Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մումիան գիտնականներին ստիպել է վերանայել ծաղիկ հիվանդության առաջացման վերաբերյալ իրենց հայացքները. news.am

Մումիան գիտնականներին ստիպել է վերանայել ծաղիկ հիվանդության առաջացման վերաբերյալ իրենց հայացքները. news.am

Լիտվայում հայտնաբերված երեխայի մումիան գիտնականներին օգնել է պարզել, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած ծաղիկ հիվանդության վիրուսը Երկրի վրա համեմատաբար ուշ է հայտնվել: Այս մասին նշված է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում:

«Գոյություն ունեն հին եգիպտական մումիաներ՝ որոնց վրայի սպիներն ու հետքերը նմանվում էին ծաղիկ հիվանդության հետեւանքով առաջացող սպիներին, ինչը վկայում էր դեռեւս 3-4 հազար տարի առաջ այդ հիվանդության գոյության մասին: Մեր հայտնագործությունը այս ենթադրությունը կասկածի տակ է դնում»,- հայտարարել է Մակմաստերի (Կանադա) համալսարանի աշխատակից Անա Դուգանը:

Դուգանը նշել է, որ գենետիկների եւ հնագետների միջեւ ներկայում յուրահատուկ «պատերազմ» է ընթանում, թե ծաղիկը` 18 եւ 19-րդ դարերի «ժանտախտը», երբ եւ ինչպես է առաջացել, ինչի արդյունքում յուրաքանչյուր տարի մոտավորապես 400 հազար եվրոպացիներ են մահացել:

Հնագետները, հիմք ընդունելով Ռամզես 5-րդ փարավոնի եւ հին եգիպտական, հին չինական ու հնդկական մի շարք այլ տիրակալների մումիաների վրա ծաղկի հնարավոր հետքերը, կարծում են, որ ծաղիկը վաղուց է առաջացել, դեռեւս մինչ ժամանակակից քաղաքակրթության ծնունդը, եւ որ այն Արեւելքի երկրներում մի քանի հազար տարի հսկայական թվով մարդկանց է ոչնչացրել:

Այս տեսակետը գենետիկները վերջերս սկսել են վիճարկել, քանի որ դրա հարուցչի՝ Variola major վիրուսի տարբեր ենթատեսակների համեմատական հետազոտությունը ցույց է տալիս, որ ծաղիկը մարդկանց սկսել է վարակել միայն միջնադարի վերջին եւ նոր ժամանակների սկզբին, մեր թվարկության 15-16-րդ դարերում:

Հայտնի գենետիկ Հենրիկ Պոյնարի ղեկավարությամբ Դուգանը եւ նրա գործընկերներն այս տեսակետը հաստատել են՝ հետազոտելով երեխայի մումիան, որը հայտնաբերվել է Վիլնյուսի Սրբազան Հոգու կոստյոլի գետնատնակներում: Այս երկու կամ չորսամյա երեխան, ինչպես պարզվել է մումիան բացելուց հետո, մոտավորապես 1665 թ. ծաղկից է մահացել:

Գիտնականները երեխայի մարմնից ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել եւ փորձել են այնտեղ վիրուսի հետքեր գտնել: Նրանց հաջողություն էր սպասում.՝ հայտնաբերվել են Variola major ՌՆԹ-ի ավելի քան միլիոն մասեր, որը նրանց թույլ է տվել վերակառուցել միջնադարյան ծաղկի ամբողջական գենոմը եւ համեմատել այն վիրուսների հետ, որոնք արդեն մեր ժամանակներում են հայտնվել:

Գենետիկ ծածակագրով համեմատելով միջնադարյան եւ ժամանակակից ծաղկի մեկ «տառի» երկարությամբ նուկլեոտիդների մանր մուտացիաների թիվը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ նրանք ազգակիցներ են, եւ որ նրանց ուղղակի նախահայրը Եվրոպայում մարդկանց վարակել է 1588 եւ 1645 թվականների միջակայքում՝ մեծագույն ցնցումների եւ միջնադարից նոր ժամանակների անցման ժամանակահատվածում:

Գիտնականներն ընդգծում են, որ ծաղկի ժամանակակից վիրուսի ծննդի այս պատմությունը չի վկայում այն մասին, թե հատկապես երբ է վիրուսը սկսել մարդկանց վարակել եւ որ կենդանիներն էին նրա աղբյուրը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ են Variola major վիրուսի այլ հին նմուշներ, որոնք ներկայում Պոյնարն ու նրա գործընկերներն ակտիվորեն փնտրում են:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. supotnitskiy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ