Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին

Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին

Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում Աղքատների համար հաստատությունը  (1774-1780), Ստանցում՝ որբանոցը (1798-1799), Բուրգդոֆում (1800-1804) և Իվերդոնում (1805-1825)՝ ինստիտուտներ:


Նա բազմաթիվ մանկավարժական աշխատությունների հեղինակ է, որոնցից գլխավորներն են համաշխարհային հռչակ ստացած «Լինգարդ և Գերտրուդա» (1781-1887), «Ինչպես է Գերտրուդան սովորեցնում իր երեխաներին» (1801), «Նամակ ընկերոջը՝ Ստանցում գտնվելու մասին»  (1799), «Կարապի երգը» (1826):


Հենց այս աշխատություններում էլ 18-րդ դարի վերջում առաջին անգամ հստակ ձևակերպվել են երեխաների դաստիարակման և կրթման այն սկզբունքները, որոնք մինչ օրս էլ հիմնարար են համարվում.

 

  • ուսուցել պետք է բոլորին՝ և´ հարուստներին, և´ աղքատներին,
  • աղքատները հարուստներից հիմար չեն,
  • դաստիրակել հարկավոր է ոչ թե խոսքով, այլ` գործով,
  • գլխավոր նպատակը. մարդուն բնության կողմից բնորոշ գործունեության ձգտումը շարժման մեջ դնելն է,
  • և վերջապես. «Երեխայի ծննդյան ժամը նրա կրթության առաջին ժամն է»:


Պեստալոցցին համարում էր, որ դաստիարակությունը պետք է բնությանը համահունչ լինի: Այդ զարգացումն իրականացվում է հաջորդական վարժությունների ճանապարհով. սկզբում՝ ընտանիքում, այնուհետև՝ դպրոցում, որոշակի համակարգում և հաջորդականությամբ: Նա երեխաներին հաշվարկի, չափման և խոսքի սկզբնական ուսուցման մեթոդ է մշակել, սկզբնակակ կրթության բաղադրությունը զգալիորեն լայնացրել է՝ դրա մեջ մտցնելով աշխարհագրության, երկրաչափության, նկարչության, երգեցողության, մարմնամարզության տարրական տվյալները:


Պեստալոցցին, իր կյանքի մայրամուտին գիտակցեց, որ իր մանկավարժական սկզբունքներն անկասկած են, բայց գործնականում դրանց կիրառման փորձերը քիչ կատարյալ են, քան ինքն էր նախատեսում: Նա հուսով էր, որ իր համակարգի թերությունները կվերացվեն իր աշակերտների կողմից: Եվ իրոք, նրա հետևորդներից որոշները (Շմիդը, Տիլլիխը, Տյուրկը և՝ հատկապես Դիստերվեգտը) մեծ գիտնականի համակարգի մշակման վրա մեծ ջանքեր են դրել:


Իոհանն Պեստալոցցին մահացել է 1827թ. փետրվարի 17-ին Բրյուգգե քաղաքում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dic.academic.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ