Պատմության էջերից
1983թ. մարտի 2-ին, 31 տարի առաջ, Մեծ Բրիտանիայում ցուցադրվեց առաջին ձայնասկավառակը
Ձայնագրման և ձայնի վերարտադրության առաջին սարքերը երաժշտական արկղերի մեխանիզմներին էին նման: Դրանցում օգտագործվում էին մխոցներ, այնուհետև՝ սկավառակ, որը պտտվելով` ձայնային վերարտադրությունը հնարավոր էր դարձնում:
Այնուամենայնիվ, ամենատարբեր մեխանիկական երաժշտական սարքավորումները (արկղեր, ծխախոտատուփեր, ժամացույցներ և այլն) մարդկությանը ընդունակ չէին տալ ամենակարևորը՝ մարդկային ձայնի վերարտադրումը դարձնել հնարավոր: Այս խնդիրը լուծեց ամերիկացի Թոմս Ալվա Էդիսոնը, ով աշխարհին նվիրեց նվագարկիչը (ձայնարկիչը):
Նվագարկչի գործունեության սկզբունքը հիմնված էր փայլաթիթեղով ծածկված, պտտվող մխոցի մակերեսին ձայնի ձայնային տատանումների փոխանցման վրա: Տատանումները կատարվում էին պողպատե ասեղով, որի մի ծայրը միացված էր ձայներ «որսացող» պողպատե թաղանթին: Մխոցը պետք է ձեռքով պտտեին՝ վայրկյանում մեկ պտույտ հաճախականությամբ:
Նվագարկիչը միջազգային ֆուրոր առաջացրեց: Սակայն նրա կառուցվածքը որակյալ նվագարկում ստանալու հնարավորություն չէր տալիս, և, չնայած Էդիսոնի և իր հետևորդների սարքը կատարելագործելու բոլոր ջանքերին, նվագարկիչը ձայնագրության և ձայնի վերարտադրման ոլորտի զարգացման համար դարձավ փակուղի:
Նվագարկիչ, գրամաֆոն, պատեֆոն, ձայնագրիչ… Սկավառակներ, ձայներիզներ…
Ընդհամենը մեկ դարի ընթացքում ընթացքում մարդկությունը նվագարկչից անցավ ձայնասկավառակի գործածմանը:
1970-ական թվականների վերջում համակարգչային տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցրեց ցանկացած տեղեկատվության պահպանման և թվայնացման հնարավորության հայտնվելուն:
Դրանցից մեկը ձայնասկավառակն էր, որը ներկայացվեց Մեծ Բրիտանիայում 1983թ. մարտի 2-ին Philips, Sony և Polygram ընկերությունների կողմից: Այդ ժամանակաշրջանի համար նորույթն իսկական սենսացիա էր:
Ցուցադրված ձայնասկավառակի տրամագիծը կազմում էր 12 սմ: Ցուցադրման համար դրա վրա Բեթհովենի «Իններորդ սինֆոնիան» էր ձայնագրված: Լազերով արված և լազերային նվագարկիչով ընթերցվող ձայնագրության տևողությունը 74 րոպե էր. հենց այսքան էր տևում սինֆոնիայի այն ժամանակվա ամենահայտնի կատարումը:
Աստիճանաբար օպտիկական սկավառակները դադարեցին միայն աուդիոձայնագրությունների կրողներ լինել: Հայտնվեցին CD-ROM, այնուհետև CD-R և CD-RW, որտեղ արդեն հնարավոր էր ցանկացած թվային տեղեկություն պահպանել: CD-R-ի վրա հնարավոր էր միայն մեկանգամյա ձայնագրություն կատարել, իսկ CD-RW- վրա՝ բազմիցս ձայնագրել և վերաձայնագրել:
Ձայնասկավառակի վրա տեղեկատվությունը խորացումներից կազմված պարուրաձև ուղիների տեսքով է ձայնագրվում: Տվյալների ընթերցումը և ձայնագրումը կատարվում է լազերային ճառագայթի միջոցով:
Տեղեկատվության սեղմման ալգորիթմներն օգնեցին զգալիորեն նվազեցնել թվային աուդիոֆայլերի չափսերը՝ առանց մարդու լսողական ընկալման վրա որևէ ազդեցության: Առավել լայնորեն օգտագործում ստացավ MP3 ձևաչափը:
XXI դարի սկզբին ֆլեշ-տեխնոլոգիայի զարգացումը հանգեցրեց նրան, որ աուդիո-CD-ն մոռացման վտանգի տակ հայտնվեց, ինչը տեղի ունեցավ սկավառակների և ձայներիզների հետ:
02.03.2014 Կարդացեք նաև
04.02.2025
27.01.2025
12.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ