Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Հունիսի 12-ին, 165 տարի առաջ, ամերիկացի գյուտարար Լյուիս Հասլեթը արտոնագրեց հակագազը

Հունիսի 12-ին, 165 տարի առաջ, ամերիկացի գյուտարար Լյուիս Հասլեթը արտոնագրեց հակագազը

Փորձարարական հետազոտությունների ճանապարհով նրան հաջողվեց ցույց տալ, որ թունավոր նյութերը հաջողությամբ կլանվում են ջերմային մշակում անցած կեչու ածուխի կողմից:

1849 թ. հունիսի 12-ին ամերիկյան արտոնագրային գրասենյակը Լյուիս Հասլեթին տրամադրեց հակագազի առաջին արտոնագիրը: Գյուտը «Թոքային պաշտպան» էր անվանվում և կազմված էր ներշնչում-արտաշնչումով աշխատող փականներով համակարգից և այդ համակարգին ուղղակիորեն կամ խողովակով միացած ֆիլտրից: Համակարգիը կարող էր ամրանալ քթին կամ բերանին:


Մարդու շնչառական օրգանների պաշտպանության միջոցների կատարելագործման վրա աշխատանքներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սկսվեցին, երբ 1915 թ. գերմանաֆրանսիական ճակատում գերմանացիները գազային առաջին հարձակումն իրագործեցին: Երկրորդ հարձակումը ռուսների դեմ էր կազմակերպված՝ Արևելյան ճակատում:


Այն ժամանակ զինվորներին գազերից պաշտպանվելու համար հատուկ լուծույթով թրջված թանզիֆե դիմակներ էին տրվել: Սակայն դրանք պաշտպանության հուսալի միջոցներ չէին:


Այդ ժամանակ ռուս քիմիկոս Նիկոլայ Զելինսկու մոտ միտք հղացավ գազերից պաշտպանվելու համար ածուխ կիրառել: Փորձարարական հետազոտությունների ճանապարհով նրան հաջողվեց ցույց տալ, որ թունավոր նյութերը հաջողությամբ կլանվում են ջերմային մշակում անցած կեչու ածուխի կողմից:


Նրա կողմից կատարված եզրակացությունների հիման վրա ինժեներ Կումմանտը ռետինից դիմակ ստեղծեց, որն ամուր գրկում էր դեմքը և ապահովում շնչելու համար օդի անցումը ֆիլտրող տարրի միջով: Այսպիսի հակագազի պատրաստման համար չորս ամիս պահանջվեց: 1916 թ. գործող բանակ ուղարկվեց հակագազերի առաջին խմբաքանակը: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում դրանցից պատրաստվեց մոտ 11 միլիոն օրինակ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. syzrantoday.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ