Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO):

 

Ամեն տարի կազմակերպությունը ինչ-որ աղեստամոքսային մի հիվանդություն ընտրում է որպես հիմնական թեմա՝ առողջ մարսողության համաշխարհային օրվա համար։ 2014թ. թեման («Gut Microbes Take Centre Stage») աղիքների մանրէներն են։ 2013թ-ին այս օրվա թեման նվիրված է եղել լյարդի քաղցկեղի խնդիրներին, 2012թ-ին՝ այրոցներին եւ փորկապությանը, իսկ 2011թ-ի՝ աղիքային վարակներին։

 

Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների մեծ մասը սխալ կենսակերպի եւ սննդակարգի հետեւանք են, այդ պատճառով առողջ մարսողությանը նվիրված օրը Ձեր սննդակարգի մասին մտածելու համար շատ լավ  առիթ է։  Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել արագ սննդի, գազավորված ըմպելիքների եւ ալկոհոլի օգտագործումը. սա հետագայում կօգնի խուսափել մարսողական տրակտատի մի շարք խնդիրներից եւ խնայել ժամանակ ու գումար, որոնք կարող են ծախսվել աղեստամոքսային հիվանդությունների բուժման համար։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. health.pnzreg.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ