Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մարդիկ կարողացել են ատամների կարիեսը բուժել դեռևս 14 հազար տարի առաջ. tert.am

Մարդիկ կարողացել են ատամների կարիեսը բուժել դեռևս 14 հազար տարի առաջ. tert.am

Գիտնականները պարզել են, որ մոտավորապես 14 հազար տարի առաջ ապրող հնագույն մարդիկ արդեն կարողանում էին ատամների բուժման պարզ գործողություններ իրականացնել, մասնավորապես,  պայքարել կարիեսի դեմ, գրում է gazeta.ru-ն:

Հետազոտողներն իրենց աշխատանքի արդյունքները  հրապարակել են Scientific Reports ամսագրում:

1988 թվականին իտալացի հնագետները հայտնաբերել են հնագույն մարդու կմախք, ով ապրել է 14 հազար տարի առաջ: Մնացորդների ուսումնասիրության վերջին արդյունքները ցույց են տվել, որ մարդու ատամներից մեկը կարիես է ունեցել, և վնասված հատվածի մեծ մասը քարե գործիքների օգնությամբ հեռացվել է ատամից:

Գիտնականների կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ վերին պալեոլիթի դարաշրջանում ապրող հնագույն մարդիկ հասկանում էին կարիեսի վնասը և փորձում այն բուժել հասանելի միջոցներով՝ մաքրելով վնասված հատվածները քարե գործիքներով:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. www.stranamam.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ