այն չի կարող նույնքան արդյունավետ լինել: Մենք փորձում ենք Հայաստանում ցույց տալ եվրոպական չափանիշներին համապատասխան բուժօգնություն, և այս լազերի ձեռք բերումն այդ առումով ևս մի քայլ առաջ է:


–   Որո՞նք են ուրոլոգիական լազերի գլխավոր առավելությունները:


–   Բավական մեծ հնարավորություններ ունի լազերը: Նրա աշխատանքն ապահովում է երկու հիմնական ուղղություն՝ հյուսվածք կտրել և քարը փոշիացնել: Այս երկու հնարավորությունները մեզ թույլ են տալիս լուծումներ տալ բազմաթիվ խնդիրների: Օրինակ՝ հնարավոր է փշրել ցանկացած չափի ու տեսակի քար, և հետաքրքիր է հատկապես այն, որ լազերը ոչ թե մասերի է բաժանում քարը, այլ պարզապես փոշիացնում է: Լազերի օգնությամբ շատ հեշտությամբ կտրում-ազատվում ենք ցանկացած նորագոյացությունից. անարյուն կտրում է հյուսվածքը: Սարքը թույլ է տալիս նաև կտրվածքից հետո շատ արդյունավետ կպցնել հյուսվածքները: Այն կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում՝ սկսած մաշկային հիվանդություններից մինչև քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ: 


Նորագույն սարքավորումներ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում–   Ըստ Ձեզ՝ «Էրեբունի»  բժշկական կենտրոնում այս սարքի առկայությունը հիվանդների նոր հո՞սք կապահովի:


–   Այս պահին բավական մեծ հոսք ունենք. ավելի շատ հիվանդներ ընդունելու խնդիր չկա: Մինչ այդ էլ բաժանմունքը հագեցած էր լավագույն սարքավորումներով, լազերային սարքով համալրելը թույլ կտա ավելի բարձրորակ բուժում իրականացնել: Օրինակ՝ եթե հիվանդը վիրահատությունից հետո հիվանդանոցում պետք է անցկացներ չորս օր, այսուհետ կանցկացնի ընդամենը մեկ օր, կնվազի վիրահատական տրավման, վիրահատությունից հետո ցավերն ավելիք քիչ կլինեն կամ ընդհանրապես չեն լինի:


–   Նորագույն սարքավորումների ձեռք բերումը փոփոխություններ կմտցնի՞ ծառայությունների գնացուցակում:


–   Գրեթե չեն ազդել գնացուցակի վրա: Մեր ղեկավարի նպատակն է՝ հիվանդին ավելի որակյալ օգնություն ցույց տալու հնարավորություն  ստեղծել:

 

–   Կարծում եմ՝ նորագույն լազերը բարձրացնում է «Էրեբունի»  բժշկական կենտրոնի գրավչությունը ո՛չ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում:


–   Չնայած Վրաստանում նույնպես զարգացած է ուրոլոգիան, սակայն շատ պացիենտներ կունենանք այնտեղից, քանի որ միշտ էլ դիմել են մեզ՝ հատկապես հայաբնակ շրջաններից:


–   Որո՞նք են մյուս սարքավորումները:


–   Լազերից բացի, ստացել ենք առ այսօր Հայաստանում գոյություն չունեցող ևս մի գործիք՝ փափուկ ուրեթերոռենոսկոպ (Cobra, Richard Wolf), որը թույլ է տալիս հետազոտել միզուղիների ցանկացած հատված: Նախկինում միայն երազել կարելի էր նման գործիքի մասին: Այս գործիքի օգնությամբ առանց կտրվածքի կարելի է հետազոտել և բուժել միզուղիների ցանկացած տեղակայման քարեր և գոյացություններ:


Նորագույն սարքավորումներ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքումՍտացել ենք նաև 2013 թվականի նորամուծություններից ևս մեկ սարքավորում՝ լապարոսկոպ: Կարող եմ ասել՝ այժմ մեր վիրահատարանում կա այն ամենը, ինչ կարելի է տեսնել եվրոպական կլինիկաներում: Այդ փաստն ուրախացնող է, քանի որ թույլ կտա ստանալ լավագույն բուժական արդյունք:


–   Բոլոր սարքավորումներն արդեն փորձարկե՞լ եք:


–   Այո, արդեն աշխատում ենք, և ունենք լավ արդյունքներով առաջին վիրահատվածները: Կիրառում ենք նույնիսկ այնպիսի դեպքերում, որ նախկինում չէինք էլ կարող պատկերացնել: Առջևում բազմաթիվ ծրագրեր կան դեռ:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ