Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1964 թ. հունվարի 18-ին Ամերիկացի բժիշկները կոնգրեսին կոչ արեցին ծխախոտ արտադրող ընկերություններին պարտադրել տուփերի վրա առողջության համար վտանգի մասին նախազգուշացում գրել

1964 թ. հունվարի 18-ին Ամերիկացի բժիշկները կոնգրեսին կոչ արեցին ծխախոտ արտադրող ընկերություններին պարտադրել տուփերի վրա առողջության համար վտանգի մասին նախազգուշացում գրել

Ծխելու ավանդույթի մասին եվրոպացիներից առաջինն իմացել է Կոլումբոսը՝ իր արշավանքների ժամանակ դա տեսնելով հնդկացիների մոտ: Արշավի մասնակից վանական Պանէն ծխախոտի սերմերը Եվրոպա բերեց XV դարի վերջերին և սկզբում սկսեց բույսն աճեցնել դեկորատիվ նկատառումներով, այնուհետև` նաև ծխելու համար:

 

Ծխելը բավականին արագ դարձավ ժամանակակից երևույթ և XVI դարի վերջերին ու XVII դարի սկզբներին այն Եվրոպայից տարածվեց նաև մյուս մայրցամաքներում: Միջին Ասիայում և Արևելքի երկրներում ծխախոտը լեզվի տակ էին դնում, կամ չորացրած տերևներից քթախոտային փոշի պատրաստում: 


Ծխախոտի ծուխը պարունակում է ալկալոիդներ, մասնավորապես, նիկոտին, որոնք կենտրոնական նյարդային համակարգի խթանիչներ են, առաջացնում են թույլ էյֆորիա, ժամանակավորապես վերացնում հոգնածությունը, քնկոտությունը, թմրածությունը, բարձրացնում աշխատունակությունը և լավացնում հիշողությունը: Սակայն բժշկական հետազոտությունները ցույց են տվել ծխելու և այնպիսի հիվանդությունների միջև կապը, ինչպիսիք են՝ թոքերի ուռուցքն ու էմֆիզեման, սրտանոթային համակարգի հիվանդությունները, առաջացնում նաև առողջական այլ խնդիրներ:


ԱՀԿ տվյալների համաձայն XX  դարի ողջ ընթացքում ծխելը 100 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել ողջ աշխարհում, իսկ XXI դարում այդ թիվը կհասնի միլիարդների: Սիգարետների մշտական օգտագործումը, ինչպես նաև ծխախոտ ծխելու մյուս եղանակները ուժեղ կախվածություն են առաջացնում ու կայուն բացասական ազդեցություն ցուցաբերում ծխողի առողջության վրա: Տուժում է նաև չծխողների առողջությունը, ովքեր գտնվում են ծխողի կողքին և հաճախ ենթարկվում ծխախոտի ծխի ազդեցությանը:


Ռուսաստանում ծխախոտը համարվում էր «սատանայական խմելիք», իսկ ծխելը պատժվում էր քթանցքները դուրս քաշելով: Նոր ժամանակներում առողջության վրա ծխախոտի ազդեցության առաջին համակարգային հետազոտությունը իրականացվել է Երրորդ Ռեյխում: Հենց այնտեղ էլ առաջին անգամ տեղակայվել է ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը:


1964 թ.ի հունվարի 18-ին ամերիկացի բժիշկները կոնգրեսին կոչ արեցին ծխախոտ արտադրող ընկերություններին պարտադրել տուփերի վրա առողջության համար վտանգի մասին նախազգուշացում գրել: Սրանից գրեթե կես դար է անցել, բայց ծխելու վտանգի մասին գրությունը ծխողներին այդքան էլ չի կանգնեցնում: Այսօր էլ շատ երկրներ տարբեր հակածխախոտային քարոզարշավներ են անց կացնում՝ փորձելով ծխելը սահմանափակել օրենքով և լուսավորչական միջոցառումներով:


Այժմ շատ երկրների ծխախոտի տուփերին առկա է ոչ միայն նշված գրությունը, այլև մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունը ցույց տվող, ինչպես նաև ծխելուց հրաժարվելու կոչեր պարունակող երկյուղալի նկարներ:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. kir-a-m.livejournal.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ