Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Գիտնականները պարզել են մարդկության պատմության մեջ կրծքագեղձի քաղցկեղի հնագույն դեպքը. 1in.am

Գիտնականները պարզել են մարդկության պատմության մեջ կրծքագեղձի քաղցկեղի հնագույն դեպքը. 1in.am

Մարդկային պատմության մեջ քաղցկեղի հնագույն դեպքը բացահայտվել է իսպանացի հնէաբանի կողմից, ով Եգիպտոսում պեղումներ է կատարել: Ախտորոշումն արել են կնոջ կմախքից ելնելով, ով ապրել է 4200 տարի առաջ, հաղորդում է Reuters գործակալությունը:

 

Կնոջ ոսկրերի վրա քայքայման տիպիկ հետքեր են հայտնաբերել, որոնք կապված են քաղցկեղի մետաստազների հետ, հայտարարել է հնությունների հարցերով եգիպտացի նախարար Մամդուխ էլ-Դամատին: Հնէաբանները պարզել են, որ եգիպտուհին ապրել է VI դինաստիայի կառավարման վերջին՝ մ.թ.ա. գրեթե 2200 տարի առաջ, և պատկանել է արիստոկրատ խավին:

 

Գիտնականների խոսքերով ՝ հիվանդության ծանրության պատճառով կինը չի կարողացել աշխատել, սակայն նրա հարազատները հոգ են տարել նրա մասին, ինչի շնորհիվ էլ երկար է ապրել:

 

Չնայած ուռուցքները մահվան ամենահաճախ պատահող պատճառներից են, այն հնէաբանական նյութերում չափազանց հազվադեպ է պատահում, ինչն էլ ստիպել է պատմաբաններին ենթադրել, որ քաղցկեղը սերտորեն կապված է ժամանակակից պայմանների հետ: Սակայն Եգիպտոսում հայտնաբերված կմախքի օրինակով կարելի է ասել, որ մարդկության պատմության սկզբում այս հիվանդությունը մարդու համար նույնքան վտանգավոր է եղել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lanzy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ