Պատմության էջերից
Թե ինչպես ստեղծվեց և հանրահայտ դարձավ արագ պատրաստվող լափշան
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գետնահարված կայսերական Ճապոնիան սննդի սուր պակաս էր զգում: Այդ ժամանակահատվածում Անդո Մոմոֆուկին, ով ծնվել է 1910 թ. մարտի 5-ին, Թայվանում վարկային միության գործադիր տնօրեն էր: Սակայն շուտով ընկերությունը սնանկանում է, և երիտասարդ ֆինանսիստը մնում է առանց որևէ իենի:
Անդոն որոշում է, որ շուկան գրավելու հրատապ գործիք կարող է դառնալ մատչելի և համեղ սննդի մշակման որևէ տեխնոլոգիայի բացահայտումը:
Ճապոնիան ավանդական բրնձային մշակույթի երկիր է, և հացը կես դար առաջ ճապոնացիների համար արտասովոր ուտելիք էր: Այդ ժամանակ ԱՄՆ-ից որպես մարդասիրական օգնություն սկսվեց երկիր ներկրվել ամերիկյան ցորեն: Եվ հենց այդ ժամանակ էլ Մոմոֆուկին իր տունը վերածեց լաբորատորիայի՝ որոշելով արագ պատրաստվող լափշա պատրաստել: Նա չորացման բազմազան միջոցներ փորձեց, սկայն երկար ժամանակ նրան չեր հաջողվում ստանալ այնպիսի լափշա, որը հնարավոր կլիներ պատրաստել արագ և պահել երկար ժամանակ:
Հայտնագործությունը պատահական տեղի ունեցավ: Մոմոֆուկին ուշադրություն դարձրեց, թե ինչպես է իր կինը առանց թթխմորի հեղուկ խմորով տեմպուրա (ճապոնական ուտեստ) պատրաստում: Պատրաստելիս խմորի մեջ բազմաթիվ անցքեր էին առաջանում, որոնք նրան սպունգի տեսք էին տալիս: Անդոն այս տեխնոլոգիան փորձեց կիրառել արագ պատրաստվող լափշայի (արիշայի) արտադրության համար… Եվ այն ստացվեց:
1958 թ. Անդո Մոմոֆուկին բացեց առևտրային կրպակ և սկսեց շրջանառել իր ստեղծած ապրանքանիշը: Շուտով նրա լափշան հանրահայտ դարձավ: Առաջին հայտնությունը կատարելուց տասներեք տարի անց Անդոն նոր արտադրանք մշակեց, որն անվանեց «Արիշտան բաժակի մեջ»: Նրանից առաջ ոչ մեկը չէր մտածել արտադրել արիշտան հենց այդպես: Ներկայումս աշխարհում ամեն տարի 44 միլիարդ բաժին արագ պատրաստվող արիշտա և վերմիշել են օգտագործում:
Այսօր արագ պատրաստվող մակարոնի տարբեր տեսակներ կարելի է գնել աշխարհի ցանկացած երկրում, իսկ Անդո Մոմոֆուկիի հայտնագործությունը սննդամթերքի սպառման համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը դարձավ:
Ճապոնիայում 2000 թ. անցկացրած սոցհարցման ժամանակ Անդո Մոմոֆուկիի արագ պատրաստվող արիշան XX դարի ճապոնական գլխավոր հայտնությունն անվանեցին:
Անդո Մոմոֆուկին մահացավ 2007 թ. հունվարի 5-ին Օսակայում (Ճապոնիա):
05.03.2014 Կարդացեք նաև
04.02.2025
27.01.2025
12.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ