Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ողնաշարի ճողվածքների բուժում` ոչ վիրահատական մեթոդով. հարցազրույց նյարդաբան Լևոն Համբարձումյանի հետ
Հայաստանում, ի շնորհիվ նորաբաց ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոնի ջանքերի, գործում է նորագույն տեխնիկայի օգնությամբ բուժական մեթոդներ` ուղղված ողնաշարի խնդիրներ ունեցող մարդկանց կյանքի որակը բարձրացնելուն։
Այդ առիթով զրուցեցինք կենտրոնի մասնագետի հետ։
Ներկայացրեք, խնդրեմ, կլինիկայի պատմությունից:
– ԴԻԱՄԵԴ կլինիկան արդեն մեկ ու կես տարի է, ինչ գործում է Հայաստանում: Բացումն իրականցվել է 2012թ. հունվարի 6-ին: Կլինիկան հիմնականում մասնագիտացված է գոտկային հատվածի խնդիրների բուժման ուղղությամբ: Այն իրականացնում է գոտկային հատվածի ճողվածքների բուժում առանց վիրահատության:
– Ի՞նչ հիվանդությունների դեպքում են դիմում ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոն:
– ԴԻԱՄԵԴ բժշկական կենտրոն կարող են դիմել մեջքի ցավերի, վերջույթների թուլության և թմրածության, ակտիվ և պասիվ շարժումների սահմանափակվածության, ստորին վերջույթների սնուցման խանգարման, անաշխատունակության, օստեոխոնդրոզի, իշիազի, ռադիկուլիտի, գլխացավերի, գլխապտույտների, ողնաշարի ծռվածության դեպքերում:
– Ինչպե՞ս է իրականացվում բուժումը, ի՞նչ համակարգով:
– Բժշկագիտության վերջին ձեռքբերումներից մեկը DRX9000 համակարգն է: Այն նախատեսված է ողնաշարի ճողվածքների ոչ վիրահատական բուժման համար: Համակարգի առանձնահատկությունը ողնաշարի ճողվածքների և օստեոխոնդրոզի ոչ վիրահատական բուժման եղանակի ապահովումն է, որի շնորհիվ կրճատվում են բուժման ժամկետները, և հիվանդին հնարավորություն տալիս խուսափել վիրահատությունների հետ կապված ռիսկերից:
– Ինչո՞վ է առանձնանում մյուս կլինիկաներից:
– Երկար ժամանակ մտորումների մեջ էի, թե ողնաշարի տարբեր խնդիրների բուժման համար ինչպիսի մեթոդներ են կիրառվում եվրոպական երկրներում, որոնք դեռևս չկան Հայաստանում: Խոսքն, իհարկե, ոչ վիրահատական բուժման մասին է: Մենք ուսումնասիրեցինք DRX9000 համակարգը: Սկզբնական շրջանում կասկածամտորեն էինք վերաբերվում դրա արդյունավետությանը, բայց որոշում կայացվեց ձեռք բերել։ Արդեն ունենք ավելի քան մեկ տարվա փորձ, ինչ խոսք, արդյունքները գոհացուցիչ են:
– Եվրոպական երկրներըDRX9000 համակարգի կիրառման ի՞նչ փորձ ունեն։
– Այն լայնորեն կիրառվում է արտասահմանում, մենք հետևել ենք արձագանքների մեծամասնությանը, ինչի արդյունքում ավելի ենք համոզվում, որ սարքն իսկապես կատարում է իր գործառույթները: Բացի եվրոպական շուկայից, այն մեծ կիրառություն է ստացել նաև ԱՄՆ-ում, արևելյան զարգացած երկրներում:
– Ի՞նչ երկարատևություն ունի բուժման և վերականգնման գործընթացը:
– Դա տևում է մոտ մեկ ու կես ամիս, սակայն հիվանդները հսկողության տակ մնում են ևս 4 ամիս` մինչև լիարժեք առողջացման փուլը: Այսինքն, մենք մասնակցում ենք նաև վերականգնողական փուլին, նշանակում և իրականացնում տարբեր մարմնամարզական միջոցներ, որոնք օգնում են վերականգնողական փուլն ավելի արագ և հեշտ անցնելուն:
– Ելնելով ձեր պրակտիկ փորձից` ինչպիսի՞ն է բուժման արդյունավետությունը:
– Եթե դիտարկենք վիճակագրությունը, ապա բավականին բարձր: Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս 86-96% արդյունավետություն: Այս թվերը հիմնված են 10-ամյա փորձի վրա, քանի որ սարքը գոյություն ունի 2003 թվականից: Մեզ մոտ` վիճակագրության տվյալների համաձայն, ցուցանիշն ավելի բարձր է` 95-96 %, իհարկե, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ համաշխարհային վիճակագրության համեմատ մեր հիվանդները շատ ավելի քիչ են: Բուժումից հետո հիվանդները լիարժեք կյանքով են ապրում` զերծ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումներից:
Հայաստան, 0092, Երևան, Նոր Նորքի 7-րդ միկրոշրջան,
Հունան Ավետիսյան փող., 84 շենք (հայորդաց տան հարևանությամբ)
+374 91 40 00 78, +374 93 97 77 59, +374 10 66 92 93, +374 60 54 04 6
[email protected]
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ 09:00-22:00
04.08.2013 Մեդ-Պրակտիկ
07.01.2016
Հարգելի Սյուզի բարև Ձեզ: Հոդվածի տակ գրված բոլոր հարցերին պատասխանում է Մեդ-Պրակտիկը: Բժշկի հետ անմիջապես կապ հաստատելու և այլ ինֆորմացիայի համար կարող եք զանգահարել հոդվածի տակ նշված հեռախոսահամարով կամ այցելել նշված հասցեով:
Սյուզի
04.01.2016
Մեդ-Պրակտիկ
13.12.2015
Հարգելի Կարինե, բարև Ձեզ: Նախ մանրամասնեք ինչ է իրենից ներկայացնում ուղաշարի ճողվածքը. տարբեր պատճառներով միջողային սկավառակի ֆիբրոզ հատվածի ամբողջականությունը խախտվում է, և սկավառակի կորիզայն հատվածում գտնվող սպունգանման նյութը դուրս գալով սկսում է ճնշել նյարդային վերջավորություններին: Գանգատներից ելնելով կարելի է ենթադրել ողնաշարի ճողվածքի մասին, սակայն միայն շոշափելով հաստատել ճողվածքն, անհնար է: Ողնաշարի ճողվածքի ախտորոշման ամենաինֆորմատիվ մեթոդը համակարգչային տոմոգրաֆիան է:
Կարինե
12.12.2015
Մեդ-Պրակտիկ
15.01.2015
Հարգելի Արմեն, ողնաշարի ճողվածքի բուժման եղանակը և դրա արդյունավետությունը կախված է ճողվածքի չափերից և տեղակայումից: Փոքր չափի ճողվածքների դեպքում հնարավոր է վիրահատության կարիք չլինի և միայն մերսումները բավարար լինեն:
Սյուզի
12.01.2015
Հարգելի բժիշկ մոտ մի քանի տարի է գանգատվել եմ գոտկային ցավերից դիմել եմ նյարդաբանի բայց բուժումները օգուտ չեն տվել: 2013թ. ՄՌՏ-ի ախտորոշումից պարզվեց, որ ունեմ ողնաշարի գոտկային հատվածում L5/S1 ողում 1սմ ճողվածք և նշանակվեց ամիջապես վիրահատություն:Այդ ժամանակ գանգատվում էի գոտկային շրջանի դեպի ձախ ստորինավերջույթը ճառագայթող ցավերից ոտնաթաթի թուլությունից և թմրածությունից: Հոսպիտալացվել եմ Ռաֆայել ԲԿ վիրաբուժական բաժանմունքում : Բուժումն իրականացվել է կոնսերվատիվ և էպիդուրալ բլոկադա աստիճանաբար սկսել եմ քայլել ու շարժվել:Քիչ քիչ մեղմացան ցավերս բայց լրիվ չանհետացան: 2014թ.նորիձ անցել եմ ՄՌՏ ու ի զարմանս բոլորի ճողվածքը փոքրացել էր մոտ 0,2-0,3մմ-ով այնուհետև ստացել եմ դեղորայքային բուժում և լազերային թերապիա: Սակայն ոչ մի օգուտ գնալով ցավերս ուժեղանում են չեմ կարողանում քնել ,պառկել, 15 րոպեից ավել քայլել: Խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք ինչքանով է ձէր բուժման մեթոդը օգտավետ իմ հիվանդության պատմության դեպքում Նախապես շատ շնորհակալություն...
Արմեն
13.12.2014
Մեդ-Պրակտիկ
19.06.2014
Հարգելի Անդրանիկ Միրզոյան, բարև Ձեզ, անպայման հարկավոր է դիմել բուժող բժշկին, քանի որ նա ամենաճիշտը կպատկերացնի իրավիճակը, քանի որ Ձեր առողջական խնդրին ամենատեղեկացվածն է, նաև՝ բուժմանը:
Անդրանիկ Միրզոյան
09.06.2014
Անահիտ
23.04.2014
Dia Med medical Center
22.04.2014
Անահիտ
21.04.2014
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ