Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Մայիսի 6-ին ծնվել է ամերիկացի հոգեբույժ, սոցիալական հոգեբան Ջեյկոբ Մորենոն

Ջեյկոբ Լևին Մորենոն ծնվել է 1889թ. մայիսի 6-ին Բուխարեստում (Ռումինիա), իսպանացի հրեաների ընտանիքում, նա վեց` ավելի ուշ ծնված եղբայրներց և քույրերից ավագն էր:

 

Տղայի հայրը՝ Մորենո Նիսսիմ Լևին, առևտրական էր: Շատ տարիներ անց Ջեյկոբ Մորենո Լևին վերցրեց իր հոր անունը որպես ազգանուն և աշխարհին հայտնի դարձավ Ջեյկոբ Լևի Մորենո անվամբ («Մորենու» եբրայերեն նշանակում է «ուսուցիչ»): 

 

Մորենոն բարձրագույն կրթությունը ստացավ Վիեննայի համալսարանում, որտեղ բժշկություն և փիլիսոփայություն էր ուսումնասիրում: Այնտեղ էլ նա ծանոթացավ Զ. Ֆրեյդի աշխատանքների հետ, որոնք էական ազդեցություն ունեցան նրա հետագա գործունեության վրա: Մորենոն ուսուցման ընթացքում հետաքրքրվեց հոգեբուժությամբ, և, ուսումը ավարտելուց հետո, 1925թ. սկսած նա աշխատում էր Ավստրիայի հոգեբուժական տարբեր հիվանդանոցներում և ինստիտուտներում: 

 

Նույն ժամանակահատվածում Մորենոն հետաքրքրվեց փոքր խմբերում տեղի ունեցող հոգեբանական գործընթացներով: Նրա կարծիքով, հասարակության ոչ պաշտոնական միկրոկառուցվածքն արտացոլող փոքր խմբերում տվյալ գործընթացները գեշտալհոգեբանությանը և հոգեվորլուծությանը մոտ տեսակետից ուսումնասիրելով կարելի է տեսնել, որ անհատի հոգեբանական բարեկեցությունը միջանձային հարաբերությունների համակարգում նրա դիրքով է որոշվում:

 

Հուզական կապերով, փոխադարձ համակրանքով և հակակրանքով, ձգողականությամբ և վանողականությամբ որոշվող, արտաքին դիտորդի համար թաքնված այս հարաբերությունների կառուցվածքի բացահայտման համար Մորենոն սոցիոմետրիայի մեթոդը մշակեց: Այս մեթոդի կիրառման արդյունքում միջանձային հարաբերությունների պաշտոնականացված կառուցվածքի ստացումը ո՛չ միայն ախտորոշիչ նշանակություն ունի, այլև հիմք է ուղղիչ աշխատանքների համար՝ նպաստելով միջանձային հարաբերությունների համակարգում անհատի դիրքի նպատակաուղղված փոփոխման ճանապարհով անձային կոնֆլիկտների լուծմանը: 

 

Մորենոյի կողմից մշակված սոցիոգրամները և հոգեդրամաներն ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վերականգնողական նշանակություն ունեն, որոնք կիրառվում են ժամանակակից խմբակային հոգեթերապիայում և սոցիալ-հոգեբանական թրեյնինգում: 

 

1927թ. Մորենոն տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ և ապրեց մինչև կյանքի վերջը: 1936թ. նա հիմնադրեց առաջին թերապևտիկ թատրոնը, ինչպես նաև կլինիկա՝ Բիկոն-Հիլլում: Մորենոն շարունակում էր նաև սոցիոմետրիայի ոլորտում իր ուսումնասիրությունները, և այս գիտության ոլորտում կիրառվող պրակտիկ միջոց ստեղծեց:

 

Մորենոն իր գիտական նվաճումներն արտացոլեց «Սոցոմետրիա և մարդու ուսումնասիրություն» գրքում (1953): Սա հասարակության հոգեբանական տեսություն է, որի հիմքում ընկած է սոցիալական կյանքի բոլոր կողմերը (տնտեսական, քաղաքական) բացատրելու ձգտումը ՝ մարդկանց միջև հուզական հարաբերությունների, միմյանց հանդեպ նրանց համակրանքի ու հակակրանքի միջոցով: Մորենոն գտնում էր, որ ժամանակակից հասարակության բոլոր խնդիրները կարող են լուծվել մարդկանց՝ ըստ իրենց հուզական նախասիրությունների վերադասավորման միջոցով:  

 

Տաղանդավոր հոգեբույժ և սոցիալական հոգեբան Ջեյկոբ Լևի Մորենոն մահացավ 1974թ. մայիսի 15-ին Նյու-Յորքում (ԱՄՆ):

 

Մորենոյի կողմից ստեղծված սոցիոմետրային մեթոդն էական ազդեցություն թողեց հոգեբուժության, հոգեբանության և սոցիոլոգիայի զարգացման վրա: Սոցիոդրամայի տարրերը վարքային հոգեթերապիայի, սոցիալ-հոգեբանական վերապատրաստման, գործնական խաղերի մաս են կազմում: Ներկա օրերում սոցիոմետրային մեթոդը լայնորեն գործածվում է տարբեր հաստատություններում՝ փոքր խմբեր ձևավորելու ժամանակ:  

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. tipov.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ