Պատմության էջերից
Հայտնի մարդկանց տարօրինակություններն ու հոգեկան հիվանդությունները. harmonia.am
Միայն մեծագույն մարդիկ ունեն մեծագույն թերություններ. Ֆ. Լարոշֆուկո
Մեծ հանճարները զարմանալի և օրիգինալ մարդիկ են, ուստի զարմանալի չէ նաև այն, որ նրանցից շատերն ունեին.. հոգեկան հիվանդություններ: Չնայած շատ արվեստագետների հոգեկան խանգարումներին` դրանց պատճառը ամենևին էլ արվեստը չէ: Ընդհակառակը, արվեստը հաճախ նպաստում է նրանց բուժվելուն: Արվեստագետների շրջանում այսքան շատ հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց պատճառը նրանց խառնվածքն է, անձնային առանձնահատկությունները, աշխարհի, մարդկանց, իրադարձությունների սուր ընկալումը:Բժիշկներն, ովքեր ուսումնասիրում են հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց, շիզոֆրենիայով հիվանդներին ճանաչում են նրանց իսկ պատկերած նկարներով:Հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկարած նկարները տարբերվում են հոգեպես առողջ մարդկանց նկարներից: Հիվանդները նկարի վրա սպիտակ մաս չեն թողնում, նրանք բոլոր անկյունները ներկում են:Բոլոր պատկերները նկարված են մեկ հարթության վրա. չի տարբերվում, թե ինչն է մոտ, ինչը` հեռու: Եթե նրանք մարդկանց են նկարում, ապա պատկերում են նրանց բոլոր օրգանները, ոսկորները, երակները, եթե ծառեր են նկարում, ապա նկարում են նաև արմատները:Հոգեկան հիվանդները հաճախ կենդանացնում են անկենդան բնությունը:Օրինակ` քարերը նկարում են աչքերով, արևը` ժպիտով և ծիծաղով:Նկարները հաճախ տեքստ են ունենում` բառեր, արտահայտություններ, նշաններ: Այդ նշաններն էլ հաճախ հորինված են այցելուների կողմից: Այն հոգեկան հիվանդները, ովքեր իրենց միայնակ են զգում, երբեք մարդկանց իրենց նկարներում չեն պատկերում: Երբեմն հիվանդությունը դրական ազդեցություն է թողնում արվեստի վրա. նկարիչը սկսում է ավելի լավ նկարել, իսկ հիվանդության սրության պահերին ծնվում են լավագույն գործերը: Հայտնի են դեպքեր, երբ բուժվելուց հետո արվեստագետները դադարեցրել են իրենց ստեղծագործական գործունեությունը:
Վան Գոգը օրեր շարունակ նկարում էր: Նա անգամ կտրեց իր ձախ ականջն ու իր դիմանկարը նկարեց այդ տեսքով, իսկ 37 տարեկան հասակում ինքնասպան եղավ: Ի դեպ, նրա մահվանից հետո բժիշկների կողմից հրապարակվեց ավելի քան 150 ախտորոշումներ: Այլ ծանր հիվանդությունների հետ մեկտեղ, նրանք նկարչի մոտ հայտնաբերեցին շիզոֆրենիա, գլխուղեղի ուռուցք, մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, էպիլեպսիա, մագնեզիումի պակաս:Վան Գոգը մի քանի անգամ բուժվել էր հոգեբուժարանում: Հոգեբուժարանում են եղել նաև այլ հայտնի մարդիկ` ռուս նկարիչ Միխայիլ Վրյուբելը, նորվեգացի նկարիչ Էդուարդ Մունկը, լիտվացի նկարիչ ու երգահան Միկոլոուս Կոնստանտինաս Չյուրլիսը և ուրիշներ:
Տարօրինակ վարքով տարբերվում էր նաև իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալին: Նա շատ էր սիրում ճանճերին: Ավելին` շատ էր սիրում, երբ ամառային շոգին նրանք հպվում էին նրա քրտնած մարմնին, որն էլ համարվում էր նրա արվեստի հիմնական խթանիչներից մեկը:
Մոցարտը տառապում էր հետապնդման մանիայով` կարծելով, որ իրեն որոշ իտալացիներ ուզում են թունավորել:
Գերմանացի երգահան Շումանն ունեցել է խանգարման նոպաներ, իսկ 46 տարեկանում նա վերջնականապես խելագարվել է: Նրան խոսող սեղաններ էին հետապնդում, դրանից բացի նա տեսնում էր ձայներ, որոնք վերափոխվում էին ակորդների ու երաժշտական արտահայտությունների:
Անգլիացի գրող Հարինգտոնը երևակայում էր, որ իր մտքերը դուրս են թռչում իր բերանից մեղուների ու թռչունների տեսքով. նա վերցնում էր ավելը, որպեսզի մի կողմ քշեր նրանց:
Շոպենհաուերը շատ էր բարկանում և հրաժարվում վճարել հյուրանոցային վճարները, երբ նրա անունը երկու «Պ»-ով էին գրում: Մի անգամ էլ բարկության նոպայի ժամանակ Շոպենհաուերը ծեծում է մի ծեր կնոջ ու դատարանի պահանջով հարկադրվում թոշակ վճարել նրան մինչև մահ:
Շատոբրիանը տանել չէր կարողանում, երբ որևէ մեկին իր ներկայությամբ գովաբանւմ էին, նույնիսկ` իր կոշկակարին:
Անգլիացի գրող Գաուտոնը, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու հետ մեկտեղ, միաժամանակ դանակով ու մկրատով էր «զինվում»: Գրելու ընթացքում նա խազում էր մի քանի գրասեղան ու պատառոտում մի քանի բազկաթոռ: Մի անգամ էլ նա կտոր-կտոր է անում ձեռքի տակ ընկած կնոջ սիրելի շրջազգեստը:
Անրի Մատիսը տառապում էր դեպրեսիայով ու անքնությամբ, երբեմն երազում լաց էր լինում և արթնանում հեծկլտոցով: Մի անգամ, առանց որևէ պատճառի, նրա մոտ կուրանալու վախ է առաջանում: Նա նույնիսկ սովորում է ջութակ նվագել, որպեսզի կուրանալուց հետո կյանքի համար գումար վաստակի` որպես փողոցային երաժիշտ:
Իտալացի փիլիսոփա Կորդանոյին թվում էր, թե նրան ողջ կառավարությունը լրտեսում է, իսկ միսը, որ նրան տալիս էին ճաշի ժամին, հատուկ մշակում էին մոմով ու ծծմբով:
Շիլլերը, չգիտես ինչու, կարող էր ստեղծագործել միայն այն ժամանակ, երբ նրա սեղանին դրված էին նեխած խնձորներ: Իր ստեղծագործությունների վրա աշխատելիս նա միշտ ոտքերը դնում էր սառը ջրի մեջ:
Ֆլոբերը միշտ հառաչում էր իր մտացածին հերոսների հետ: Նա լացում ու ծիծաղում էր, այնուհետև մեծ քայլերով շրջում գրասենյակով մեկ ու բարձրաձայն ներբողներ ասում:
Ալեքսանդր Դյուման պատմվածքները գրում էր միայն երկնագույն թղթի վրա, բանաստեղծությունները` դեղինի, հոդվածները` վարդագույնի:
Չարլզ Դիկենսի աշխատասենյակի բոլոր պատերի վրա հայելիներ կային: Աշխատելիս նա հանկարծ վեր էր ցատկում տեղից, մոտենում հայելուն ու անիմաստ դեմքի արտահայտություններ անում: Այնուհետև նորից մոտենում էր սեղանին, որոշ ժամանակ ինչ-որ բան էր գրում, այնուհետև նորից մոտենում հայելուն` ծամածռություններ անելու:
Ֆրանսիացի երգահան Կլոդ Դեբյուսին տառապում էր անձի երկատմամբ:Նրա երկրորդ «Ես»-ի անունը Միսյե Կրոշ էր:Նա նրա հետ հաճախակի էր կյանքի վերաբերյալ մտերմիկ զրույցներ անում:
22.04.2015 Կարդացեք նաև
04.02.2025
27.01.2025
12.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ