Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1886թ. մարտի 29-ին, 128 տարի առաջ, Ստեղծվեց ողջ աշխարհում հայտնի ըմպելիքի` «Կոկա-Կոլայի» բաղադրատոմսը

1886թ. մարտի 29-ին, 128 տարի առաջ, Ստեղծվեց ողջ աշխարհում հայտնի ըմպելիքի` «Կոկա-Կոլայի» բաղադրատոմսը

1886թ. մարտին Ատլանտայում դեղագործի մասնագիտությամբ գնդապետ Ջոն Պեմբերտոնը փորձում էր գլխացավի դեմ մի միջոց գտնել: Այս նպատակով նա կարամելի գույն ունեցող մի անսովոր օշարակ եփեց: Ըմպելիքի դեղատոմսի մեջ մտնում էին կոկայի տերևների եփուկը, շաքար և կոֆեին: Սրա արդյունքում ըմպելիքն իր ազդեցությամբ բավականին խթանող ազդեցությամբ ստացվեց:  

 

Օշարակը քաղցր ու խիտ էր: Պեմբերտոնը բավականին բարձր գնահատեց իր ստեղծածի համային հատկությունները: Նա որոշեց վաճառել այն «Ջեյկոբս» դեղատան միջոցով: Օշարակի առաջին բաժինները սկսեցին վաճառվել հենց այստեղից՝ մեկ բաժակը հինգ ցենտով: Սկզբնական օրերին մեկ օրվա մեջ կոկայի ինը բաժակ էր վաճառվում: 

 

Հետագայում ըմպելիքի մեջ գազավորված ջուր սկսեցին ավելացնել: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ ըմպելիքը «Կոկա-Կոլա» անվանումը ստացավ: Անվանումը և ինքնատիպ տառատեսակը Ջոն Պեմբերտոնի ընկեր և գործընկեր Ֆրենկ Ռոբինսոնը հնարեց:

 

Պեմբերտոնի մահից հետո հաջողակ գործարար Ազա Կենդլերը նրա այրի կնոջից  2300 դոլարով գնեց «Կոկա-Կոլա»-ի բաղադրատոմսը: Իսկ հետո Կենդլերը ըմպելիքը լցրեց մետաղյա ամանի մեջ և եփեց իր կողմից արոնագրված «բույսերի արյան բալասանու» հետ միասին: Տասը տարվա ընթացքում «Կոկա-Կոլա»-ն ամրապնդվեց որպես «բուժիչ ըմպելիք»: Իսկ 1893թ. հունվարի 31-ին «Կոկա-Կոլա» ապրանքանիշը պաշտոնապես գրանցվեց ԱՄՆ-ում: 

 

Ի դեպ, հենց նույն 1893թ. Նյու-Բերն քաղաքից Կալեբ Բրեդհեմ անունով երիտասարդ դեղագործը գազավորված ջրից, շաքարից, վանիլից, հազվագյուտ յուղերից և կոլայի ընկուզներից  բաղկացած դեղագործական խառնուրդ ստեղծելու համար փորձարկումներ էր իրականացնում: «Բրեդի ըմպելիք» ոչ այնքան հնչուն անունով այս խառնուրդը դեղատներում սկսեցին վաճառել որպես զվարճացնող, կազդուրող և մարսողությանը նպաստող ըմպելիք: Սրանից հինգ տարի անց Բրեդհեմը ըմպելիքին նոր անուն տվեց՝ «Պեփսի-Կոլա» և գրանցեց այն որպես վաճառքային ապրանքանիշ: Անունը կազմվել էր ըմպելիքի բաղադրիչների հիման վրա՝ պեպսինից (մարսողական ֆերմենտ) և կոլայի ընկույզից:

Չորս տարի անց՝ 1902թ., Կալեբ Բրեդհեմը հիմնադրեց «Պեփսի-Կոլա քոմփանի» ընկերությունը: Եվ արդեն ավելի քան մեկ դար է «Պեփսի-Կոլա»-ն և «Կոկա-Կոլա»-ն պայքարում են աշխարհի ամենահայտնի ըմպելիքի կոչման համար:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ