Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Ուկրաինայում ասթմատիկների համար 40 տարի առողջարան ծառայած ստորգետնյա աղի հանքը . tert.am

Ուկրաինայում ասթմատիկների համար 40 տարի առողջարան ծառայած ստորգետնյա աղի հանքը . tert.am

Անգլիացի լուսանկարիչ Կիրիլ Կուլեցկին այցելել է ուկրաինական աղի հանքեր, որոնք 40 տարի ծառայել են որպես առողջարան ասթմատիկների համար, գրում է bigpicture.ru-ն։ Այս աղի հանքերը բացվել են Սոլոտվինոյում դեռ 18-րդ դարում, իսկ 1970-ականներին աղի հանքում կառուցել են հիվանդանոց։ Բացի հանքից, Սոլոտվինոյում կան կարստային փոքր լճեր, որոնցում աղի պարունակությունն ավելի բարձր է, քան Մեռյալ ծովում։ Կարստային լճերն առաջանում են, երբ ջուրը մակերևույթներից ճեղքվածքների միջոցով թափանցում է երկրի ընդերքը՝ իր մեջ լուծելով կրաքարեր, աղեր և միներալներ։

 

Այլընտրանքային բուժման մեթոդը, որն օգտագործվում էր Սոլոտվինոյում ասթմայի և այլ շնչառական հիվանդությունների բուժման համար, հայտնի է «սպելեոթերապիա» անվանումով։ Սպելեոթերապիան օգտագործվել է Լեհաստանում 1950-ականներին, երբ բժիշկները նկատել են, որ աղի հանքում աշխատողները շատ հազվադեպ են պալարախտով հիվանդանում։ Օդի մեջ ներծծված հանքերի աղերի գոլորշիներն օգնում են այն ներշնչողների թոքերից հանել խոնավությունը և սպանել շնչուղիներում ինֆեկցիաներ առաջացնող միկրոօրգանիզմները։

 

Աղի հանքի թունելների օդում տասնյակ անգամ ավելի քիչ են միկրոօրգանիզմները, քան սովորական վիրահատարանում։ Բացի շնչառական հիվանդություններից, աղով հարուստ օդն օգնում է բուժել մաշկային մի շարք հիվանդություններ, ինչպես նաև այրվածքների հետևանքով ստացված վնասվածքներ։ Սոլոտվինո գյուղում կառուցված կլինիկան գտնվել է թունելներում 300 մետր խորության վրա։ Ամեն տարի առողջարանում բուժում է անցել 300-500 մարդ, դրա համար անհրաժեշտ էր հերթագրվել։

 

Աղի ստացումը հանքից դադարեցրել են 2000-ականներին՝ ստորջրյա ջրերի կտրուկ բարձրացման պատճառով։ Սպելեոթերապիայի բաժանմունքը փակել են 2008-ին, երբ ստորջրյա աղբյուրը լցվել է օդափոխության համակարգի մեջ։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ