Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Ֆրանց Կաֆկա․ հոգեկան առողջության խնդիրներ ունեցած գրող, ով աշխարհին տվել է մեծ գաղափարներ. hapak.am

Ֆրանց Կաֆկա․ հոգեկան առողջության խնդիրներ ունեցած գրող, ով աշխարհին տվել է մեծ գաղափարներ. hapak.am

Ֆրանց Կաֆկա (1883-1924 թթ.), չեխ գրող

Ախտորոշումը. արտահայտված նևրոզ, ֆունկցիոնալ բնույթի փսիխասթենիա, ոչ պարբերական դեպրեսիվ վիճակ:

Նշանները. գրգռվածություն` անտարբերության նոպաներով, քնի խանգարում, չափազանցված վախեր, հոգեսոմատիկ խնդիրներ:

Հիվանդության պատմությունը. Կաֆկայի հոգեկան խանգարումների արմատները գալիս են հոր հետ ընդհարումներից, ընտանիքի հետ դժվարին հարաբերություններից և խճճված սիրային պատմություններից: Կաֆկայի ընտանիքում դեմ էին, որ նա գրի, և ստիպված գաղնտի էր գրում: Երբ ծառայությունից հետո Կաֆկայի հայրը ստիպում է, որ նա աշխատի իր խանութում` «դատարկ բաներով» զբաղվելու փոխարեն, Կաֆկան որոշում է ինքնասպան լինել և հրաժեշտի նամակ է գրում ընկերոջը` Մաքս Բրոդին: Մաքս Բրոդը Կաֆկայի մասին իր գրքում գրել է, որ ընկերոջը հասցրել է փրկել վերջին պահին և պաշտպանել նրան «սիրող ծնողներից»: Բրոդը Կաֆկայի հոգեկան ծանր վիճակի համար մեղադրել է նրա ծնողներին: Նշել է, որ Կաֆկայի մոտ լինում էին երկար և տևական խաղաղության ու հանգստության վիճակներ, որոնք փոխվում էին նույնքան տևական հիվանդագին վիճակների: Կաֆկան մահանում է 41 տարեկանում` թոքախտից:

Աշխարհին տված գաղափարները. Կաֆկան հայտնի չէր կյանքի օրոք: Շատ քիչ էր տպագրվում: Սակայն մահից հետո գրողի ստեղծագործությունն ընթերցողին գրավում է գրականության մեջ նոր ուղղությամբ: Կաֆկայի ներկայացրած մռայլ, հուսահատության և անելանելիության աշխարհը, որը սերում էր հեղինակի ներսից, բավականին տիպիկ է դառնում XX-րդ դարի համար: Կաֆկայի ստեղծագործությունները ներծծված են աբսուրդով և սարսափով, որը տագնապալի զգացումներ է առաջացնում ընթերցողի մոտ: Այսպիսով Ֆրանց Կաֆկան հիմնադրել է մի նոր և յուրօրինակ գրական ուղղություն:

Սկզբնաղբյուր. hapak.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ