Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը:


Կալցիֆերոլները  (վիտամին D-ն) հակառախիտային ազդեցությամբ ճարպալուծ վիտամինների խումբ են (D1, D2, D3, D4, D5), որոնք կանոնավորում են կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը, աղիներում մասնակցում կալցիումի կլանմանը, փոխազդում պարաթիրեոիդային հորմոնի հետ, պատասխանատու են ոսկորների կալցիֆիկացիայի համար:


Մանուկ հասակում ոսկրերում կալցիումի և ֆոսֆորի աղերի պարունակության նվազման պատճառով առաջացած վիտամին D-ի պակասը ոսկրերի ձևավորման գործընթացի խանգարմանն է հանգեցնում (աճ և ոսկրացում). այսպես է զարգանում ռախիտը:


Ռախիտը անհիշելի ժամանակներից մանկական ամենատարածված հիվանդություններից է: Ֆլամանդական նկարիչների` կոր ողնաշարով, ձեռքերով և ոտքերով երեխաների պատկերներով նկարներից հստակ երևում է, որ 15-րդ դարում ռախիտը հազվադեպ չէր հանդիպում: Ռախիտը լայն տարածում ստացավ Մեծ Բրիտանիայում. այն սկսեցին կոչել «անգլիական հիվանդություն»:


Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, որ հակառախիտային վիտամինի ակտիվացման համար ուլտրամանուշակագույն ճառագայթներ են անհրաժեշտ, այդ պատճառով էլ խիտ բնակեցված և մշուշոտ մեծ քաղաքները ռախիտի օջախներ դարձան: 1897 թ. Մոսկվայում մինչև 3 տարեկան երեխաների 80%-ը, Պետերբուրգում՝ 96%-ը, իսկ Ռազանի մարզի գյուղերում մինչև 40%-ը  հիվանդ էին ռախիտով:


Ավելի քան 30 տարի ստերիններ ուսումնասիրած գերմանացի քիմիկոս Ադոլֆ Վինդաուսը 1928 թ. հայտնաբերեց պրովիտամին D-ն՝ էրգոստերոլը, որն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությոն տակ էրգոկալցիֆերոլի է փոխակերպվում: Նույն թվականին Վինդաուսն իր կատարած հայտնագործության համար ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում:


Ավելի ուշ՝ 1931-1937 թթ. վիտամին D-ի և դրա պրովիտամինի քիմիական կառուցվածքը վերծանվեց: Նաև հայտնաբերվեց, որ վիտամին D-ի որոշ քանակությունն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ կարող է նաև մաշկում առաջանալ, ընդ որում, ճառագայթումը կարող է լինել ինչպես արևային, այնպես էլ կվարցե լամպի օգնությամբ:


Այսօր, երբ հիվանդության պատճառը հայտնի է, երեխաների համար բժիշկների կողմից առաջարկվող կանխաարգելիչ միջոցները (որոնց թվին են պատկանում նաև վիտամին D-ի պարունակությամբ դեղերի ընդունումը), հատկապես ահռելի արդյունաբերական քաղաքներում, թույլ են տալիս խուսափել այս մանկական չար հիվանդությունից:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ