Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մայիսի 14-ին, 136 տարի առաջ, «Վազելին» անվանումը արտոնագրվեց որպես ապրանքատեսակ

Մայիսի 14-ին, 136 տարի առաջ, «Վազելին» անվանումը արտոնագրվեց որպես ապրանքատեսակ

1878թ. մայիսի 14-ին «Վազելին» անվանումը արտոնագրվեց որպես ապրանքատեսակ և ապրանքանշան: Բոլորին հայտնի կոսմետիկ և բուժիչ միջոցը հայտնագործել և արտոնագրել է Ամերիկա գաղթած անգլիացի քիմիկոս Ռոբերտ Չեզբրոն: Այս հայտնագործության համար գիտնականին «օգնեցին» նավթագործները:


1859թ., երբ սկսվեց նավթի վերելքը, Չեզբրոն, շփվելով նավթագործների հետ, հետաքրքրվեց կպչուն նավթամթերքներով` մոմանման զանգվածով, որը նավթի արտադրության ժամանակ կպչում էր հորատման սարքավորումներին և ճնշում էր պոմպերը: Նա նկատեց, որ աշխատողները մշտապես օգտագործում են այս զանգվածը այրվածքների և կտրվածքների ժամանակ` որպես վերքերի բուժման հաջողված միջոց:


Գիտնականը սկսեց զանգվածով փորձարկումներ կատարել և կարողացավ նրանից զատել առողջարար բաղադրիչները: Ստացված նյութը նա քսեց փորձարկումների ժամանակ ձեռք բերած բազմաթիվ այրվածքների և սպիերի վրա: Արդյունքը զարմանալի էր. վերքերը բուժվեցին բավականին արագ: Հետագայում այս նյութի` վերք բուժող զարմանալի կարողությունները Չեզբրոն շարունակեց կատարելագործել, և իր վրա փորձելով` հետևում էր արդյունքներին:


Ստացված նյութը, որը խթանում է մաշկի կառուցվածքի վերականգմանը, գիտնականը մի քիչ վերամշակեց և անվանեց նավթային դոնդող, և սկսեց արտադրել 1870թ.: Սկզբնական շրջանում Չեզբրոյի «Նավթային դոնդող»-ը դեղատանը վաճառքի հանվեց, բայց քսուքը չէին գնում: Նոր դեղամիջոցը հանրաճանաչություն չէր վայելում հենց անվան պատճառով: Քանի որ այն ամենը ինչ կապված էր նավթի հետ, մարդկանց մոտ ասոցացվում էր բոցավառության հետ:


Այդ ժամանակ գիտնականն իր գյուտի համար այլ անվանում մտածեց: Նա քսուքը վազելին անվանեց: Սա ծագել է երկու բառերից` գերմաներեն «wasser»` ջուր և հունական «elaion»` ձիթապտղի ձեթ: Ահա այսպես ստեղծվեց կոսմետիկ և բուժիչ աշխարհահռչակ միջոցը, որը Չեզբրոն արտոնագրեց «վազելին» անվան տակ: 


Վազելինն արագ դարձավ գրեթե անփոխարինելի դեղամիջոց բորբոքումների, վերքերի և այրվածքների համար: Շուտով այն ստացավ ավելի լայն կիրառություն: Դերասանուհիներն իրենց վրա պատկերում էին վազելինային արցունքներ: Նկարիչները վազելինը գետնին էին քսում, որպեսզի չներկոտեն այն, ձկնորսները ձկների ուշադրությունը գրավելու համար քսում էին կեռիկներին, բեյսբոլ խաղացողները մաշկը փափուկ պահելու համար քսում էին ձեռնոցներին, լողորդները` մարմիններին… Ի դեպ, վազելին ստեղծողը ապրեց 96 տարի:


Այժմ էլ վազելինն արտադրում են նավթից: Սա բաց դեղին կամ անգույն յուղանման նյութ է` հանքային յուղի և ծանր ածխաջրերի խառնուրդ, որը ստանում են յուղի մեջ ածխաջրերը հալեցնելով, այնուհետև խառնուրդը մաքրում ծծմբական թթվով և սպիտակեցնող կավով: Վազելինը չունի ո´չ համ, ո´չ հոտ, այն ջրում չի լուծվում:


Ներկա օրերում վազելինի տարբեր տեսակներ օգտագործվում են բժշկության, կոսմետոլոգիայի, անասնաբուժության, արդյունաբերության մեջ, ինչպես նաև որպես տեխնիկական քսուքներ (առանցքակալները և մետաղները քայքայումից պաշտպանելու համար): Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վազելինը գործածում են ո՛չ միայն բժշկական նպատակներով: Ի դեպ, այս բոլոր հնարանքները և գաղտնիքները խնամքով փոխանցվում է սերնդեսերունդ: Այս բոլորը ևս մեկ անգամ հաստատում են, որ Ռոբերտ Չեզբրոյի օգտակար հայտնագործությունը` վազելինը, մինչև օրս չի կորցրել իր ժողովրդականությունը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. istoriz.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ