Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված:

 

Օսվալդ Էյվերին (1877–1955) իր աշխատակիցներ Կոլին Մակլաուդն ու Մակլին Մակկարտնին Ռոկֆելլերների բժշկական ինստիտուտի լաբորատորիայում (Նյու-Յորք) անցկացրած իրենց հետազոտություններով անհերքելիորեն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը, գեների «նյութը» դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) է:

 

ԴՆԹ-ն 1869թ. հայտնագործվել 1 Յոհանն Ֆրիդրիխ Միշերի կողմից: Նոր բացահայտված նյութի կենսաբանական ֆունկցիան դեռ հստակ չէր, և երկար ժամանակ ԴՆԹ-ն օրգանիզմում ֆոսֆորի պահեստ էր համարվում: Ավելին, նույնիսկ XX դարի սկզբներին շատ կենսաբանների կարծիքով ԴՆԹ տեղեկատվության տեղափոխման հետ ոչ մի կապ չուներ, քանի որ, ըստ նրանց կարծիքի, այս մոլեկուլի կառուցվածքը շատ միօրինակ էր և կոդավորված տեղեկատվություն չէր կարող պարունակել:

 

Աստիճանաբար ապացուցվեց, որ հենց ԴՆԹ-ն, այլ ոչ թե սպիտակուցները, ինչպես առաջ էր համարվում, գենետիկական տեղեկատվության կրողներն են: Առաջին համոզիչ ապացույցները Օ.Էյվերի, Կ.Մակլաուդի, Մ.Մակկարտնիի մանրէների տրանսֆորմացիայի վերաբերյալ փորձաքննությունները հանդիսացան (1944 թ.): Նրանց հաջողվեց ցույց տալ, որ, այսպես կոչված, տրանսֆորմացիայի (անվտանգ կուլտուրայի մեջ մահացած հիվանդածին մանրէներ ավելացնելու արդյունքում դրանց հիվանդածին հատկությունների ձեռք բերումն է) համար պատասխանատուէ պնևմոկոկկերից անջատված ԴՆԹ-ն:

 

Մինչև իսկ 1950-ական թվականները ԴՆԹ հստակ կառուցվածքը, ինչպես նաև ժառանգական տեղեկատվության փոխանցումն անհայտ էր: Չնայած որոշակիորեն հայտնի էր, որ ԴՆԹ-ն նուկլեոտիդներից կազմված մի քանի շղթաներից է բաղկացած, սակայն ոչ-ոք հստակ չգիտեր, թե այդ շղթաները քանիսն են, և ինչպես են դրանք միացված:

 

ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքը 1953թ. Ֆրենսիս Կրիկի և Ջեյմս Ուոտսոնի կողմից է առաջարկվել՝ Մորիս Ուիլկինսի և Ռոզալինդ Ֆրանկլինի կողմից ստացված ռենտգենակառուցվածքային տվյալների հիման վրա, ինչպես նաև «Չարգաֆի կանոնների» հիման վրա, որոնց համաձայն ԴՆԹ-ի յուրաքանչյուր մոլեկուլում խիստ հարաբերություններ են պահպանվում, որոնք տարբեր տեսակների ազոտային հիմքերն իրար են միացնում:

 

Ավելի ուշ Ուոթսոնի և Կրիկի կողմից առաջարկված ԴՆԹ-ի կառուցվածքի մոդելն ապացուցվեց, իսկ նրանց աշխատանքը 1962 թ. բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vokrugsveta.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ