Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր

1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր

Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը:


Ակադեմիկոսի ծրագրի համաձայն անհրաժեշտ էր ստեղծել երեք ֆակուլտետ՝ փիլիսոփայության (ի սկզբանե բոլոր ուսանողների համար՝ պարտադիր), բժշկական և իրավաբանական: Դասավանդումը պետք է իրականացվեր երկու լեզուներով՝ լատիներեն և ռուսերեն:


ՄՊՀ ծնունդը նշվում է հունվարի 25-ին, չնայած համալսարանը հիմնադրվել է Ելիզավետա Պետրովնա կայսրուհու հրամանագրով 1755 թ. հունվարի 23-ին: Սակայն, քանի որ օրը համընկնում էր Սուրբ Տատյանայի օրվան, որը նոր ոճով սկսեց նշվել հունվարի 25-ին, այդ իսկ պատճառով ներկայումս հունվարի 25-ն է ընդունված որպես ՄՊՀ ստեղծման օր, և Ռուսաստանի բոլոր ուսանողներն այս օրը համարում են իրենց տոնը:


Ի սկզբանե համալսարանը մեծ դեր է ունեցել գիտական գիտելիքների տարածման գործում: Բոլոր ցանկացողները կարող էին ներկա լինել համալսարանի պրոֆեսորների դասախոսություններին:


1756 թ. համալսարանին կից տպարան և գրքերի վաճառքի համար խանութ-սրահ բացվեց: Հենց այդ ժամանակ բացվեց նաև համալսարանական գրադարանը, որը մի ամբողջ հարյուրամյակ Մոսկվայում փոխարինում էր հանրամատչելի գրադարանին:


ՄՊՀ շնորիվ շատ են ձեռքբերումները: Համալսարանի լավագույն ավանդույթներից է՝ լինել Ռուսաստանում կրթության, գիտության և մշակույթի կենտրոն:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ