Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել:


Լուի Բրայլը ծնվել է 1809 թ. հունվարի 4-ին արհեստավորի ընտանիքում Ֆրանսիայի Կուվրե քաղաքում: Երբ նա 3 տարեկան էր, տղան իր աչքը բզով վնասեց և կուրացավ:


Ի°նչ ճակատագիր պետք է ունենա կույրը. աղքատություն, սով, թափառաշրջիկություն… Բայց նրա հայրը որոշեց ամեն ինչ անել, որ իր որդին լիարժեք կյանքով ապրի: Նա իր որդու համար հատուկ սալիկներ (տախտակներ) կառուցեց, որոնցով գրագիտություն էր սովորեցնում, աշխատում էր նրա մեջ երաժշտական լսողություն զարգացնել:


10 տարեկանում Լուիին տարել են Փարիզում գտնվող Կույր երեխաների համար Թագավորական ինստիտուտ, որտեղ նա գրագրություն, դաշնամուրի և երգեհոնի վրա նվագել սովորեց: Այս զբաղմունքը նրան թույլ տվեց գոյության համար միջոցներ գտնել: Իսկ 1828 թ., ուսումն ավարտելուց հետո, նրան առաջարկեցին մնալ ինստիտուտում և աշխատել որպես կրտսեր ուսուցիչ: Լուին այնուհետև աշխարհագրություն, հանրահաշիվ և երաժշտություն էր դասավանդում, և, միաժամանակ, Փարիզի Սան-Նիկոլյա դե Շան եկեղեցում աշխատել է որպես երգեհոնահար:
Դեռ 12 տարեկանում Բրայլը, ծանոթանալով Խաուի ուռուցիկ տառերով գրելու մեթոդին, սկսեց աշխատել կույրերի համար հատուկ այբուբենի ստեղծման վրա, որը կազմված էր վեց ուռուցիկ կետերի տարբեր զուգորդումներից (ռելյեֆակետային տառատեսակ): Երեք տարի անց այբուբենը պատրաստ էր: Այնտեղ ո՛չ միայն տառեր կային, այլ նաև թվեր և կետադրական նշաններ: Հենց այս մեթոդն էլ Բրայլը դրել է կույրերի համար նոտաների գրագրության հիմքում: Այս տառատեսակը կոչվել է դրա ստեղծողի անունով`«Բրայլի տառատեսակ»:


Երկար ժամանակ Բրայլի այբուբենը բավարար տարածում չէր ստանում, ինքը հեղինակը, ցավոք, չապրեց մինչև իր հաղթանակը:


Լուի Բրայլը մահացել է 1852 թ. հունվարի 6-ին Փարիզում և թաղվել է հարազատ քաղաքում:


Կույրերի այբուբենը Փարիզում և այլ եվրոպական երկրներում լայն տարածում գտավ միայն նրա մահից երկու տարի անց: Բրայլի տառատեսակը Ռուսաստան մտավ 1885 թ.:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. pravmir.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ