Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության

Վաղվա առողջությունն ապահովագրենք այսօր. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության

Հարցազրույց «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության անձնական ապահովագրական բաժնի պետ Բաբկեն Շահումյանի հետ

 

- Մեր հասարակության համար դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ առողջության ապահովագրության բուն էությունն ու «Սոցիալական փաթեթ» հասկացությունը: Հարցը հասարակությանն ավելի հասանելի դարձնելու նպատակով խնդրում եմ մանրամասնեք ձեր ընկերության կողմից իրականացվող աշխատանքների բովանդակությունը:

 

- Նախ ասեմ, որ ՌԵՍՈ-ն (ռուս-եվրոպական ապահովագրական ընկերություն) Հայաստանում իր գործունեությունը սկսել է ծավալել 2008թ. և այս կարճ ժամանակում արդեն դարձել է առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը: Ինչ վերաբերում է առողջության ապահովագրությանը, ապա ամբողջ աշխարհում այն արդեն վաղուց ընդունված է և լայն կիրառություն ունի: Որքան շատ մարդ է օգտվում ապահովագրական ծառայությունից, այնքան այն ավելի մատչելի է դառնում: Երիտասարդները վճարում են ծերերի համար, առողջները` հիվանդների, սա է առողջության ապահովագրության սկզբունքը: Համակարգը թույլ է տալիս խուսափել ահռելի ծախսերից, որն էլ ապահովագրական համակարգի բուն էությունն է: Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիներից շատերի համար բժշկական անհրաժեշտ հետազոտություններ անցնելը ֆինանսապես անվճարունակ լինելու պատճառով գրեթե անհնարին է: Այս համակարգի ներդրումը կբացառի նման դեպքերը: 

 

Բազային փաթեթի շրջանակներում Կառավարությունն առողջության ապահովագրության համար պետական համակարգի աշխատողներին տրամադրում է 52.000 դրամ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիվանդանոցային բուժօգնությունից, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններից, կանխարգելիչ բուժզննումից: Այս առումով ընկերությունը սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրության պայմանագրերի ձեռք բերման ընթացակարգի և պայմանների վերաբերյալ պետական ծառայողներին ավելի պարզ և հասանելի դարձնելու համար կազմակերպում է հանդիպումներ նրանց հետ, ներկայացնելով ինչպես Կառավարության կողմից մշակված բազային փաթեթի բովանդակությունը, այնպես էլ ընկերության կողմից տրամադրվող հավելյալ ծառայությունները, որոնք ներառված չեն բազային փաթեթում: Արդեն հանդիպումներ են կազմակերպվել Երևանի, Գյումրու, Վանաձորի և Արարատի դպրոցներում, ՀՀ բնապահպանության, առողջապահության, սփյուռքի, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններում և այլն: 

 

Ավելացնեմ նաև, որ ապահովագրությունը իրականացվում է երկու սկզբունքով` պարտադիր և կամավոր:

 

Սոցիալական փաթեթի շրջանակներում պետծառայողների համար լրացուցիչ ի՞նչ ծածկույթ է առաջարկում ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը: 

 

- Բազային փաթեթը ապահովագրական բոլոր ընկերությունների համար նույնն է: Առաջնայինը փոխշահավետ և պրակտիկ առաջարկներ գտնելն ու հանրությանը ներկայացնելն է: 

 

Ի լրումն բազային փաթեթի, մեր ընկերությունն առաջարկում է լրացուցիչ ծառայություններ` ծածկույթներ: 

 

«Իմ բժշկական կենտրոն» ծածկույթը, որի արժեքը ընդամենը մեկ դրամ է, հնարավորություն է տալիս Երևանում և ՀՀ մարզերում մեր գործընկեր լավագույն բուժհաստատությունների ցանկից ընտրել անհրաժեշտ բժշկական կենտրոնը, որտեղ ապահովագրվողը կարող է անցնել տարեկան բուժզննում, ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժսպասարկում, հետազոտվել բժշկի կողմից ուղեգրած այլ բուժհաստատությունում: 

 

Հաջորդը 25.000 դրամ արժողությամբ «Արտահիվանդանոցային օգնության տրամադրում» ծածկույթն է: Այս շրջանակներում ապահովագրվողը կարող է իր կողմից նախընտրած արտոնագրում ունեցող ցանկացած բուժհաստատությունում ցանկացած պահի ստանալ ամբուլատոր բուժսպասարկում, հետազոտվել իր բժշկի կողմից ուղեգրած այլ բուժհաստատությունում: Այս փաթեթից օգտվողները հավելյալ` 15.000 դրամ վճարելով ստանում են դեղորայքի ծախսերի փոխհատուցման հնարավորություն: Նշեմ, որ ասվածը չի վերաբերում պարբերաբար օգտագործվող դեղերին:

 

«Առողջ ատամ» ծածկույթն արժե 15.000 դրամ: Այն հնարավորություն է ընձեռում առաջին այցի (հայտի) ժամանակ գործընկեր բարձրակարգ ատամնաբուժական կենտրոնում բուժզննում անցնել, որտեղ գրանցվում են առկա վնասված ատամները, իսկ դրանցից մեկի բուժումն ու ատամնաքարերի հեռացումը կատարվում է անվճար: Մնացած վնասված ատամների բուժումը, ինչպես նաև տեղադրումը և օրթոպեդիական այլ ծառայություններ կատարվում են 50 տոկոս զեղչով: 

 

Ընկերության կողմից առաջարկվող «Ամբողջական փաթեթ» ծածկույթը ներառում է նախորդ բոլոր երեք ծածկույթները`«Արտահիվանդանոցային օգնության տրամադրում»,«Բուժսպասարկման դեղորայքային ապահովում» և «Առողջ ատամ», որի արժեքը 45.000 դրամ է: 

 

Վերջին ծածկույթը`«Ամբողջական էքսկլուզիվ» իրականացվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ: Այն իր մեջ ներառում է ՌԵՍՈ-ի կողմից առաջարկվող մյուս բոլոր ծածկույթները. այսինքն` ապահովագրված անձը ձեռք բերելով «Ամբողջական էքսկլուզիվ» ծածկույթը, ստանում է անսահմանափակ ամբուլատոր բարձրակարգ սպասարկում «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում: Ստացիոնար բուժման դեպքում տրամադրվում են հիվանդասենյակ և սնունդ, կատարվում է կորոնար անոթների ստենտավորում դեղապատ ստենտով, տրվում է ֆիզիոթերապևտիկ բուժման հնարավորություն: Ծածկույթը ձեռք բերելիս ապահովագրավճարը յուրաքանչյուր ապահովագրվող անձի համար ավելանում է 80.000 դրամով, իսկ ապահովագրական գումարը դառնում է 7.500.000 դրամ:

 

Մեր իրականության մեջ քիչ չեն անապահով և գործազուրկ ընտանիքները: Այս դեպքում ի՞նչ կարգով է գործելու ապահովագրական համակարգը: 

 

- Այս դեպքում առաջնայինն առողջության պարտադիր ապահովագրության անցնելն է, որով անապահով խավի առողջապահական խնդիրներն իր վրա կվերցնի պետությունը, իսկ մասնավոր հիմնարկներում աշխատողներն էլ կապահովագրվեն գործատուի կողմից: Բայց մինչ նման կարգով աշխատելը, այժմ անվճարունակ խավը սպասարկվում է պետպատվերի շրջանակներում: Ըստ իս, միայն 2014թ. վերջնականապես կանցնենք առողջության պարտադիր ապահովագրական համակարգի, քանզի մինչ այդ օրենսդրական համապատասխան փոփոխություններ ու կազմակերպչական աշխատանքներ են հարկավոր: 

 

Ինչպիսի՞ն է ապահովագրական ծառայություններից օգտվելու պատկերը մարզերում և մայրաքաղաքում:

 

- Ուրախությամբ կարող եմ փաստել, որ մարզերը բավական ակտիվ են: Այս առումով չեմ ուզում առանձնացնել ո´չ մայրաքաղաքը, ո´չ մարզերը: Անելիքներ կան, բայց սկզբի համար գոհացուցիչ ցուցանիշներ ունենք:

 

Որո՞նք են այս համակարգի ներդրման աշխատանքներին խանգարող և դեռևս չլուծված խնդիրները և ի±նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին:

 

- Դաշտը բավական բարենպաստ է աշխատելու համար: Էական խնդիրներ ու խանգարող հանգամանքներ չկան: Միակ բացթողումը հասարկության անտեղյակությունն է: Սա համարում եմ լուծվող խնդիր: 

 

Ուզում եմ նշել նաև, որ արդեն գործում է անհատների համար նախատեսված RESOMED առողջության ապահովագրության ծրագիրը, որի շրջանակներում իրենց առողջությունն ապահովագրել ցանկացող ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տրվում անցնել անվճար բժշկական հետազոտություններ հանրապետության առաջատար բժիշկ մասնագետների մոտ և ստանալ անվճար խորհրդատվություն: Կատարվում են արյան և մեզի ընդհանուր հետազոտություն, էլեկտրասրտագրություն, գերձայնային հետազոտություն, բուժզննում թերապևտի, ակնաբույժի և գինեկոլոգի կողմից: RESOMED-ի շրջանակներում գործում է ևս մեկ`«Առողջ սիրտ» փաթեթը, որը իրականացվում է «Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնում»:  

 

Այսպիսով, ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը հետևողականորեն իրականացնում է իր առաքելությունը` աջակցել Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկայի զարգացմանը և հասարակության ապահովագրական մշակույթի կայացմանը:

Հեղինակ. Տաթև Առաքելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ