Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մեր նախնիները քաղցկեղով հիվանդանում էին դեռեւս 255 մլն տարի առաջ. հետազոտություն. news.am

Մեր նախնիները քաղցկեղով հիվանդանում էին դեռեւս 255 մլն տարի առաջ. հետազոտություն. news.am

Թրատամ դինոզավրերի ատամների վրա անսովոր պալարները վկայում են այն մասին, որ մեր նախնիներն ու դրանց մոտ ազգակիցները քաղցկեղով հիվանդանում էին դեռ 255 մլն տարի առաջ, ասված է JAMA Oncology-ում լույս տեսած հոդվածում։

Սիեթլում Վաշինգթոնի համալսարանի մասնագետ Մեգան Ուիթնիի խոսքով՝ այդ բացահայտումը պատահական է եղել, երբ փորձել է հասկանալ, թե ինչպես են առաջացել ժամանակակից կաթնասունների ատամները, ու արդյո՞ք մեր մոտավոր ազգակիցների` սինափսիդների, դիմածնոտային համակարգի հետ նմանություններ կան։

Դրա համար Ուիթնին եւ նրա գործընկերները կաթնասուններին առավել նման գորգոնոպսների մի քանի լավ պահպանված գանգ էին հավաքել եւ ուսումնասիրել նրանց ատամների կառուցվածքը, նաեւ այն, թե ինչպես են դրանք ամրացած գանգին։

Գիտնականները բացատրում են, որ ատամները ծնոտին ամրանալու ձեւը սողուններին եւ կաթնասուններին տարբերակող հիմնական հատկանիշներից է։ Դինոզավրերի եւ ժամանակակից սողունների ատամներն անմիջականորեն սերտաճում են ծնոտի հետ՝ ձեւավորելով մեկ միասնություն։ Մարդու ատամները ծնոտին միանում են հատուկ միակցող հյուսվածքով, որն ատամները պահում է լնդերի ներսում։

Փորձելով բացատրել, թե արդյո՞ք թրատամ սողունները կապ ունեն մարդու կամ դինոզավրերի հետ, գիտնականները գորգոնոպսի ծնոտներից մեկը սղոցել են մանր մասերի եւ ուսումնասիրել ոսկրային հյուսվածքի յուրաքանչյուր հատված։  Ուսումնասիրելով ատամների արմատները՝ Ուիթնին նկատել էր, որ դրանց վրա սխալ աճած ոսկրային «պղպղջակներ» կան։

Երբ գիտնականները դրանք ուսումնասիրել էին մանրադիտակի տակ, հայտնաբերել էին, որ այդ «պղպջակներն» իրենց կառուցվածքով մանր ատամներ են հիշեցնում, որոնք կազմված են արծնից, կակղանից եւ այլ հյուսվածքներից, որոնք հնարավոր է գտնել նաեւ նորմալ ատամներում։

Ի սկզբանե հնէագետները չգիտեին, թե ինչ են իրենցից ներկայացնում նման «նանոատամները», սակայն հետո նրանք նման լուսանկարներ էին գտել, որոնք բացահայտում են այդ խորհրդավոր կառուցվածքների գաղտնիքը։ Այդ գոյացությունները հաճախ առաջանում են մարդու լնդային հյուսվածքներում եւ աճում ատամների վրա, ինչը սովորաբար չի խանգարում ատամների նորմալ աշխատանքին եւ ցավի զգացողություններ չի առաջացնում։

Ամենայն հավանականությամբ, նման խնդիրներ են ունեցել նաեւ մոտավորապես 255 մլն տարի առաջ Երկիր մոլորակի  վրա ապրած թրատամ սողունները։ Ամենայն հավանականությամբ, քաղցկեղն ու ուռուցքների այլ տեսակները եղել են մեր նախնիների բազմաբջիջ կյանքում նրանց աշխարհ գալու պահից, նշում են հոդվածի հեղինակները։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. MedikForum
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ