Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մարտի 27-ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը

Մարտի 27-ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը

Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին Դյուսելդորֆի շրջակայքում, հարուստ վաճառականի և կտորեղենի գործարանի սեփականատիրոջ ընտանիքում: Երբ տղան երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Հոլանդիա: Այստեղ նա նախ հաճախեց մասնավոր դպրոց, այնուհետև՝ տեխնիկական դպրոց: 

 

1865թ. Ռենտգենն ուղևորվեց Ցյուրիխ՝ շարունակելու ուսումը: Ճարտարագիտական դասընթացների ավարտից հետո սկսեց հետաքրքրվել փորձարարական ֆիզիկայով: Արդեն 1869թ. գազերի տեսության վերաբերյալ հոդվածի համար փիլիսոփայության դոկտորի աստիճան ստացավ: 

 

Նրա գիտական ուսումնասիրությունները վերաբերում են էլեկտրոմագնիսականությանը, բյուրեղների ֆիզիկային, օպտիկային, մոլեկուլային ֆիզիկային: 1895թ. Ռենտգենը հայտնաբերեց ուլտրամանուշակագույն ճառագայթներից ավելի կարճ ալիքի երկարությամբ ճառագայթներ (X-ճառագայթներ, որոնք հետագայում անվանվեցին ռենտգենյան ճառագայթներ) և հետազոտեց դրանց հատկությունները՝ անդրադարձնելու, կլանելու, օդն իոնացնելու ունակությունը և այլն: Առաջարկեց X-ճառագայթներ ստանալու համար խողովակի ճիշտ կառուցվածք՝ թեք պլատինե հակակաթոդ (անոդ) և կաթոդ: Արդյունքում ռենտգենյան ճառագայթների օգնությամբ առաջին անգամ լուսանկարներ ստացավ:

 

1885թ. Ռենտգենը հայտնաբերեց էլեկտրական դաշտում շարժվող դիէլեկտրիկի մագնիսական դաշտը (այսպես կոչված ռենտգենյան հոսք): Գիտնականի զգալի թվով աշխատանքները հեղուկների, գազերի, բյուրեղների հատկությունների, էլեկտրամագնիսական երևույթների ուսումնասիրությանն են նվիրված: Նա հայտնաբերեց էլեկտրական և օպտիկական երևույթների միջև կապը բյուրեղներում:

 

1900թ. Ռենտգենը Մյունխենի համալսարանի հրավեր ստացավ և որպես համալսարանի պրոֆեսոր մնաց մինչև 1920թ.: 1903-1906 թվականներին այստեղ նրա ասիստենտը ռուս ֆիզիկոս Ա. Ֆ. Իոֆֆենն էր:

 

Իր անունը կրող ճառագայթների բացահայտման համար 1901թ. Ռենտգենին՝ ֆիզիկոսներից առաջինին, Նոբելյան մրցանակ շնորհվեց: Ռենտգենն արժանացել է նաև այլ հեղինակավոր մրցանակների:   

 

Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը մահացել է 1923թ. փետրվարի 10-ին, Մյունխենում:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. weekly.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ