Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հնարավոր կլինի խուսափել սրտի ստենտավորումից: Սրտանոթային համակարգի հետազոտման նոր մեթոդը ներկայացվեց Էրեբունի բժշկական կենտրոնում

Հնարավոր կլինի խուսափել սրտի ստենտավորումից: Սրտանոթային համակարգի հետազոտման նոր մեթոդը ներկայացվեց Էրեբունի բժշկական կենտրոնում

Փետրվարի 14-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն էր այցելել ST. JUDE ամերիկյան բժշկական կազմակերպության տնօրեն Դիրք Տրուշոն: Այցի նպատակի մասին զրուցեցինք դոկտոր Տրուշոյի հետ:


–   Պարոն Տրուշո, ո՞րն է Ձեր` Հայաստան այցի նպատակը: Ի՞նչ եք ներկայացնելու հայ մասնագետներին: 


–   Այցիս հիմնական նպատակը սրտանոթային համակարգի հետազոտման նոր տեխնոլոգիայի ներկայացումն է: Այն կոչվում է FFR (հոսքի ռեզերվի գնահատման): Անցյալում, երբ դիտարկում էինք սիրտը սնուցող զարկերակի տեսապատկերը՝ անգիոգրաֆիան,  և նկատում անոթի նեղացում, ցանկացած պարագայում փորձում էինք լայնացնել այն ստենտավորման միջոցով: Մեծածավալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ստենտավորման միջոցով պետք է բուժել միայն այն նեղացումները, որոնք առաջացնում են իշեմիա: Արդյունքում, ստենտավորելով միայն նշանակալի նեղացումները, մյուս բոլոր դեպքերում հնարավոր է լինում  34%-ով կրճատել հնարավոր բարդությունները:


ST. JUDE ամերիկյան բժշկական կազմակերպության տնօրեն Դիրք Տրուշոն: Այցի նպատակի մասին զրուցեցինք դոկտոր Տրուշո–   Կա՞ն նախադրյալներ, որ Հայաստանում ևս կներդրվի հետազոտման այս մեթոդը:


–   Հայաստանյան բժշկական կենտրոններում այս մեթոդը դեռևս չի կիրառվում մասնագետների աշխատանքային պրակտիկայում, և մեր այստեղ լինելու նպատակն է սովորեցնել՝ ի՞նչ է ենթադրում մեթոդը և ի՞նչ առավելություններ ունի:


–   Ի՞նչ պայմաններ են  անհրաժեշտ՝ Հայաստանում ներդնելու:


–   Բնական է, որ մեթոդի ներդրումն ինքնըստինքյան կբարձրացնի հետազոտության արժեքը: Սակայն, տնտեսական առումով, այն կօգնի բավականին գումար խնայել, քանի որ կխուսափեն անհարկի ստենտավորումից: Բացի ֆինանսներից անհրաժեշտ են նաև գիտելիքներ և փորձ: Հենց այդ նպատակի իրականացման ճանապարհին ենք այսօր:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի վարիչ Մերուժան ՍաղաթելյանՄեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի վարիչ Մերուժան Սաղաթելյանը:


–   Պարոն Սաղաթելյան, նախ խոսենք Էրեբունի բժշկական կենտրոնում գործող Անգիոգրաֆիկ բաժանմունքի մասին՝ նրա ստեղծման պատմությունից և տեխնիկական  հագեցվածությունից:


–   Էրեբունի բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունը գործում է 2003 թվականից: Այն կրում է ռուսաստանաբնակ մեր հայրենակից ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանի անունը: Վերջին տարիներին նորագույն տեխնիկայի, գործիքների, սարքավորումների հզորացման հետ մեկտեղ մեծացել է նաև աշխատանքի ծավալը: Բաժանմունքը հագեցած է Հայաստանում եզակի, գերմանական վերջին սերնդի Siemens Artis Biplane անգիոգրաֆով:  Սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կատարել ներանոթային միջամտություններ` անգիոգրաֆիա, ստենտավորում: Գնալով բաժանմունքն ընդլայնում է գործունեության սահմանները:


–   Խոսենք գործունեությունից. ի՞նչ ծառայություններ է մատուցում Անգիոգրաֆիկ բաժանմունքը:


–   Բաժանմունքում կատարվում են ախտորոշիչ և բուժիչ ներանոթային միջամտություններ: Եթե ավելի պարզ լինենք, ապա գործընթացը ենթադրում է. մարմնի տարբեր զարկերակներից մուտք գործելով` հասնել տվյալ օրգանի սնուցող անոթներին և կատարել ախտորոշիչ կամ բուժական միջամտություն:


–   Տեխնիկապես հագեցած մեր դարում մեծ է մրցավազքը բժշկական կլինիկաների միջև…


–   Էրեբունի բժշկական կենտրոնը լիովին մրցունակ է, հատկապես, եթե հաշվի առնենք տեխնիկական հագեցվածությունը: Իհարկե, մեր գործունեության հիմքում ո՛չ թե մրցունակության, այլ հիվանդներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելու սկզբունքն է դրված, ինչի արդյունքում մեզ դիմող հիվանդների թիվը գնալով աճում է:

 

ST. JUDE ամերիկյան բժշկական կազմակերպության տնօրեն Դիրք Տրուշոն: Այցի նպատակի մասին զրուցեցինք դոկտոր Տրուշո Հնարավոր կլինի խուսափել սրտի ստենտավորումից: Սրտանոթային համակարգի հետազոտման նոր մեթոդը ներկայացվեց Էրեբունի բժշկական կենտրոնում Հնարավոր կլինի խուսափել սրտի ստենտավորումից: Սրտանոթային համակարգի հետազոտման նոր մեթոդը ներկայացվեց Էրեբունի բժշկական կենտրոնում


–   Ի՞նչ նպատակ ունի բժիշկ Տրուշոյի այցը Հայաստան:


–   Նպատակը հետազոտության նոր մեթոդի` հոսքի ռեզերվի գնահատման ցուցադրումն է, որը թույլ կտա նախապես պարզել, թե միջին աստիճանի նեղացում ունեցող անթոները որքանով են խանգարում սրտի սնուցմանը և հետո միայն ստենտավորման որոշում կայացնել: Այն հնարավորություն կտա խուսափել անհարկի ստենտավորումից: Առ այսօր գրեթե բոլոր դեպքերում կատարում ենք ստենտավորում, քանի որ  հիվանդի առողջությունն ու կյանքը կասկածի տակ են դրված: Հոսքի ռեզերվի գնահատման այս մեթոդը Հայաստանում դեռևս չի կիրառվել:


–   Ի՞նչը կարող է խոչընդոտել մեթոդի կիրառմանը Հայաստանում: Այսօրվա միջոցառումը զուտ ճանոչաղակա՞ն բնույթ ունի, թե՞ մեթոդի կիրառման մեկնարկն է ազդարարում:


–   Յուրաքանչյուր նոր սարքավորման ձեռք բերում մեծ ֆինանսական ներդրում է պահանջում: Իրականում այնքան թանկարժեք չէ սարքը, որքան մետաղալարը, որի միջոցով յուրաքանչյուր անգամ կատարվելու է միջամտությունը:  Այսօր մենք կծանոթանանք հետազոտության մեթոդին և սարքավորման տեխնոլոգիական հնարավորություններին, որպեսզի ապագայում հնարավոր լինի կիրառել այն նաև մեր պրակտիկայում:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ