Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

2300 տարի. Ֆրանսիայում հայտնաբերվել է ատամի հնագույն իմպլանտ. tert.am

2300 տարի. Ֆրանսիայում հայտնաբերվել է ատամի հնագույն իմպլանտ. tert.am

Ֆրանսիայի հյուսիսում հնագետները հայտնաբերել են 2.300 տարվա պատմություն ունեցող ատամի երկաթյա իմպլանտ, որը Եվրոպայի տարածքում հայտնաբերված ամենահին նմուշն է։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, իմպլանտը պատկանել է երկաթի դարաշրջանում ապրած 20-ամյա մի կնոջ։ Հնագետների կարծիքով՝ արհեստական ատամն էսթետիկ նկատառումներով դրվել է կնոջ մահից հետո՝ հանգուցյալի տեսքը լավացնելու համար։ Մինչդեռ կենդանության օրոք դա չափազանց ցավոտ կլիներ, և նա չէր կարող դիմանալ այդ գործընթացին։

 

Նշվում է, որ իմպլանտը տեղադրված է եղել վերին լնդի դիմացի ատամներից մեկի տեղը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս Եվրոպայի տարածքում հայտնաբերված ամենահին ատամի իմպլանտը, որն ունեցել է 1.900 տարվա պատմություն, գտել են 1990թ.։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ