Պատմության էջերից
Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը

Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ էր կարդում և զբաղվում խուլ ու համր աշակերտների հետ, որոնցից շատերին նա խոսել սովորեցրեց:
Ալեքսանդր Բելլը ծնվել է 1847թ. մարտի 3-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: 13 տարեկան հասակում Բելլն ավարտեց Թագավորական դպրոցն Էդինբուրգում, իսկ 16 տարեկան հասակում Վեսթոն-Հաուսի ակադեմիայում ճարտասանության և երաժշտության ուսուցչի պաշտոն ստացավ: 1870թ. Բելլը Օնտարիո նահանգի Բրենտֆորդ քաղաքում բնակություն հաստատեց:
Դեռ Շոտլանդիայում Բելլն սկսեց հետաքրքրվել էլեկտրակապի ուղիներով ազդանշանի փոխանցման հնարավորությամբ: Կանադայում նա շարունակեց զբաղվել գյուտարարությամբ, մասնավորապես, մետաղալարերով երաժշտության փոխանցման համար նախատեսված էլեկտրական դաշնամուր ստեղծեց:
1876թ. նա «հաղորդալարի միջով էլեկտրական ալիքների օգնությամբ խոսքի և այլ ձայների փոխանցման մեթոդը և սարքը» նկարագրող արտոնագիր ստացավ: Փաստորեն, խոսքը հեռախոսի մասին էր:
1877թ. նա իր երկու գործընկերների հետ «Հեռախոս Բելլ» ընկերությունը հիմնադրեց, իսկ մեկ տարի անց Կոնեկտիկուտ նահանգի Նյու-Հավենում առաջին հեռախոսային կապի աշխատանքը ներկայացրեց: Նույն թվականին Բելլն ամուսնացավ իր աշակերտուհի Մեյբել Հաբբարդի հետ, իսկ 1882թ. դարձավ ԱՄՆ քաղաքացի: ԱՄՆ Ազգային աշխարհագրական միությունը Բելլի մասնակցությամբ է ստեղծվել:
Բելլը մահացավ 1922թ. օգոստոսի 2-ին իր բնակավայրում: Նրա մահից հետո Միացյալ Նահանգների բոլոր հեռախոսները լռության մեկ րոպեով անջատվեցին՝ ի հիշատակ Բելլի:

Կարդացեք նաև

Էրիխ Ֆրոմմը XX դարի մեծագույն սոցիալական հոգեբաններից է, «հումանիստական հոգեվերլուծության», նեոֆրեյդիզմի հիմնադիրներից (Կ. Խորնիի և Գ. Սալլիվանի հետ միասին)...


«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...


Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...


1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...


1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...


Ջեյմս Ջերոմ Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...


Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...


Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...


Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...


ահարաշի Մահեշ Յոգին ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...


Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...


Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...


Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...


Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...


Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն