Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Ֆրիդրիխ Նիցշե․ հոգեկան առողջության խնդիրներ ունեցած գրող, ով աշխարհին տվել է մեծ գաղափարներ. hapak.am

Ֆրիդրիխ Նիցշե․ հոգեկան առողջության խնդիրներ ունեցած գրող, ով աշխարհին տվել է մեծ գաղափարներ. hapak.am

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844-1900 թթ.), գերմանացի փիլիսոփա

Ախտորոշումը. միջուկային խճանկարային շիզոֆրենիա:

Նշանները. գերազանցության բարդույթ, գիտակցության մթագնում, ուժեղ գլխացավեր, ոչ ադեկվատ պահվածք: Նիցշեյի բժշկական օրագրում մասնավորապես նշված էր, որ նա ոչ հոդաբաշխ ճիչեր էր արձակում, հսկիչին Բիսմարկի հետ էր շփոթում, փորձում էր պատնեշել իր հիվանդասենյակի դուռը ապակու կոտրված կտորներով, քնում էր մահճակալի կողքին` գետնին, ծամածռություններ էր անում և ձախ ուսը դուրս էր ցցում:

Հիվանդության պատմությունը. Նիցշեն մի քանի անգամ ուղեղի կաթված է տարել: Կյանքի վերջին 20 տարիներին տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հենց այդ ժամանակ են գրվել նրա ամենանշանակալից գրքերը («Այսպես խոսեց Զրադաշտը»): 11 տարի անցկացրել է հոգեբուժարաններում, իսկ տանը նրան մայրն էր հոգ տանում: Նիցշեի վիճակը գնալով ծանրանում էր, և կյանքի վերջում նա կարողանում էր միայն մի քանի պարզ բառակապակցություններ կազմել:

Աշխարհին տված գաղափարները. Գերմարդու գաղափարը, նոր բարոյականության գաղափարը («առողջ բարոյականությունը պետք է փառաբանի և ամրապնդի մարդու` իշխանության նկատմամբ բնական ձգտումը»), ֆաշիզմի գաղափարախոսությունը («հիվանդները և թույլերը պետք է մեռնեն, ուժեղները` հաղթեն»):

Սկզբնաղբյուր. hapak.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ