Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել

1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել

Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն: Մեզ հայտնի առաջին փոխնակ մայրն ապրել է Քրիստոսի ծննդից երկու հազար տարի առաջ՝ Քեբրոնի մոտ գտնվող Քանանացիների երկրում: Ահա թե ինչ է ասվում այդ մասին Աստվածաշնչի Հին կտակարանում ( Ծննդոց, գլուխ 16 ):

Ծեր Աբրահամի կինը` Սառան, անպտուղ էր և վարձեց իր աղախնին՝ Հագարին, որպեսզի նա երեխա պարգևեր Աբրահամին: Եվ Սառան ասաց Աբրահամին. «Ահա Աստված արգելեց ինձ ծնել, ուրեմն աղախնիս մոտ մտիր, գուցե նրանից որդի ստանամ: Եվ Աբրահամը Սառայի ձայնին լսեց»: Մ.թ.ա 1910թ. Հագարը որդի ունեցավ, ում անունն Իսմաիլ դրեցին: Սառան ընդունեց նրան, ինչպես այն ժամանակ ընդունված էր` իր ծնկների վրա, ինչպես իր հարազատ որդուն:

Սուրբ Գրքում խոսք է գնում, այսպես կոչված, ավանդական փոխնակ մայրության մասին, երբ վերարտադրողական տեխնոլոգիաների թերզարգացվածության պատճառով ստիպված դիմում էին կին-դոնորի բնական սերմնավորմանը: Ընդ որում, իրավական տեսանկյունից, այդ որդիները համարվում էին աստվածաշնչյան մարգարեների և նրանց օրինական կանանց սեփական երեխաները:

1976 թվականից միայն ԱՄՆ-ում լույս աշխարհ են եկել տասնյակ հազարավոր «փոխնակ» երեխաներ, որոնք բեղմնավորվել են հիմնականում «ավանդական» փոխնակ մայրության ծրագրերով:

Արտամարմնային բեղմնավորումն (ԱՄԲ) ի հայտ է եկել միայն 20-րդ դարում: ԱՄԲ մեթոդի էությունը հետևյալն է՝ ձվաբջիջը դուրս են հանում կնոջ օրգանիզմից և արհեստական բեղմնավորում «in vitro» («փորձանոթում») պայմաններում, ստացված սաղմը պահում են ինկուբատորի պայմաններում, որտեղ այն զարգանում է 2-5 օրերի ընթացքում, որից հետո սաղմը տեղափոխում են կնոջ արգանդի խոռոչ՝ հետագա զարգացման համար: 1978թ. Անգլիայի Օուլդեմ ոչ մեծ քաղաքում (Լանկաշիր կոմսություն) ծնվել է Լուիզա Բրաունը՝ առաջին երեխան, ով սաղմնավորվել է փորձանոթում: Որպեսզի փոքրիկ Լուիզան լույս աշխարհ գար, պահանջվել է ԱՄԲ-ի ավելի քան 600 փորձ: Երեխային կրել է կենսաբանական մայրը:

Գեստացիոն կամ լրիվ փոխնակ մայրության ծրագրով առաջին երեխան, երբ փոխնակ մայրը կրում է կենսաբանական ծնողների սաղմը, ծնվել է 1985թ. հունվարի 4-ին հյուսիսային Լոնդոնի կլինիկաներից մեկում: Փոխնակ մայրը տիկին Կոտոնն է եղել, ծնվել է աղջիկ:

Այդ ժամանակից ի վեր աշխարհում վերարտադրողական խնդիրներ ունեցող շատ զույգեր կարողացան ծնող դառնալու երջանկութունը զգալ գեստացիոն փոխնակ մայրության շնորհիվ: Սակայն, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ` այս թեմայի հետ կապված: Փոխնակ մայրերը երբեմն չեն ցանկանում երեխաներին տալ պատվիրատուներին: Կան նաև փոխնակ մայրերից ծնված երեխաներից հրաժարվելու դեպքեր: Եվ պատահական չէ եկեղեցու բացասական վերաբերմունքը փոխնակ մայրության նկատմամբ:

Ռուսական Ուղղափառ եկեղեցու Սոցիալական հայեցակարգի հիմունքների համաձայն՝ բուժօգնության թույլատրելի միջոցներին կարելի է դասել ամուսնու սեռական բջիջներով արհեստական բեղմնավորումը, քանի որ այն չի խախտում ամուսնական միության ամբողջականությունը, սկզբունքնորեն չի տարբերվում բնական բեղմնավորումից և տեղի է ունենում ամուսնական հարաբերությունների համատեքստում:

Սեռական բջիջների դոնորության հետ կապված մանիպուլյացիաները խախտում են անձի ամբողջականությունը և ամուսնական հարաբերությունների բացառիկությունը՝ թույլ տալով այնտեղ երրորդ կողմի ներթափանցումը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ