Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պատմության էջերից

Բժշկի մասնագիտական տոնի և սպիտակ խալաթի պատմությունից. Սալուտեմ ամսագիր

Բժշկի մասնագիտական տոնի և սպիտակ խալաթի պատմությունից. Սալուտեմ ամսագիր

Բուժաշխատողի օրը տոն է ո՛չ միայն բուժաշխատողների, այլև բոլորիս համար, քանի որ յուրաքանչյուր ոք երբևէ հիվանդացել է կամ վնասվածք ստացել, ուստի առնչվել է օգնության հասնող անձնազոհ և պրոֆեսիոնալ սպիտակ խալաթավորների հետ։


Բժշկի մասնագիտությունը


Բժշկի մասնագիտությունն աշխարհի հնագույն և մարդասիրական մասնագիտություններից է։ Չկա մեկ այլ մասնագիտություն, որն այդքան մեծ պատասխանատվություն պահանջի, քանի որ բժշկական սխալի գինը կյանքն է։


Բժշկելու արվեստը հայտնի է անհիշելի ժամանակներից։ Հնուց ի վեր հեքիմները, դեղագործները, ոսկրաբույժները, բուժակներն ու բժիշկներն օգնում էին մարդուն պայքարել հիվանդությունների դեմ։  Իզուր չէ բժշկի մասնագիտությունը համարվում հնագույն ամենաօգտակար մասնագիտություններից մեկը։ Մարդու ամբողջ կյանքը սերտորեն կապված է բարի բժշկի հետ, իսկ եթե փորձանք է պատահում՝ մարդը հիվանդանում է, սպիտակ խալաթավորը հաճախ դառնում է նրա գլխավոր հենարանը։  


Բժշկի մասնագիտությունն անհրաժեշտ և պահանջված է տառացիորեն ամենուր: Հաճախ մեր հաճելի տեսքն էլ բժշկի հմուտ ձեռքերի գործն է։


Մեր օրերում բժշկագիտությունը հասել է ակնառու հաջողությունների. հազարավոր կյանքեր խլող շատ հիվանդություններ հաղթահարված են։ Սակայն, ավաղ, բնությունը նոր անակնկալներ է պատրաստում. նոր վիրուսներ են առաջանում, որոնք հանգեցնում են նոր հիվանդությունների զարգացման։ Եվ նորից բժիշկներն ու գիտնականները գալիս են օգնության. ուսումնասիրում են հիվանդությունը, գտնում են նոր պատվաստանյութեր, վերլուծում բուժման նոր մեթոդները։


Սակայն ահա թե ինչն է հետաքրքիր. մասնագիտությունը հին է, իսկ մասնագիտական  տոնը բժիշկները սկսել են նշել վերջերս: Բժշկի մասնագիտական տոնը հասարակության և յուրաքանչյուր մարդու կողմից բժշկի հսկայական դերն ընդունելու և ճանաչելու օր է համարվում։


Խորհրդային Միությունում  Բուժաշխատողի օրը նըշվում էր ոչ պաշտոնական պայմաններում՝ յուրաքանչյուր հանրապետություն և շրջան` իր հայեցողությամբ։ Եվ միայն 1980 թվականին տոնը հաստատվում է պաշտոնապես՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության  հրամանագրով։ Խորհրդային Միության փլուզումից հետո մի շարք հանրապետություններում՝ Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, նաև Հայաստանում, տոնը շարունակում են իրենցը համարել և հարգանքի տուրք մատուցել բժիշկներին ու բուժաշխատողներին՝ կարևորելով նրանց մասնագիտությունն ու կատարած աշխատանքը։


Բուժաշխատողի օրը տարբեր երկրներում նշվում է տարբեր օրերի. Կուբայում նշվում է դեկտեմբերի 3-ին, որը կուբացի համաճարակաբան Կառլոս Խուան Ֆինլեայի ծննդյան օրն է, Հնդկաստանում` հուլիսի 1-ին` լեգենդար բժիշկ, Արևմտյան Բենգալիայի երկրորդ գլխավոր նախարար Բիդխեն Չանդրա Ռոյի պատվին: Իրանում Ազգային բժշկի օրը նշվում է օգոստոսի 22-ին բժիշկ Ավիցենայի ծննդյան տարեդարձի առթիվ։ Բժիշկների ազգային օրը Միացյալ Նահանգներում նշվում է յուրաքանչյուր տարի մարտի 30-ին։  


Սպիտակ խալաթն ավելի քան 150 տարեկան է


Հայտնի է, որ դեռ Հին Հռոմում համաճարակների ժամանակ բժիշկները հիվանդներին այցելում էին հատուկ երկար խալաթներով։

Դեմքերը ծածկում էին երկար կտուցով դիմակով, որի մեջ խոտաբույսեր և խունկ էին լցնում (համարվում էր, որ դրանք փրկում են վարակից)։ Նման զգեստ կրում էին նաև միջնադարյան Եվրոպայի բժիշկները։ Համալսարանական կրթությամբ բժիշկները պատկանում էին բարձր ազնվական դասին։ Շրջանավարտը բժշկի դիպլոմի հետ ստանում էր նաև ոսկե մատանի, սև դրապից թիկնոց և մոռագույն գլխարկ։ Պարացելսուսը գրում էր, որ բժիշկը, բացի համապատասխան հագուստից, պետք է կրի թանկարժեք մատանիներ։ Նրանց հագուստը տարբերվում էր նաև երկարությամբ, և հենց այդ բժիշկներն իրավունք ունեին բարդ վիրահատություններ կատարել։ Կար նաև ավելի ցածր կաստա՝ այսպես կոչված  «կարճափեշերը»։ Հիմնականում նրանք երկրորդ և ավելի ցածր աստիճանի վիրաբույժներն էին (օրինակ, վարսավիրները, կոշտուկներ հեռացնողները և այլն), հիերարխիայում վեցերորդ տեղը զբաղեցնում էին դահիճները։ Աստիճանաբար տպավորիչ պատմուճաններին փոխարինեցին սովորական սյուրտուկները։ Բժիշկներն աշխատանքի գնում էին նույն արտահագուստով. թևքերի վրայի արյունն ու կեղտը հպարտության առարկա էր և մեծ փորձի ապացույց։  


XIX դարում հիմնական չափորոշիչը դառնում է հիգիենան։  Համարվում է, որ  բժշկական խալաթը հենց XIX դարի երկրորդ կեսից է դարձել բժշկական արտահագուստ։ «Խալաթ» բառը փոխառություն է արաբերենից (hil at՝ պաշտոնական զգեստ)։ Գոյություն ունի սպիտակ խալաթի ծագման առնվազն երեք վարկած։  Ըստ մի տեսության՝ դրա ստեղծման հետևում կանգնած է անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիստերը (1827–1912)՝ հակասեպտիկայի տեսության հեղինակը, ով կարճ ժամանակամիջոցում մեծ հեղինակություն է ձեռք բերել բժիշկների շրջանում: Ըստ մյուս տեսության՝ առաջին անգամ խալաթ կրելու առաջարկ արել է ռուս վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովը (1810–1881), որը հայտնի էր ծայրահեղ մաքրակենցաղությամբ։ Ըստ երրորդ տեսության՝ բժշկի սպիտակ խալաթն առաջարկել է ռուսաստանաբնակ մանկաբույժ և հիվանդանոցային գործի կազմակերպիչ Կարլ Ռաուխֆուսը (1835-1915)։


Երկրի վրա բժշկից կարևոր մասնագետ չկա


Բժշկի մասնագիտությանը միշտ հարգանքով են վերաբերվել։ Առանց այս մասնագիտության անհնար է մարդկության զարգացումը։ Եվ այս բնագավառում յուրաքանչյուրը` բժիշկ, բուժակ, մանկաբարձ, բուժքույր կամ մայրապետ, արժանի է հարգանքի։


Բժշկությունը բարդ, բազմաֆունկցիոնալ բնագավառ է։ Այստեղ յուրաքանչյուր ոք կարևոր է և անհրաժեշտ։ Եվ յուրաքանչյուրից է կախված շատերի առողջությունը, հաճախ նաև` կյանքը։ Այս գործը պահանջում է ո՛չ միայն կատարողականություն, պարտավորություն, այլև սրտացավություն, ջերմություն և այլոց ճակատագրերի նկատմամբ պատասխանատվության զգացում։
Բժիշկն ախտորոշում ու բուժում է, և նրա գիտելիքից, ինտուիցիայից, առանձնահատուկ ձիրքից է կախված հիվանդի կյանքը։ Որքան ճիշտ և արագ լինի սկզբնական բուժումը, այնքան կմեծանա հիվանդի ապաքինման հավանականությունը։


Բուժման մեջ պակաս կարևոր չէ բուժքրոջ դերը։ Նրա փորձը, ճարպկությունը, բժշկի նշանակումների իրականացման հմտությունը, հոգատար վերաբերմունքը և հիվանդի վիճակի աննշան փոփոխությունների նկատմամբ ուշադրությունը նույնքան կարևոր են, որքան ճիշտ ախտորոշումը և բուժման նշանակումը։  


Հիվանդների խնամքը, ամենօրյա հիգիենիկ միջոցառումները, որոնցից կախված է հիվանդի առողջությունը և ուժերի արագ վերականգնումը, մայրապետների ուսերին է, որոնք հաճախ ցածր աշխատավարձի դիմաց ծանր աշխատանք են կատարում, կարողանում են հոգ տանել և ապրեցնել։


https://pozdrav.a-angel.ru
https://historymed.ru
www.kp.ru
https://file.liga.nethttps://ivbg.ru


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պաղպաղակի ստեղծման պատմությունից, որտեղ դեր ունեն նաև հայերը. Սալուտեմ ամսագիր №2
Պաղպաղակի ստեղծման պատմությունից, որտեղ դեր ունեն նաև հայերը. Սալուտեմ ամսագիր №2

Հնագույն ժամանակներում մարդիկ փնտրում էին թարմացնող միջոցներ, որոնք կօգնեին դիմակայել ամառվա շոգին։ Պաղպաղակի ինքնատիպ «նախորդներն» էին մրգային հյութերը՝ խառնված ձյան կամ սառցի հետ, որոնք հայտնի էին հին Արևելքում...

Սալուտեմ 2.2021
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»`շարքից. Կարլ Լանդշտեյներ (1868-1943). արյան խմբերը. Սալուտեմ ամսագիր №2
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»`շարքից. Կարլ Լանդշտեյներ (1868-1943). արյան խմբերը. Սալուտեմ ամսագիր №2

Արյան հետ կապված մեկ այլ խոշոր բացահայտում կատարվել է Վիեննայում 1900 թվականին։ Ամբողջ Եվրոպան խանդավառված էր արյան փոխներարկման հեռանկարով...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից Սալուտեմ 2.2021
Անշունչն օրգանականի վերածելու գաղտնիքը. Կլիմենտ Տիմիրյազև (1843-1920). Սալուտեմ ամսագիր №2
Անշունչն օրգանականի վերածելու գաղտնիքը. Կլիմենտ Տիմիրյազև (1843-1920). Սալուտեմ ամսագիր №2

Ռուս բուսաբան-ֆիզիոլոգ, բնագետ, բույսերի ֆիզիոլոգիայի մասնագետ, ֆոտոսինթեզի խոշոր հետազոտող, Ռուսաստանում Դարվինի էվոլյուցիոն գաղափարների առաջին քարոզիչներից, պատմաբան: Կլիմենտ Տիմիրյազևին է նվիրված...

Սալուտեմ 2.2021
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2
«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2

Բժշկության ոլորտում կարևորագույն բացահայտումները վերափոխեցին աշխարհը, փոխեցին պատմության ընթացքը՝ փրկելով անհամար մարդկային կյանքեր։ Դրանց շնորհիվ մարդկային գիտակցությունը հասավ նոր սահմանների...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից Սալուտեմ 2.2021
Բժշկագիտության բարդ ու հիշարժան ճանապարհը. Սալուտեմ ամսագիր N2
Բժշկագիտության բարդ ու հիշարժան ճանապարհը. Սալուտեմ ամսագիր N2

Մենք լավ ենք ճանաչում հարյուրավոր գեներալների և նախագահների, սակայն մեզ անհայտ են անուններն այն բազմաթիվ բժիշկների, որոնց բացահայտումների շնորհիվ շարունակվում է մարդկության կյանքը, բժիշկներ...

Սալուտեմ 2.2021
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ինչո՞ւ կեսարյան հատում. Սալուտեմ ամսագիր
Ինչո՞ւ կեսարյան հատում. Սալուտեմ ամսագիր

Ըստ հունական դիցաբանության՝ Ասկլեպիոսը համարվում է բժշկության աստվածը: Կորոնիսը լապիֆների արքա Ֆլեգիասի դուստրն էր և դավաճանության համար սպանվել էր Ապոլոնի կողմից: Երբ Էպիդավրում Կորոնիսի մարմինն այրում են...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Սալուտեմ 1.2021
Ինչպես օձը դարձավ բժշկության խորհրդանիշը. Սալուտեմ ամսագիր
Ինչպես օձը դարձավ բժշկության խորհրդանիշը. Սալուտեմ ամսագիր

Ըստ հին հունական առասպելի՝ մի անգամ Աս-կլեպիոսին հրավիրում են Կրետե կղզի՝ Մինոս արքայի պալատ, նրա մահացած որդուն վերակենդանացնելու համար։ Նա իր գավազանի վրա օձ է տեսնում և սպանում է նրան...

Սալուտեմ 1.2021
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Բժշկության պատմության դերը ապագա բժշկի կայացման գործընթացում. «Սալուտեմ» ամսագիր
Բժշկության պատմության դերը ապագա բժշկի կայացման գործընթացում. «Սալուտեմ» ամսագիր

«Լուսավորելով ուրիշներին՝ այրվում եմ»,- այս բառերը հայտնի հոլանդացի բժիշկ Նիկոլաս Վան Տուլպն առաջարկեց դարձնել անձնուրաց բժիշկների նշանաբանը, իսկ այրվող մոմը՝ նրանց խորհրդանիշը, գերբը...

Սալուտեմ 1.2021
Բժշկությունը Հին Հայաստանում: Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշու. «Սալուտեմ» ամսագիր
Բժշկությունը Հին Հայաստանում: Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշու. «Սալուտեմ» ամսագիր

Ջիբրայիլ իբն Բախտիշուն հիվանդանոցի հիմնադիրն է` բառի ժամանակակից իմաստով: 800 թ. նա Բաղդադում կառուցել է առաջին հիվանդանոցը` Հարուն ալ-Ռաշիդ խալիֆի նախաձեռնությամբ...

Սալուտեմ 1.2021
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Պատվաստման պատմությունից. Էդվարդ Ջենները` իմունականխարգելման զարգացման հիմնադիր. «Սալուտեմ» ամսագիր №1
Պատվաստման պատմությունից. Էդվարդ Ջենները` իմունականխարգելման զարգացման հիմնադիր. «Սալուտեմ» ամսագիր №1

Չնայած առողջապահական համակարգերի զարգացմանը, ախտորոշման, բուժման և կանխարգելման նորագույն միջոցների և եղանակների առաջացմանը` մարդկությանը մոտ ապագայում կուղեկցեն վարակիչ հիվանդությունները...

Սալուտեմ 1.2021
Մայիսի 15-ին ծնվել է ռուս և ֆրանսիացի կենսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իլյա Մեչնիկովը
Մայիսի 15-ին ծնվել է ռուս և ֆրանսիացի կենսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իլյա Մեչնիկովը

Իլյա Իլյայի Մեչնիկովը ծնվել է 1845թ. մայիսի (3) 15-ին Խարկովի Իվանովկա գյուղում, կալվածատիրոջ ընտանիքում: 1864թ. Մեչնիկովն ավարտել է Խարկովի համալսարանը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ