Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մարտի 31-ին ծնվել է ռուս փիլիսոփա, հոգեբան, տրամաբան Ալեքսանդր Վվեդենսկին

Մարտի 31-ին ծնվել է ռուս փիլիսոփա, հոգեբան, տրամաբան Ալեքսանդր Վվեդենսկին

Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին Գերմանիա (1884-1886), որտեղ Կունո Ֆիշերի դասախոսություններն էր լսում: 

 

1888թ. պաշտպանեց մագիստրոսական թեզը: 1890-ական թվականներից սկսած Վվեդենսկին Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր էր, որտեղ տրամաբանության, հոգեբանության, փիլիսոփայության պատմության դասընթացներ էր կարդում: Այստեղ նա աշխատեց մինչև կյանքի վերջը:

 

Չնայած արևմտաեվրոպական նեոկանտության դպրոցներից ոչ մեկը Վվեդենսկու վրա ուղղակի և լուրջ ազդեցություն չի ունեցել, «քննադատական» փիլիսոփայության մեթոդաբանական խնդիրների նրա ըմբռնումն ընդհանուր առմամբ համապատասխանում էր կանտության զարգացման ուղղությանը: Ըստ Վվեդենսկու, ճանաչողական գործունեության հավաստիությունը սահմանափակված է գիտակցության սահմաններով, որի հիմնական օրենքը «օբյեկտավորումն» է:

 

Վվեդենսկու «լոգիցիզմում» ապրիորային (աքսիոմատիկ) գիտելիքին հակադրվում են ինչպես գիտական հավաստիություն չունեցող փորձարարական և մետաֆիզիկական (հավատքի վրա հիմնված) գիտելիքները: Ճանաչողության մեջ առաջնային դերը տրամաբանությանն է հատկացվում, որն, ըսն Վվեդենսկու, ի տարբերություն ընդամենը նկարագրողական ֆունկցիաներ իրականացնող հոգեբանության, տեսական գիտելիքի գիտական կարողության ստուգման հիմնական գործիքն է:

 

Սրա հետ մեկտեղ, հակասության տրամաբանական օրենքը, Վվեդենսկու կարծիքով, դրա ողջ կարևորության հետ մեկտեղ բացարձակ նշանակություն չունի և մտածողության համար այն միայն «նորմատիվային» է: Այսպիսի հնարավորությունն ապացուցելու համար Վվեդենսկին հղում է անում Ի. Ն. Լոբաչևսկու երկրաչափության վրա:

 

Վվեդանսկին մետաֆիզիկայում, ինչպես «բարոյապես հիմնավորված հավատում», տեսնում էր աշխարհայացքի անհրաժեշտ տարրը:

 

Պետերբուրգի համալսարանից բացի նա նաև մի շարք այլ ուսումնական հաստատությունների` ռազմաիրավաբանական ակադեմիայի, պատմաբանասիրության ինստիտուտի պրոֆեսոր էր: Նա փիլիսոփայություն է կարդացել Բեստուժևյան բարձր դասընթացներում:

Ուսումնական և գիտական գործունեության հետ զուգահեռ, 1899 թվականից Վվեդանսկին Սանկտ-Պետերբուրգի փիլիսոփայական միության նախագահն էր, որը նրա աջակցությամբ կազմավորվել էր 1897թ. և գոյություն ունեցել մինչև 1917 թ.:

 

Իվան Վվեդենսկին հաճախ էր փիլիսոփայական քննարկումների առարկա դառնում: 1920-ական թվականներին նա աթեիզմի դեմ ելույթ ունեցավ՝ ապացուցելով դրա վերջնական նպատակների անսկզբունքային անիրականալիությունը:

 

Ալեքսանդր Իվանովիչ Վվեդանսկին մահացել է 1925թ. մարտի 7-ին Լենինգրադում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. new.runivers.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ