Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մարտի 9-ին՝ 55 տարի առաջ, վաճառքի դուրս եկան առաջին Բարբի տիկնիկները

Մարտի 9-ին՝ 55 տարի առաջ, վաճառքի դուրս եկան առաջին Բարբի տիկնիկները

Բարբի տիկնիկը աշխարհի ամենահայտնի խաղալիքն է: Աշխարհում ամեն շաբաթ վաճառվում է մոտ մեկ միլիոն տիկնիկ, ամեն վայրկյան` երկու տիկնիկ: 3-ից մինչև 10 տարեկան ամենրիկուհիներն ունեն միջինում ութ Բարբի տիկնիկ, իտալուհիները` յոթ, ֆրանսուհիները, գերմանուհիները և անգլուհիները` հինգ, ռուս աղջիկները՝ միջինում մեկ Բարբի տիկնիկ:

 

Mattel ընկերությունը ընդհանուր առմամբ կես դարում վաճառել է ավելի քան մեկ միլիարդ Բարբի: 2009թ. Բարբին նշեց իր հիսուներորդ տարելիցը:

 

Բարբիի «բարեկամական» արմատները գալիս են Գերմանիայից: Այնտեղ 1950-ական թվականներին մեծահասակների համար նախատեսված հայտնի կոմիքսի մոտիվներով ստեղծվեց փոքրիկ տիկնիկ Լիլին: Մեծ կրծքով, երկար ոտքերով Լիլին նախատեսված չէր երեխաների համար և չէր վաճառվում խաղալիքների խանութում:

 

Ռութ Հանդլերը տեսավ տիկնիկին Շվեյցարիայի ծխախոտի խանութում: Խաղա-լիքը նրա վրա մեծ տպավորություն թողեց: Ռութը գնեց միանգամից երեք տիկնիկ:

 

Վերադառնալով տուն` ԱՄՆ, Հանդլերը դիզայներ Ջեք Ռայանին հանձնարարեց մի փոքր ձևափոխել տիկնիկին և դարձնել նրան երեխաների համար ավելի ընդունելի: Խաղալիքը ստեղծողը տիկնիկին իր աղջկա պատվին Բարբի անվանեց: Խաղալիքը արտոնագրվեց 1958թ. և նախատեսված էր 3-12 տարեկան աղջիկների համար:

 

1959թ. մարտի 9-ին Բարբի տիկնիկն առաջին անգամ հայտնվեց Նյու-Յորքի խաղալիքների տոնավաճառում` սև ու սպիտակ գծերով լողազգեստով, արևային ակնոցով և բարձրակրունկ կոշիկներով: Նորությունն ընդունվեց զգուշորեն, բայց գրագետ գովազդային ընկերությունը կատարեց իր աշխատանքը. երեք հազար տիկնիկների խմբաքանակը վաճառվեց շատ արագ: 

 

Բարբիի վաճառքի դուրս գալուց հինգ տարի անց նրան արդեն միլիոններով էին վաճառում: Տիկնիկներն ապրում էին իրենց կյանքով, հարստանում հագուստներով, ընկերներով, սովորում և աշխատում`աշխարհում նվաճելով 150 երկրների երեխաների բազմաթիվ սերունդներ: 

 

1959թ. ծնված առաջին շիկահեր տիկնիկը վաճառվել է ընդամենը երեք դոլարով, որը 2004թ. eBay-ի աճուրդում 3552 ԱՄՆ դոլարով վաճառվեց, իսկ երկու տարի անց Լոնդոնում` Christie’s աճուրդում, նրա գինը բարձրացավ մինչև 17 հազար ԱՄՆ դոլար: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ