Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետի ուսանող:

 

Նա ուսանողական միության մեջ է ընդգրկվել, որտեղ ակտիվորեն պատմություն, քաղաքականություն և փիլիսոփայություն էր ուսումնասիրում:

 

Զիգմունդ Ֆրեյդը բժիշկ-հոգեբույժի կարիերա սկսեց Վիեննայի հոգեբուժական կլինիկայում, որտեղ բժշկական պրակտիկայի տարիների ընթացքում հասարակ ասիստենտից բարձրացավ մինչև հոգեբուժության պրոֆեսորի աստիճանի: Նրա ղեկավարներն էին Ջոզեֆ Բրեյերը և Ժան-Մարտեն Շարկոն, ովքեր հաջողությամբ զբաղվում էին հիպնոսի միջոցով նյարդաբանական հիվանդների բուժմամբ: Իսկ նրանց աշխատանքները ֆրեյդյան այն գաղափարների խթանը դարձան, որոնց համաձայն հոգեկան հիվանդությունների պատճառները ոչ այնքան ուղեղում են թաքնված, որքան մարդկային գիտակցության մեջ: 

 

Ֆրեյդի վաղ շրջանում կատարած աշխատանքները նվիրված էին ուղեղային գործառույթների տեղակայմանը և գլխուղեղի ֆիզիոլոգիայի ու անատոմիայի այլ խնդիրներին, մանկական կաթվածին և այլն: 1884թ. նա առաջիններից էր, ով հայտնաբերեց կոկաինի ցավազրկող ազդեցությունը, ինչը խթանեց տեղային անզգայացման ուսումնասիրման զարգացմանը:

 

1890-ական թվականներից սկսած, հոգեբանների ֆրանսիական դպրոցի ազդեցության տակ, Զիգմունդը զբաղվում էր նևրոզների խնդիրներով՝ որպես հիվանդություն (հատկապես հիստերիայի): Նա իր աշխատանքներում նևրոզների աղբյուր է համարում անգիտակցականի (որը ղեկավարվում է «հաճույքի սկզբունքով») և գիտակցականի հակամարտությունը, և որը ձգտում է ինքնապաշտպանության («իրականության սկզբունք»): 

 

«Ես և Այն» աշխատության մեջ Ֆրեյդը հոգեկան կառուցվածքում առանձնացրել է երեք բաղադրիչներ՝ Այն (Ид), Ես (եսը) և Ամենա-Ես (սուպերէգո): «Այն»-ը ներկայացնում է անգիտակից ցանկություններ, «Ես»-ը՝ իրականության սկզբունք, «Ամենա-Ես»-ը ձևավորվում է մարդու սոցիալական նորմերը յուրացնելու գործընթացում, որոնց հոգեկան տիրապետումը նույպես դառնում է անգիտակից, հանգեցնում է խղճի առաջացմանը և մեղքի անգիտակից զգացումի:

 

Հոգեկանի հիերարխիկ կառուցվածքի գաղափարը նա հետևողականորեն զարգացնում է իր հետագա աշխատանքներում՝ «Երազների մեկնաբանում» (1900), «Ամենօրյա կյանքի հոգեախտաբանություն» (1904),  «Հոգեվերլուծության ներմուծման դասախոսություններ» (1910) և այլն: 

 

1933թ., երբ իշխանության գլուխ եկան ֆաշիստները, և Ավստրիան միացվեց Գերմանիային, Ֆրեյդը հեռացավ Վիեննայից ու իր կյանքի մնացած հատվածը անցկացրեց  Անգլիայում:

 

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը մահացավ 1939թ. սեպտեմբերի 23-ին Լոնդոնի շրջակայքում գտնվող Հեմփսթեդ քաղաքում: Նրա գաղափարներն ունեցան էական ազդեցություն հոգեթերապիայի հարցերի զարգացման ոլորտում, իսկ անունը դարձավ գրեթե կենցաղային: 

Սկզբնաղբյուր. calenq.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. yaplakal.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ