Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս Միխայիլ Լոմոնոսովի շնորհիվ:

 

Իվան Շուվալովի և Միխայիլ Լոմոնոսովի կողմից ներկայացված նոր ուսումնական հաստատության նախագիծը Ելիզավետա Պետրովնա կայսրուհին վերանայելուց հետո, 1755թ. հունվար ամսին նա ստորագրեց համալսարանի հիմնադրման հրամանագիրը: 

 

Համալսարանում դասերի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ 1755թ. (ապրիլի 26) մայիսի 7-ին Կիրակնօրյա դարպասների մոտ գտնվող «Դեղագործական տան» շենքում (Պատմական թանգարանի տեղում), Ելիզավետայի թագադրման տարելիցը նշելու օրը: 

Լոմոնոսովի ծրագրի համաձայն համալսարանում երեք ֆակուլտետ ձևավորվեց ` փիլիսոփայության, իրավաբանության և բժշկության: Բոլոր ուսանողներն իրենց ուսումը սկսում էին փիլիսոփայության ֆակուլտետում, որտեղ բնական և հումանիտար գիտությունների հիմնական ուսուցում էին ստանում: 

 

Արդեն 1760-ականներն լսարանների կեսը տեղափոխեցին Մոխովո փողոցի վրա ձեռք բերված նոր շենքեր:

 

Համալսարանի վերջնական տեղափոխումը Մոխովո տեղի ունեցավ XVIII դարի վերջին: Ի սկզբանե հենց մայիսի 7-ը` համալսարանում դասերը սկսվելու օրը, համարվում էր ուսանողների տոն: Բայց Նիկոլայ I-ի հրամանով 1835թ. սկսած սկսեցին նշել ոչ թե համալսարանի բացման օրը, այլ նրա հիմնադրման հրամանագրի ստորագրման օրը: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vaynah.su
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ