Պատմության էջերից
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ:
Պոլ Չապպիուս Բրեգգը ծնվել է 1895 թ. փետրվարի 6-ին ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա երեք տարի ծառայել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայում, որից հետո տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ 1915թ. ամուսնացել է Նիվե Պարնինի հետ (այս ամուսնությունից ծնվել է երկու աղջիկ):
Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ինդիանապոլիս, որտեղ Պոլն աշխատել է կյանքի ապահովագրմամբ զբաղվող խոշոր ընկերությունում որպես ապահովագրական գործակալ: Մի քանի տարի անց նա վերադարձել է ԱՄՆ Արևելյան ափ, որտեղ աշխատել է Երիտասարդական քրիստոնեական միության տարբեր բաժիններում և տարբեր դպրոցներում՝ որպես ֆիզկուլտուրայի և թեթև ատլետիկայի ուսուցիչ:
1929 թ. Բրեգգն իր առողջության մասին դասախոսություններով սկսեց տարբեր քաղաքներով շրջագայություն կատարել: Նրան մեծ համբավ բերեց իր «Սոված սննդակարգի հրաշքը» գիրքը: Բրեգգը համոզված էր, որ մարդու կյանքի միջին տևողությունը 120 տարի է: Առողջ սննդի մասին ուսմունքի հիմքում ընկած է հում սննդի ընդունումն ու քաղցի օրերը: Բրեգգը գտնում էր, որ որոշակի սխեմայով քաղցի օրերն անցկացնելը (քաղցի օրեր՝ շաբաթվա մեջ մեկ օր, իսկ եռամսյակի ընթացքում՝ մեկ շաբաթ) շատ օգտակար է մարդու համար, նպաստում է օրգանիզմի մաքրմանը և խթանում իմունային համա¬կարգի աշխատանքը:
Բացի այդ, մարդու սննդակարգը պետք է 60%-ից ոչ պակաս բաղկացած լինի մրգերից և բանջարեղեններից: Կերակրի աղը սննդակարգից ամբողջությամբ հանվում էր, իսկ սովորական ջրի փոխարեն Բրեգգը խորհուրդ էր տալիս օգտագործել միայն թորած ջուր: Նրա կարծիքով, այն օրգանիզմի համար վնասակար նյութերը լավ է լուծում և դրանք դուրս հանում օրգանիզմից:
Բրեգգը մեծ նշանակություն էր տալիս մաքուր օդում երկար մնալուն, ֆիզիկական վարժություններ կատարելուն և ճիշտ խորը շնչառությանը: Առողջության հիմնական բաղադրիչը նա համարում էր ուղիղ ողնաշարը և ամուր նյարդային համակարգի առկայությունը:
Ռուսաստանում նրա ուսմունքի հիման վրա բեռնաթափման սննդակարգի մեթոդ է մշակվել, ինչը հաջողությամբ գործածվում է տարբեր հիվանդությունների ժամանակ:
Պոլ Բրեգգը ամուր, ուժեղ և առողջ էր, ակտիվ ապրելակերպ էր վարում մինչև կյանքի վերջին օրը: Նա մահացավ 1976 թ. դեկտեմբերի 7-ին Մայամիում (Ֆլորիդա, ԱՄՆ): Համարվում է, որ նա մահացել է սյորֆինգով սահելու ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով` 81 տարեկան հասակում:
06.02.2025 Կարդացեք նաև
04.02.2025
27.01.2025
12.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ