Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը

Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը

Ջեյմս Ջերոմ  Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ, միջանկյալ փոփոխականներ և ասոցիացիաներ չենթադրող գործընթաց:


Ջեյմս Ջերոմ Գիբսոնը (անգ. James Jerome Gibson) ծնվել է 1904 թ. հունվարի 27-ին Մակկոնելսվիլլում (Օյագո, ԱՄՆ): 1922-1928 թթ. ընկած ժամանակահատվածում կրթություն է ստացել Պրինսթոնի համալսարանում: Գիբսոնը Է.Բ. Հոլթի աշակերտն է եղել, ով գիտակցության մոտորային տեսության հեղինակն է:


Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց առաջ Գիբսոնը Սմիթ-քոլեջում էր դասավանդում: Այդ ընթացքում նա նաև BBC ԱՄՆ Ավիացիոն հոգեբանական ծրագրի հետազոտությունների բաժնն էր գլխավորում: Գիբսոնն օդաչուների ընտրության նոր փորձարկումներով էր զբաղված՝ առաջարկելով շարժվող նկարների օգտագործումը:


Պատերազմից հետո Սմիթ-քոլեջ վերադարձավ, այնուհետև՝ Կորնելյան համալսարան, որտեղ և մնաց մինչև իր գիտական գործունեության ավարտը:


Գիբսոնը նոր գիտության հիմունքները մշակեց: Նա այն էկոլոգիական օպտիկա անվանեց, որի նպատակն էր վերլուծել՝ ինչպես է օրգանիզմը տեսնում շրջակա միջավայրը, որտեղ ակտիվորեն գործում է: Նրա մոտեցման մեջ ասվում էր, որ ո՛չ միայն առանձին զգացողությունները, այլև ընդհանուր կերպարներն արտաքին խթանների առանձնահատկություններով են պայմանավորված:


Այս տեսությունը, չնայած հաջորդող քննադատությանն ու որոշ սահմանափակումներին, ընկալման հոգեբանության մեջ ակնհայտ թռիչք էր դեպի առաջ: Ընկալման հետազոտություններում դա ցույց տվեց շրջակա միջավայրի դերը, և նոր ուղղության զարգացման խթան տվեց, որն օգտագործում է ոչ թե լաբորատորիաներում ստեղծված, այլ էկոլոգիապես հուսալի խթաններ:


Ջեյմս Գիբսոնը մահացել է 1979 թ. դեկտեմբերի 19-ին, 76 տարեկանում, Իթաքայում (Նյու-Յորք, ԱՄՆ):

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ